Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ալիա Դանա Խոուտոն

Էլեն Ավետիսյան/Ալիա Դանա Խոուտոն

Ալիա Դանա Խոուտոն (անգլ.՝ Aaliyah Dana Haughton, ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և մոդել։ Մանուկ հասակում մասնակցել է «Star Search» հեռուստաշոուում և երգել է Գլեդիս Նայթի հետ։ 12 տարեկանում հորեղբայր Ալին, ով աշխատում էր երաժշտական ինդուստրիայում օգնեց նրան պայմանագիր կնքել Jive Records ի և Blackground Records ի հետ։ Հորեղբայրը նրան ծանոթացրեց նաև Ար Քելլի հետ, որը հետագայու դարձավ նրա առաջին ալբոմի «Age Ain't Nothing but a Number» հեղինակը։ Ալբոմը վաճառվել է 2 մլն օրինակով և դարձել երկու անգամ պլատինե ԱՄՆ-ում։ Քելլիի հետ անօրինական ամուսնության մեղադրանքներից հետո Ալիան խզել է պայմանագիրը Jive Records-ի հետ և պայմանագիր է կնքել Atlantic Records-ի հետ:

Թիմբալենդը և Միսի Էլիոթը դարձան Ալիյի երկրորդ «One in a Million» ալբոմի հեղինակ, որը վաճառվեց 2 մլն տպաքանակով ԱՄՆ-ում և ավելի քան 8 մլն օրինակով ամբողջ աշխարհում։ 2000 թվականին Ալիյան նկարահանվեց իր «Ռոմեոն պետք է մեռնի» առաջին ֆիլմում, որի երգը համար «Try Again»- ը Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է հայտնվել բացառապես Ռադիո-ռոտացիաների շնորհիվ ՝ ռեկորդ սահմանելով երգչուհու համար։ Երգի համար Ալիյան առաջադրվել է «Գրեմմի» «R&B ոճով լավագույն երգչուհի» կատեգորիայում։

«Ռոմեոն պետք է մեռնի» ֆիմի նկարահանումներից հետո Ալիյան խաղացել է գլխավորր դեր «Անիծվածների թագուհին» ֆիլմում։ 2001 թվականին նա թողարկել է իր երրորդ և վերջին «Aaliyah» ալբոմը։ 2001 թվականի օգոստոսի 25 ին «Rock the Boat» նկարհանումներից հետո Ալիյան և ութ մարդիկ մահացան Բագամայում ավտովթարից։

Օդաչու Լուի Մարսելա III ի լիցենզիան այդ ժամանակ անգործուն էր և նրա օրգանիզմում հայտնագործեցին կոկինի և ալկոհոլի հետքոր։ Այդ ժամանակից ի վեր Ալիի երաժշտությունը մեծ հռչակ ունեցավ։ Ալիին հաճախ են անվանում «R&B թագուհի».

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ալիյա Դանա Խոուտոնը ծնվել է 1979 թվականի հունարի 16 ին, Բրուքլինում(Նյու Յորք) Դայնեմ և Մայկլա Խոուտոնի ընտանիքում։ Նա եղել է երկրորդ ամենամեծ երեխան ընտանիքում։ Սկսելով զբաղվել վոկալով մանուկ հասակից իր հոր հետ, նա նամասնակցում էր հարսանեկան արարողություններին նաև երգում եկեղեցական երգչախմբում։ Երբ նա հինգ տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվում է Դետրոյթ, Միչիգան, որտեղ Ալիյան մեծանում է իր մեծ եղբոր՝ Դեթրոյրի հետ։ Նա սովորելէր Gesu Elementary կաթոլիկ դպրոցում, որտեղ առաջին դասարանում Էննի բեմադրության մեջ ստացավ դեր։ Այդ պահից սկսած նա վճռականորեն ցանկացավ դառնալ դերասանուհի։ Ալիի մայրը եղել է երգչուհի, իսկ նրա հորեղբայրը՝ Բարի Խենկսոնը (Գլեդիս Նեյթի ամուսինը), եղել է փաստաբան շոու բիզնեսի բնագավառում։ Մանոկ հասակում Ալիյան Նայթի հետ ճանապարհորդել է և վարձել է գործակալ Նյու-Յորքում, որպեզի նկարահանվի գովազդային հոլովակներում և հեռուստաշոուներում։ 9 տարեկանում նա մասնակցել է Star Search շուում, որի հետևանքով նա գնացել է քասթինգի մի քանի ձայնագրման ընկերություններում, իսկ 11 տարեկանում Նեյթի հետ երգել է համերգում։

Age Ain’t Nothing but a Number

խմբագրել

Այն բանից հետո, երբ Հենդերսոնը բաշխման պայմանագիր է կնքել Jive Records-ի հետ, 12-ամյա Ալիան պայմանագիր է կնքել նրա Blackground Records լեյբլի հետ ։ Հենդերսոնը Ալիյաին ծանոթացրեց մասնագիտությամբ դերասան և պրոդուսյեր Ար Քելլի հետ, ով դարձավ նրա երգավարը և ալբոմների պրոդուսեյրը, որը Ալիյան ձայնագրել է 14 տարեկանում։ 1994 թվականի հունիսին թողարկված ալբոմը հասել Է Billboard 200 չարթի 18-րդ հորիզոնականին և վաճառվել է ավելի քան 2 մլն օրինակով ԱՄՆ-ում ։ Ալիայի դեբյուտային սինգլը, Back & Forth-ը, երեք շաբաթ գլխավորել Է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթը և դարձել ոսկե ։ Երկրորդ սինգլը՝ The Isley Brothers At Your Best (You Are Love) քովերը հայտնվեց Billboard և դարձավ ոսկի։ Գլխավոր երգը՝ Age Ain ' t Nothing but a Number-ը, հասել է 75-րդ հորիզոնականին ։ Նա նաև ձայնագրել է The Thing I Like երգը 1914 թվականի «կորած միլիոներ» ֆիլմի համար։ Age Ain’t Nothing But a Number-ի արձակումից հետո հայտնվեցին մի շարք բամբասանքներ Ալեյի և Քելլի մասին։ Շուտով հայտնվել են ենթադրություններ իրենց գաղտնի ամուսնության մասին, ինչպես նաև քննադատության են ենթարկվել այն տեքստերը, որոնք գրել է Քելլին։ Vibe ամսագիրն ավելի ուշ հայտնաբերել է ամուսնության վկայականը, որում ասվում էր, որ զույգը ամուսնացել է 1994 թվականի օգոստոսի 31-ին ՝ Իլինոյս նահանգի Ռոուզմոնտ քաղաքի Sheraton Gateway Suites հյուրանոցում: Փաստաթղթում գրված էր, որ 15 ամյա Ալիյան 18 տարեկան է։ Հաղորդվում է, որ անօրինական ամուսնությունը չեղյալ է հայտարարվել 1995 թվականի փետրվարին Ալիայի ծնողների կողմից: Զույգը շարունակել է հերքել ամուսնության մասին լուրերը ՝ հայտարարելով, որ նրանցից ոչ ոք ամուսնացած չէ ։

