Յասմին Լե Բոն (), անգլիացի մոդել։ Յասմինը 1980-ականների ամենաբարձր վարձատրվող մոդելներից էր[1][2]։

Կենսագրություն խմբագրել

Յասմին Փարվանեն ծնվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում։ Նա իրանցու և անգլուհու ընտանիքի կրտսեր երեխան էր: Ունի ավագ քույր՝ Նադրե անունով: Յասմինի մայրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 2004 թվականին:

Յասմինը որպես մոդել սկսել է աշխատել դեռ դպրոցում, իսկ ավարտելուց հետո պայմանագիր է կնքել Լոնդոնի «Models 1» մոդելային գործակալության հետ[3]։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականին Յասմինը ծանոթացել է «Duran Duran» խմբի վոկալիստ Սայմոն Լե Բոնի հետ։ Նրանք ամուսնացել են 1985 թվականի դեկտեմբերի 27-ին: Ունեն երեք դուստր՝ Էմբեր Ռոուզ Թամարա (1989 թվական), Սեֆրոն Սահարա (1991 թվական) և Թալուլա Փայն (1994 թվական): 2018 թվականի հունիսի 6-ին Լե Բոնը տատիկ է դարձել։

Գործունեություն խմբագրել

1987 թվականի ապրիլին Յասմինը մասնակցել է «Guess»-ի գովազդային արշավին[4]։ Նա հայտնվել է «Elle», «Vogue», «Cosmopolitan», «Marie Claire», «Harper's Bazaar» և այլ ամսագրերի շապիկին։ Համագործակցել է «Elite Model Management» և «Trump Model Management» գործակալությունների հետ:

Եղել է այնպիսի ապրանքանիշների դեմք, ինչպիսիք են՝ «Banana Republic», «Bloomingdale’s», «Calvin Klein», «Versace», «Chanel», «Christian Dior», «Clairol», «Escada», «Avon» և «Gianfranco Ferré»[5]։

2012 թվականի հունվարին Stéphane Rolland գարուն-ամառ նորաձևության ցուցադրությանը Փարիզում Լե Բոնը ցուցադրել է 50 կգ քաշով զգեստ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 'I was addicted to exercise and lived on the odd bread roll if I was lucky': Yasmin Le Bon reveals her gruelling diet regime
  2. Fair play to Yasmin the supermodel
  3. De Rossee, Sophie (21 October 2011). «World of Yasmin Le Bon». The Daily Telegraph. Վերցված է 30 November 2013-ին.
  4. Yahoo! model profile: Yasmin Le Bon Արխիվացված 23 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  5. Yasmin Le Bon profile Fashion Model Directory. retrieved 9 February 2008
  6. «Yasmin Le Bon Models 110-Pound Dress By Stephane Rolland». Huffington Post. Վերցված է 27 June 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել