Թրվանց Արա/Ավազարկղ 22

Մուշեղ Գրիգորիի Օհանջանյան (), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]:

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Օհանջանյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 12-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում: 1942 թվականին ավարտել է Խնապատի միջնակարգ դպրոցը, որից հետո՝ որպես հաշվետար աշխատել հայրենի գյուղի «Նոր կյանք» կոլտնտեսությունում: 1948 թվականին գերազանցությամբ ավարտել է Գանձակի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետև, որպես գյուղատնտես, աշխատանքի նշանակվել մարզգյուղվարչությունում[2]:

1948-1955 թվականներին Հադրութի շրջանում աշխատել է որպես գյուղատնտես, այնուհետև՝ գյուղբաժնի վարիչ, մեքենատրակտորային կայանի տնօրեն:

1955 թվականին եղել է ԼՂԻՄ-ի մարզային գյուղատնտեսության վարչության պետ, իսկ 1959-1962 թվականներին՝ կոմկուսի Ստեփանակերտի շրջկոմի առաջին քարտուղար։ 1963-1974 թվականներին եղել է Արցախի մարզխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։

1980-1989 թվականներին եղել է «Ադրգյուղքիմիա» հանրապետական միավորումների նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահի առաջին տեղակալ։

1993 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

2000 թվականի հունիսի 18-ին Ասկերանի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է Ազգային ժողովի փոխնախագահ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության անդամ:

2005-2015 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր։

Երեք անգամ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Շուրջ 25 տասնամյակ ընտրվել է ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավոր:

Մուշեղ Օհանջանյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:

Պարգևներ խմբագրել

  • «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 118 հրամանագիր 09.05.2004 թվական)
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 07.05.2014 թվական)
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» երեք, «Պատվո նշան» երկու շքանշաններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օհանջանյան Մուշեղ Գրիգորիի». www.nankr.am. Վերցված է 2023-09-03-ին.
  2. «ԿԸՀ նախկին նախագահները | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023-09-03-ին.

Արտաքին հղումներ խմբագրել