One in a Million

խմբագրել

1996 թվականին Ալիան լքեց Jive լեյբոլը և ստորագրեց պայմանագիր Atlantic ի հետ։ Նա իր երկրորդ ալբոմի համար աշխատել է Թիմբալենդի և Միսի Էլիոթ հետ։ Ալբոմը իր մեջ ներառում էր «If Your Girl Only Knew», որը երկու շաբաթ գլխավորում էր Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթը, ինչպես նաև «Hot like Fire» և «4 Page Letter» շքերթները։ Հաջորդ տարում Ալիյան ձայնագրվել է խմբի դեբյուտային սինգլը Timbaland & Magoo «Up Jumps da Boogie»։One in a Million-ը հասել է 18-րդ հորիզոնականին Billboard 200 չարթում, որը տարածվել է ԱՄՆ-ում 3 միլիոնանոց և 8 միլիոնանոց ամբողջ աշխարհում: 1997 թվականին Ալիյան ավարտել է Detroit School of Arts, դպրոցը, որտեղ սովորել է միջին՝ 4.0 գնահատականով։ Հենց այդ տարում Ալիյան սկսեսց դերասանակն գործունեությունը։ Նա հայտնվեց «Ոստիկանները հսկողության տակ» սերիալում հենց իր դերում։ Այնուհետև Ալիան մասնակցել է Children’s Benefit Concert բարեգործական համերգին՝ Նյու-Յորքում։ Նա ձայնագրել է «Journey to the Past»երաժշտությունը «Անաստասիա» մուլտֆիլմի համար, իսկ նրա հեղինակներն արժանացել են Օսկարի ՝ Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում: 1998 թվականին Ալիան այդ երգը կատարել է Օսկար մրցանակաբաշխության ժամանակ ՝ դառնալով ամենաերիտասարդ երգչուհին, որը ելույթ է ունեցել արարողության ժամանակ։

Ռոմեոն պետք է մեռնի և համանուն ալբոմ

խմբագրել

2002 թվականին Ալիյան նկարահանվեց իր առաջին «Ռոմեոն պետք է մեռնի» ֆիլմում։ Ֆիլմը հավաքեց 18․6 միլիոն դոլար առաջին իսկ շաբաթից և հայտնվեց կինոհավաքների երկրորդ տեղում։ Ալիան մասնակցել է նաև ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը, Ալիայի կողմից կատարված չորս երգերից մեկը դարձել է «Try Again"»-ը, որը գլխավորել Է Billboard Hot 100 հիթ-շքերթը ՝ նրան դարձնելով առաջին երգչուհին, որը հիթ-շքերթը գլխավորել է բացառապես Ռադիո-ռոտացիաների շնորհիվ: Տեսահոլովակը ստացել է երկու մրցանակ՝ MTV Video Music Awards ում որպես «լավագույն կանացի տեսահոլովակ» և «Լավագույն ֆիմի երգ»։ Ալիան նաև առաջադրվել է «Գրեմմի» - ի R&B ոճի «լավագույն երգչուհի»անվանակարգում: Սաունդթրեքը վաճառվել է 1.5 մլն օրինակով ԱՄՆ-ում։ Նկարահանումբերից հետո Ալիյան սկսեց աշխատել իր երկրորդ ՝ «Անիծվածների թագուհին» ֆիլմի վրա։ Նա պետք է խաղար նաև «Մատրիցա» ֆիլմում։ 2001 թվակնաի հունիսին Ալիյան ցուցադրել է իր նույնանուն ալբոմը, որի պրոդյուսերը եղավ Թիմբալենը։ Ալբոմը հայտնվել է Billboard 200 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականում ՝ առաջին շաբաթվա ընթացքում տարածվելով 187 հազար օրինակով։ Առաջին սինգլը ՝ «We Need a Resolution»-ը, հայտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 59-րդ հորիզոնականում։

