Буркини

Բուրկինի՝ (բուրկա+բիկինի, ինչպես նաև՝ բոդիկինի)՝ մուսուլմանների համար նախատեսված մուսուլման կանանց համար, մշակվածԼիբաբի դիզայներ՝ Ախեդա Զանետիի կողմից: 100 %-ով արտադրված է պոլիեսթերից[1], բաղկացած է երկու մասից, ունի գլխարկ, որը սերտորեն նստում է գլխին և համապատասխանում է կանացի հագուստի շարիաթի բոլոր պահանջներին։ Իր կտրվածքով բուրկինին մոտ է գիշերազգեստին և ծածկում է կնոջ ամբողջ մարմինը, բացառությամբ ոտքերի, ձեռքերի և դեմքի: Կան նաև տարբերակներ ոչ միայն լողով, այլ նաև այլ մարզաձևերով զբաղվելու համար։

Բուրկինիի շուրջ վիճաբանությունները Ֆրանսիայում խմբագրել

2016 թվականին Ֆրանսիայում փորձ է արվել արգելել բուրկինին առանձին մունիցիպալիտետների մակարդակով (Նիս և Մենթոն Լազուր ափին, Սիսկո Կորսիկա): Բուրկինի հագնող կանայք դատապարտվել են 38 եվրոյի վարչական տուգանքի: Վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ բուրկինիները հակասում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին[2]: Բուրկինիի նկատմամբ քննադատական դիրքորոշում է զբաղեցրել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին[3]: Սակայն Ֆրանսիայի Պետխորհուրդը բուրկինիի նկատմամբ արգելքը ճանաչել է մարդու իրավունքների խախտում[4] և դադարեցրել է արգելքի գործողությունը Ֆրանսիայի մեկ կոմունայում: Այնուամենայնիվ, 2017 թվականին Մարսելի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց մունիցիպալ լողափերում բուրկինիի արգելման որոշումը[5]:

Բուրկինիի շուրջ վիճաբանությունները Գերմանիայում խմբագրել

2018 թվականին հերնեի (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա) Պեստալոցցի վարժարանը 20 բուրկինի է ձեռք բերել լողի դասերի համար, քանի որ շատ մահմեդական աշակերտուհիներ չեն այցելում նրանց կրոնական մղումների մատճառով: Այս որոշումը առաջացրեց վիճաբանություններ: Այս նախաձեռնությանն աջակցել է ընտանիքի, կանանց և երիտասարդության հարցերով զբաղվող նախարար Ֆրանցիսկա Գիֆայը: Այնուամենայնիվ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա կառավարության միգրացիայի հարցերով քարտուղար Սերապ Գյուլերն ասել է. «Երբ Սաուդյան Արաբիայում կանայք վտանգում են իրենց կյանքը հանուն փոքր քանակությամբ ազատության, մենք Գերմանիայում չպետք է աղջիկներին բուրկինի հագցնենք: Հանդուրժողականության այս թյուրըմբռնումը վերջ է դնում էմանսիպացիային»[6][7]:

Տես Նաև խմբագրել

  • Ֆեյսկինի (անգլ.՝ facekini)՝ չինական դիմակ է կամ լողազգեստի մաս՝ արևի այրման դեմ. այն նման է բալակլավայով բուրկինի։
  • Զենտայ (от ճապ.՝ 全身タイツ (дзэнсин тайцу)՝ «ամբողջությամբ փակ»)՝  սկզբնավորվել է Ճապոնիայում, քիփ և ամբողջությամբ փակ սպանդեքս կոստյում:
  • Լողանալու մեքենա՝ ծովային լողափերում լողանալու միջոց, որը թույլ է տվել տղամարդկանց և կանանց լողանալ՝ պահպանելով պարկեշտության խիստ կանոնները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Марина Тумовская. (2011-02-16). «Бикини и буркини — разные цвета одной радуги» (ռուսերեն). Beauty Women. Վերցված է 2012-09-22-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 17 (օգնություն)
  2. «Во Франции прошла акция протеста против ношения буркини». Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Саркози пообещал запретить буркини во Франции
  4. «Госсовет Франции признал запрет буркини нарушением прав человека». lenta.ru (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  5. «Суд Франции признал право запрещать буркини». Sputnik Таджикистан (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  6. «Немецкие школы закупают буркини для занятий по плаванию». Germania One (ռուսերեն). 2018-06-13. Վերցված է 2021-01-22-ին.
  7. «Германия спорит о буркини». euronews (ռուսերեն). 2018-06-25. Վերցված է 2021-01-22-ին.

Ссылки խմբագրել