Ընթերցող/Ավազարկղեր 6

Լեոնարդ Նորման Քոհեն (անգլ.՝ Leonard Norman Cohen, ), կանադացի պոետ, գրող, երգիչ, երգերի հեղինակ[1] ։ Առաջին բանաստեղծական հավաքածուն թողարկվել է 1956 թվականին, առաջին սիրավեպը՝ 1936 թվականին։

Երբ նոր էր սկսել զբաղվել երաժտությամբ երգում էր ֆոլկ ոճում, ապա՝ 1970-ականներից փոփ և կաբարե։ 1980-ականներից հանդես էր գալիս ցածր ձայնով երգելով, երաժշտական գործիքների և կանանց բեկ-վոկալի ուղեկցությամբ։ Նրա երգերը էմոցիանալ առումով ծանր են և ունեն բավականին դժվարընկալելի տեքստեր։ Նա երգում էր կրոնի, միայնության, կրքի, մարդկային բարդ հարաբերությունների մասին։

Քոհենի երգերն ու բանաստեղծությունները մեծ ազդեցություն են թողել բազմաթիվ բանաստեղծ-երգահանների և երաժիշտների վրա: Նա ներառվել է «Կանադական երաժշտական փառքի սրահ»-ում, 1991 թվականից համարվում է Կանադայի շքանշանի սպա, իսկ 2002 թվականի հոկտեմբերի 10-ից՝ կոպանիոնի շքանշանի, որը, Կանադայի քաղաքացիների համար, համարվում է բարձրագույն պարգևը:[2] Նրա երգերը ունեն բազմաթիվ քավր-տարբերակներ:


Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդություն

խմբագրել

Քոհենը ծնվել է 1934 թվականին Մոնրեալի միջին դասի հրեական ընտանիքում: Նրա հայրը՝ Նատան Քոհենը (1891—1943), որը եկել էր Լեհաստանից, եղել է հանրահայտ հագուստի խանութսրահի սեփականատեր և մահացել է, երբ Լեոնարդը ինը տարեկան էր: Մայրը՝ Մաշա Կլոնիցկայան (1905—1978)[3], ներգաղթյալ էր Լիտվիայից, ուսուցչի, տալմուդիստի, հին եբրայերենի քերականության մասին աշխատությունների, հայերեն պարբերականների աշխատակցի դուստր: Հորական կողմից պապիկը՝ Լիոն Քոհենը(1868—1937), եղել է Կանդայի հրեական կոնգրեսի առաջին նախագահը, Կանադայում հրեական առաջին անգլիալեզու պարբերականի՝ Canadian Jewish Times-ի[4][5], համահիմնադիրներից մեկը: Քոհենի հարազատները, ինչպես նաև մնացած հրեաները Քոհեն, Կաց և Կագան ազգանուններով, համարվում են տաճարների հոգևոր սպասավորների հետնորդներ: Ինքը Քոհենը այպես է հիշում այդ մասին.

  Ես չափազանց մարգարեական մանկություն եմ ունեցել: Ինձ հավատացրել էին, որ ես Ահարոնի հետնորդն եմ:  

Նա այցելել է հրեական դպրոց, որտեղ սովորել է պոետ Իրվինգ Լայթնի հետ: Դեռահասության շրջանում Քոհենը սովորեց կիթառ նվագել և կազմավորեց Buckskin Boys ֆոլք-խումբը: Հայրական կտակը Քոհենին ապահովեց ոչ մեծ մշտական եկամտով, որը բավական էր իրագործելու գրական ամբիցիաները:

Գրական հակումներ

խմբագրել

1951 թվականին Քոհենը ընդունվեց ՄաքԳիլի համալսարան, որտեղ դարձավ Կանադական համալսարանական ընկերակցության միջքոլեջային բանավեճերի նախագահ: Այդ ժամանակահատվածում նրա նրա էլ առավել ազդցեություն ունեին այնպիսի գրողներ, ինչպիսիք էին Ուիլյամ Բաթլեր Եյթսը, Ուոլթ Ուիթմենը և Հենրի Միլլերը: Նրա առաջին ժողովածուն՝ Let Us Compare Mythologies-ը (հայերեն՝ Եկեք համեմատենք դիցաբանությունները), լույս տեսավ 1956 թվականին, երկրորդը՝ The Spice-Box of Earth (հայերեն՝ Երկրի համեմունքների տուփը)` 1961 թվականին և որոշակի հաջողություն բերեց նրան գրական շրջանակներում: Ավարտելով համալսարանը՝ Քոհենը ՄաքԳիլիի իրավաբանական դպրոցում ուսանում է մեկ կիսամյակ և նույնքան էլ՝ Կոլումբիական համալսարանում:

1960-ականների սկզբին Քոհենը գործնականում վարում էր ճգնակյացի կյանք: Տեղափոխվելով հունական Իդրա կղզի՝ նա լույս է ընծայում The Favourite Game (հայերեն՝ Սիրելի խաղը) և Beautiful Losers (անգլ.՝ Գեղեցիկ պարտվողները) վեպերը: Առաջինը իրենից ներկայացնում է ինքնակենսագրական վեպ մի մարդու մասին, ով գրելով բացահայտում է ինքն իրեն:

Երաժշտական ստեղծագործություններ

խմբագրել
1960—1970-ական թվականներ
խմբագրել

1967 թվականին Քոհենը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկսեց ֆոլք-երաժշտի կարիերա: Նա ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի ընկերակցությունում ականավոր գործիչ էր: Ինքը Էնդի Ուորհոլը ավելի ուշ հավաստիացնում էր, որ իր հովանավորյալներից մեկը՝ երգիչ Նիկոն, մեծապես ազդել է Քոհենի երաժշտական ոճի վրա: Քոհենի առաջին և ամենահայտնի երգերից մեկը՝ Suzanne-ն (հայերեն՝ Սյուզաննա), դարձավ հիթ Ջուդի Քոլինզի կատարմամբ: Նույն թվականին՝ մի քանի ֆոլք-փառատոններին հանդես գալուց հետո, ծանոթանում է պրոդյուսեր Ջոն Համմոնդի հետ և ստանում հնարավորություն՝ ձայնագրելու իր առաջին Songs of Leonard Cohen (հայերեն՝ Լեոնարդ Քոհենի երգերը) ալբոմը, որտեղ, բացի այլ երգերից, հայտնվեց նաև «Սյուզաննա»-ն, բայց այս անգամ Քոհենի կատարմամբ: Ալբոմը աղմկալից ընդունելություն գտավ ֆոլք-շրջանակներում և նրա կոմպոզիցիաները ամերիկյան չարթերի բարձրակետերում մնացի շուրջ մեկ տարի, այդ ամենով հանդերձ Քոհենին առևտրային հաջողություններ չբերելով: Դրան հաջորդեցին Songs from a Room ((հայերեն՝ Սենյակային երգեր-ը Bird on the Wire և The Partisan հայտնի կոմպոզիցիաներով), Songs of Love and Hate (հայերեն՝ Սիրո և ատելության երգեր), Live Songs (հայերեն՝ Կենդանի երգեր) և New Skin for the Old Ceremony (հայերեն՝ Նոր մարմին հին արարողության համար) ալբոմները:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Leonard Cohen, singer-songwriter of love, death and philosophical longing, dies at 82». Washington Post.
  2. «Order of Canada — Leonard Cohen, C.C., B.A., LL.D.» (անգլերեն). Сайт Генерал-губернатора Канады. Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2009-12-21-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  3. До эмиграции — Маша Зельмановна Клоницкая.
  4. Gerald Tulchinsky «Canada's Jews: A People's Journey»
  5. William Henry Atherton «Montreal, 1535—1914»

Արտաքին հղումներ

խմբագրել