Ավիավթար, մահ և դատական գործընթաց

խմբագրել

2001 թվականի օգոստոսի 25-ին ՝ ժամը 18:45-ին,«Rock The Boat» տեսահոլովակի նկարահանումից հետո, Ալիան և նրա ձայնագրման ընկերության մի քանի անդամներ նստել են Cessna 402B (N8097W) ինքնաթիռի վրա ՝ Մարշ Հարբորի շրջանում, Աբակո կղզիներում, Բահամներում, որպեսզի թռչեն Օփա-լոկա քաղաք Ֆլորիդա: Չվերթը Նշանակված էր հաջորդ օրը, բայց քանի որ նկարահանումներն ավարտվել են ժամկետից շուտ, Ալիան և նրա ուղեկցողները պնդեցինէ վերադառնալ ԱՄՆ։ Հակառակ բեռնակիրների և օդաչուի խորհուրդների ՝ բոլոր սարքավորումներն ընկղմվել են ինքնաթիռի մեջ։ Նրանք չգիտեին, որ ինքնաթիռը չի կարող դիմանալ Cessna 404 ինքնաթիռով բերված բոլոր սարքավորումներին։ Այսպիսով, ինքնաթիռում բեռի քաշը գերազանցել Է Cessna ընկերության թույլատրելի քաշը։ Ինքնաթիռն ընկել Է թռիչքից կարճ ժամանակ անց ՝ թռիչքուղուց մոտ 60 մետր հեռավորության վրա ։ Ալիան, օդաչու Լուիս Մորալես III-ը, ոճաբան-վարսահարդար Էրիկ Ֆորմանը, Էնթոնի Դոդը, թիկնապահ Սքոթ Գալինը, վիդեո պրոդյուսեր Դուգլաս Կրատցը, ստիլիստ Քրիստոֆեր Մալդոնադոն եւ Blackground Records լեյբլի աշխատակիցներ քիթ Ուելասը և Ջինա Սմիթը զոհվել են: Քննիչների վարկածով ՝ Ալիան մահացել է մի քանի այրվածքներից և գլխի հարվածից, էլ չենք խոսում ուժեղ շոկի և թույլ սրտի մասին: Հետաքննողները ասում են, որ եթե նույնիսկ Ալիյան ապրեր նրա ստացած տրավմաների պատճառով նրա առողջությունը շատ թույլ կլիներ։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովի (NTSB) պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ բեռի ընդհանուր քաշը զգալիորեն գերազանցել է, ինչը հանգեցրել է ծանրության կենտրոնը պոչային հատվածին տեղաշարժելուն, ինչպես նաև նշվել է, որ օդաչուն ինքնաթիռ կառավարելու թույլտվություն չի ունեցել: Մորալեսն անազնիվ կերպով ձեռք է բերել ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության լիցենզիան ' Blackhawk International Airways-ում աշխատելու համար։ Բացի այդ, դիահերձումը ցույց է տվել, որ Մորալեսի օրգանիզմում «կոկաինի» և ալկոհոլի հետքեր են եղել ։ Հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ բեռի քաշը գերազանցել է նորման 700 ֆունտով և օդանավում մեկ ուղևրի վրա ավել էր:

Հետմահու ալբոմներ

խմբագրել

Երգչուհու մահից հետո՝ 2002 թվականին, թողարկվեց «ես հոգ կտամ քո մասին», ալբոմը, որն իր մեջ ներառում էր նրա ամենամեծ հիթերը և նախկինում չհրապարակված 6 երգերը ՝«կարոտում եմ քեզ», «Չգիտեմ ՝ ինչ ասեմ քեզ», «Էրիկ Քեյն», «այն ամենը, ինչ ինձ պետք է», «արի», «մի անհանգստացեք»։ Նրա վրա նկարահանվել է դեբյուտային տեսահոլովակ։ 2005 - ին լույս է տեսել «Ultimate Aaliyah» ժողովածուն, 2009-ին ՝«Aaliyah»։ rare tracks»- ը, որը ներառում է ռեմիքսներ և մի քանի երգ «Ռոմեոն պետք է մեռնի» սաունդթրեքին։

Սկվառակագրություն

խմբագրել

Ստուդիայի ալբոմներ

խմբագրել

ժողովածու

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել
Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ Դեր
1997 Ոստիկանները հսկողության տակ New York Undercover Aaliyah
2000 Ռոմեոն պետք է մեռնի Romeo Must Die Տրիշ Օ Դեյ
2002 Անիծվածների թագուհին Queen of the Damned Ակաշա թագուհի

Արտաքին հղումներ

խմբագրել