Բալակլավա (անգլ.՝ balaclava Բալակլավա քաղաքի անունից) կամ լեռնադահուկորդի դիմակ, կտորի գլխարկի մի ձև, որը գրկում է ողջ գլուխը։ Հաճախ բաց են մնում միայն աչքերն ու բերանը, կամ միայն աչքերը։ Ավանդաբար կարվել է բրդից, այժմ օգտագործվում է նաև սինթեթիկ տրիկոտաժ։ Անունը գալիս է ուկրաինական Բալակլավա քաղաքի անունից։

Բալակլավան կրելու տարբեր ձևեր

Պատմություն խմբագրել

Ըստ լեգենդի 1854-1855 թվականների սաստիկ ձմռանը, Ղրիմի պատերազմի ժամանակ բրիտանական զինվորները սաստիկ ցրտից պաշտպանվելու համար հնարեցին բրդից գործած գլխարկներ, որոնք ծածկում էին ողջ գլուխը[1]։

Գլխարկը 19-րդ դարում հայտնի էր նաև ուլանի կամ տեմպլիերի գլխարկ անունով[2]։

Այժմ գլխարկը օգտագործվում է զինված ուժերում սաղավարտի տակից, որպես պաշտպանական միջոց։

Գործածություն խմբագրել

Տարածված է լեռնադահուկորդների և սնոուբորդիստների մոտ, ովքեր կրում են այն սաղավարտի տակից։ Բալակլավան տաք է պահում դեմքն ու վիզը, պաշտպանում է դիմահար քամուց։ Լինում է տարբեր հումքից, տարբեր գույների տակդիրով և առանց։ Հրակայուն նյութերց պատրաստված բալակլավան պաշտպանում է բոցից։ Կան հատուկ տարբերակներ հրշեջների, տանկիստների, արշավորդների համար։ Շատ երկրների հատուկջոկատայիններ գործողությունների ժամանակ բալակլավա են կրում։

Վեր ոլորած բալակլավան կարելի է կրել սովորական գործած գլխարկի նման։

Ծանոթագրություններ խմբագրել