Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ/Սուշիլ Կոիրալա

Էմմա Գրիգորյան/Ավազարկղ/Սուշիլ Կոիրալա
 

Սուշիլ Կոիրալա (նեպալ.՝ सुशील कोइराला, ), նեպալցի պետական գործիչ, «Նեպալական կոնգրես» կուսակցության առաջնորդը։ 2014 թվականի փետրվարի 10-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 12-ը եղել է Նեպալի վարչապետը։

Կենսագրություն խմբագրել

Սուշիլ Կոիրալան սերում է Նեպալում հայտնի տոհմից։ Նա իր ընտանիքի չորրորդ անդամն էր, որն ընտրվել է վարչապետի պաշտոնում։ Միշտ ընդգծել է, որ ստացել է ոչ ֆորմալ կրթություն։ 1954 թվականին մուտք է գործել քաղաքականություն՝ հետաքրքրություն դրսևորելով «Նեպալական կոնգրես» կուսակցության սոցիալ-դեմոկրատական գաղափարների նկատմամբ։ Եղել է նաև «Տարուն» կուսակցական թերթի խմբագիրը։ 1960-ական թվականներին Նեպալում բացարձակ միապետության վերականգնումից և թագավոր Մահենդրայի կողմից պարլամենտի լուծարումից հետո 16 տարի անցկացրել է աքսորում (Հնդկաստան)։ 1973 թվականին ինքնաթիռի հափշտակման համար Հնդկաստանում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

1979 թվականից եղել է կուսակցության Կենտրոնական աշխատանքային կոմիտեի անդամ։ 1996 թվականին նշանակվել է «Նեպալական կոնգրես» կուսակցության գլխավոր քարտուղար, 1998 թվականին՝ դրա փոխնախագահ, իսկ 2010 թվականին (միապետության տապալումից երկու տարի անց)՝ կուսակցության ղեկավար։ Նրա ղեկավարության օրոք «Նեպալական կոնգրեսը» դարձել է երկրի խոշորագույն կուսակցությունը։ 1991 և 1999 թվականների խորհրդարանական ընտրություններում իր շրջանում ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն 2008 թվականի Սահմանադիր ժողովի ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։ 2013 թվականի վերջին Սահմանադիր ժողովի ընտրության արդյունքներով «Նեպալական կոնգրես» կուսակցությունը նրա ղեկավարությամբ ստացել է 196 նախարարական տեղ, իսկ ընդդիմադիր կոմունիստական կուսակցությունը՝ 175։

2014 թվականի փետրվարի 10-ին Կոիրալան ընտրվել է Նեպալի նոր վարչապետ[1]։ Նրա ընտրությունը հնարավոր է դարձել փետրվարի 9-ին «Նեպալի կոմունիստական կուսակցություն» և «Նեպալական կոնգրես» կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, ըստ որի՝ կոմունիստական կուսակցությունը համաձայնել է պաշտպանել ցենտրիստների առաջնորդի թեկնածությունը։ Ինչպես ասել է Կոիրալան․ «Այժմ Նեպալի գլխավոր խնդիրն է ընդունել սահմանադրություն։ Մենք կփորձենք դա անել առաջիկա տարվա ընթացքում»։ Կոիրալայի թեկնածությունը հավանության է արժանացրել Սահմանադիր ժողովի 575 նախարարից 405-ը։ Վերջինս ժամանակավոր օրենսդիր կառույց էր, որը կոչված էր մշակել և ընդունել նոր սահմանադրությունը[2]։

Կոիրալայի՝ վարչապետի պաշտոնում գտնվելու շրջանում կառավարությունը քննադատության է ենթարկվել 2015 թվականի ապրիլին Նեպալում երկրաշարժից տուժածներին ժամանակին օգնություն չցուցաբերելու համար։ Այդ տարի նաև պատմական համաձայնություն է կնքվել չորս հիմնական քաղաքական կուսակցությունների միջև, ինչը հիմք է հանդիսացել Նեպալի նոր սահմանադրության ընդունման համար։ 2015 թվականի հոկտեմբերին Կոիրալան իրականացրել է իր խոստումը՝ հրաժարական տալ երկրի նոր հիմնական օրենքի ընդունումից հետո։ Հետագա խորհրդարանական ընտրություններում պարտությունը նրան հնարավորություն չի տվել կրկին ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել