Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ8
Գաճաճ, չափահաս մարդու ոչ նորմալ ցածր հասակը՝ 147 սմից պակաս[1]։ Գաճաճությունը կապված է աճի հորմոնի պակասի կամ դրա կազմության խախտման, ինչպես նաև կմախքի ձևավորման խանգարումների հետ (մարմնի անհամաչափ կազմվածք)։
Տեսակներ
խմբագրել- Հիպոֆիզային, կապված հիպոֆիզի կողմից արտադրվող աճի հորմոնի անբավարարվածությամբ,
- Թիրոիդային, կապված վահանաձև գեղձի հիմնական հորմոնի անբավարարվածությամբ, սովորաբար ուղեկցվում է թուլամտությամբ,
- Ուղեղային, ներզատական համակարգի պաթոլոգիա,
- Գենետիկորեն պայմանավորված, գենոմի մակարդակի պաթոլոգիա՝ միավորում է աճառային, ոսկրային և օրգանիզմի այլ հյուսվածքային հիվանդությունները։ Այդպիսի հիվանդություններից են ախոնդրոպլազիան, տերների համախտանիշը, Ռոբինովի, Ռասսել-Սիլվերի, Լարոնի սինդրոմները և այլն։
Ֆիզիոլոգիական առանձնահատկություններ
խմբագրել- Մարմնի համաչափություններ, նույն հասակի երեխայի համեմատությամբ գաճաճի գլուխն համեմատաբար ավելի մեծ է քան մարմինը, իսկ ձեռքերը բավականին կարճ են
- Վաղաժամ ծերություն
- Երեսի կնճռոտություն
- Մորուքի ինչպես նաև երեսի և մարմնի մազերի դանդաղ աճ
- Փոքր ինչ վատառողջություն
Գաճաճության պառճառնեը
խմբագրելՄարմնի չափերի (և նրա բոլոր մասերի) համար պատասխանատու է սպիտակուցային աճի հորմոնը, որը ձևավորվում է հիպոֆիզի առջևի մասում։ Ծննդյան պահից այն ազդում է օրգանիզմի բոլոր բջիջների և հյուսվածքների վրա: Որքան ավելի շատ է այդ հորմոնը ձևավորվում մանկության և պատանեկության շրջանում, այնքան ավելի արագ է աճում մարմինը, և այնքան ավելի բարձրահասակ կլինի մարդը հասուն տարիքում: Աճի հորմոնի անբավարարության համար պատասխանատու է գենային մուտացիան, որը ստացել է MIM 601898 անվանումը։
Գենետիկորեն պայմանավորված գաճաճության տեսակներից է «մեզոմելային գաճաճություն»-ը, որն առաջանում է մեզոմելային դիսպլազիայից, արատների զարգացման տեսակներից մեկն է, որը բնութագրվում է միջին սեգմենտների կրճատումով (այսինքն՝ մեզոմելիա)։
Մեզոմելիային է պատկանում նաև «օստեոխոնդրոդիսպլազիա»-ն, որը միավորում է ժառանգական գենետիկական համախտանիշների մի ամբողջ խումբ՝ պայմանավորված ոսկրա-աճառային համակարգի սաղմնային զարգացման խախտմամբ և ուղեկցվում է կմախքի համակարգային ախտահարմամբ:
Ըստ Ժառանգական ոսկրային հիվանդությունների միջազգային անվանացանկի (Փարիզ, 1983), օստեոխոնդրոդիսպլազիային են պատկանում երկար ոսկորների և ողնաշարի խանգարված աճը, աճառի և կմախքի թելքային բաղադրատարրի զարգացման խախտումները, կեղևային շերտի հաստության փոփոխությունները և մետաֆիզների մոդելավորումը:
Պատմական նշումներ
խմբագրելՇատ պատմաբաններ գաճաճներին նկարագրել են մեծահարուստների պալատներում։ Ըստ Պլինիոսի Ավգուստի զարմուհի Յուլիան գաճաճ էր 60 սմ հասակով лужении был карлик ростом около 60 см. Վարոնը գրում է 90 սմ հասակ ունեցող երկու հռոմեական մարտիկների մասին։ Գաճաճներին պահում էին Արևմտյան Եվրոպայի թագավորական արքունիքում՝ զվարճանքի համար։ Գաճաճ միապետներից են Շառլ Իմաստունը, Եկատերինա Մեդիչին, Պետրոս I-ը, Աննա Յոհանովնան և Եկատերինա II-ն։
Ներկա ժամանակներում
խմբագրելՄինչև վերջերս աշխարհի ամենակարճահասակ մարդը 20-ամյա Հե Պինպինն էր՝ Ներքին Մոնղոլիայից։ Նրա հասակը 75 սմ էր, քաշը՝ 7 կգ[2]։ Սակայն այդ փաստը վիճարկվել է Նեպալի բնակիչ Հագենդրա Տապա Մագար կողմից, որի հասակը 67,08 սմ էր[3]։ 2010 թվականի մարտի 15-ին կրծքավանդակի սուր ցավից մահացել է Հե Պինպինը։ Այն ամենայն հավանականությամբ կապված էր սրտի հիվանդության հետ։[4]։
2010 թվականի հոկտեմբերի 14-ին Հագենդրա Տապա Մագարը դարձել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր և ստացել է աշխարհի ամենափոքր մարդու կոչումը[5]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Е. А. Семакина. Карлик — герой мезоамериканского фольклора // История и семиотика индейских культур Америки. М., 2002, с. 250—257
- Д. И. Белозерова. Карлики в России XVII-начала XVIII века // Развлекательная культура России XVIII—XIX вв. Очерки истории и теории. СПб., 2000, с. 143—152
- Д. А. (1890–1907). «Карлики». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dwarfism» (անգլերեն). U.S. National Library of Medicine.
- ↑ Life.ru: Աշխարհի ամենափոքր մարդը Արխիվացված է Փետրվար 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Der große Traum des kleinsten Mannes des Welt(գերմ.)
- ↑ Kleinster Mann der Welt gestorben(գերմ.)
- ↑ «Фоторепортаж: самый маленький человек планеты». BBC Russian. 2010-10-14. Վերցված է 2010-10-14-ին.
{{cite news}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն)