Դեյվ Բաղդասարյան/Ավազարկղ

Վինս Գիլիգան (), ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։ Նա առավել հայտնի է իր աշխատանքով հեռուստատեսության մեջ․ Գիլիգանը «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի հեղինակն է։ Նույնպես նա աշխատել է «Գաղտնի նյութեր» սերիալում որպես սցենարիստ և պրոդյուսեր։

Վաղ տարիներ

խմբագրել

Գիլիգանը ծնվել է ԱՄՆՎիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ դպրոցական ուսուցչուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում։

Նրա ծնողները բաժանվել են 1974 թվականին, և Վինսը կրտսեր եղբոր՝ Պատրիկի հետ մեծացել է Ֆարմվիլ-ում[1]։ Իր երիտասարդության տարիներին Գիլիգանը ընկերացել է Անգուս Ուոլի հետ։ Նրա հետաքրքրությունը կինոյի հանդեպ սկսվել է, երբ Ուոլի մայրը՝ Ջեքին, ով նույնպես դասավանդում էր նույն դպրոցում, որտեղ և Գիլիգանի մայրը, նրան տեսախցիկ է տվել: Այդ տեսախցիկի օգնությամբ Գիլիգանը Պատրիկի հետ միասին նկարահանել է գիտաֆանտաստիկ ֆիլմեր։ Տասներկու տարեկանում Վինսն ավարտել է իր առաջին «Տիեզերական կործանումը» ֆիլմը։ Մեկ տարի անց Վիրջինիայի համալսարանի[2] կինեմատոգրաֆիական մրցույթում, իր տարիքային խմբում, նա առաջին տեղն Է զբաղեցրել։

Գիլիգանը հիշում է Ջեքի Ուոլին, որպես իր կյանքի առավել ոգեշնչող մարդկանցից մեկը և ասում է, որ չէր լինի այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, եթե չլիներ Ջեքին: Ջեքին իր որդուն և Վինսին տարել է կինոթատրոն, և դա դարձել է այն պատճառներից մեկը, թե ինչու նրանք երկուսն էլ սկսել են կինեմատոգրաֆի կարիերան[3]։ Գիլիգանի հետաքրքրությունը կինոյի հանդեպ աջակցում էր նաև նրա հայրը։ Նա Վինսին ցուցադրում էր նուարի և վեստերն ժանրի դասական ֆիլմեր՝ Ջոն Ուեյնի և Քլինթ Իսթվուդի հետ։

Գիլիգանը իրավունք է ստացել սովորելու Միչիգան նահանգի՝ Ինթերլոշեն քաղաքում հեղինակավոր Center for the Arts համալսարանում։ Սկզբում նա վստահ չէր, որ պետք է թողնի ընտանիքը և ամբողջությամբ փոխի իր շրջապատը, բայց մայրը համոզել է նրան։ Center for the Arts-ում սովորելուց հետո Վինսը վերադարձավ Չեստերֆիլդ, որպեզի հաճախի բարձրագույն դպրոց։ 1985 թվականին Գիլիգանը ընդունվել Է Նյու Յորքի համալսարան։ Կրթության ժամանակ նա գրել է «Ահա այսպիսի կարկանդակներ» ֆիլմի սցենարը (1998 թվականին Ֆիլմը նկարահանվել է Դրյու Բերիմորի հետ գլխավոր դերում), այդ սցենարի համար 1998 թվականին Գիլիգանը ստացել է Virginia Governor՛s Screenwriting Award[4] մրցանակը։ Այս մրցույթի ժյուրիի անդամներից մեկը եղել է կինոպրոդյուսեր Մարկ Ջոնսոնը, որը շատ տպավորված էր Գիլիգանի ստեղծագործությամբ և նրան անվանել է «ամենաստեղծագործ գրող, ում ես երբևէ կարդացել եմ»։ Հենց Ջոնսոնն է հետագայում Գիլիգանին ծանոթացրել «Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերի հետ։

Կարիերա

խմբագրել

Գաղտնի նյութեր

խմբագրել

Գիլիգանի առաջին իրական ճեղքումը հեռուստաինդուստրիայում տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա դարձել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի նկարահանող խմբի մի մասը: Վինսն այդ սերիալի մեծ երկրպագուն էր և անձամբ հանդիպել է նրա ստեղծող Քրիս Քարթերի հետ։ Ավելի ուշ գրել է սցենար, որը դարձել է երկրորդ եթերաշրջանի դրվագ՝ «Ցրված լույս» անվանումով[5]։ Դրանից հետո Քարթերը Գիլիգանին հրավիրել է սցենարիստների հիմնական թիմ։ Գիլիգանի աշխատանքը «Գաղտնի նյութերում» տևել է յոթ տարի, որի ընթացքում նա հանդես է եկել որպես քսանմեկ դրվագների սցենարիստ, քառասունչորս դրվագների գործադիր պրոդյուսեր և քսան դրվագների պրոդյուսեր։ Դրանից հետո Վինսն աշխատել է նաև «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի սփին-օֆֆ «Միայնակ սլաքներ» սերիալի վրա։

Ամբողջ ծանրությամբ

խմբագրել

Վինս Գիլիգանն առավել հայտնի է որպես AMC ալիքի «Ամբողջ ծանրությամբ» դրամատիկական սերիալի ստեղծող, սցենարի հեղինակ ռեժիսոր և պրոդյուսեր: Այդ սերիալի վրա աշխատելու համար Գիլիգանը վեց անգամ առաջադրվել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 2008-2012թթ: Սերիալն ինքն առաջադրվել է այս մրցանակին չորս անգամ և հաղթել է 2013 թվականում: Որպես պրոդյուսեր՝ մրցանակի է առժանացել նաև Գիլիգանը[6]։ Նույն թվականին ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան «Ամբողջ ծանրությամբ» սերիալը տեղավորեց 13-րդ հորիզոնականում՝ պատմության լավագույն սերիալների ցանկում[7]։ Բացի այդ, Գիլիգանը երկու անգամ արժանացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ սցենարի վրա աշխատելու համար: 2013 թվականին սերիալը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալ[8]։ Սերիալի եզրափակիչը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 29-ին և էկրանների մոտ հավաքել է 10,3 մլն հանդիսատես[9]։

Վերջին աշխատանքները

խմբագրել

2013 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Sony Pictures Television-ը և AMC-ն պայմանագիր են կնքել, որի համաձայն Sony Pictures-ը հանդես կգա որպես «Ամբողջ ծանրությամբ»՝ սերիալի սփին-օֆֆ՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի պրոդյուսեր։ Սերիալի սյուժեն կկենտրոնանա Սոլ Գուդմանի կերպարի և նրա կյանքի վրա մինև «Ամբողջ ծանրությամբ» սերիալի իրադարձությունները։ Գիլիգանը կվերահսկի նախագիծը, իսկ Բոբ Օդենկիրկը կվերադառնա Գուդմանի դերում[10]։ Ավելի ուշ այդ նույն ամսին հայտարարվել էր «Բատլ ճիչ» սերիալը, որը ենթադրաբար պատրաստվում էր 2014 թվականին դուրս գալ CBS հեռուստաալիքով: Սերիալի սցենարը Գիլիգանի կողմից գրվել է տասը տարի առաջ և պատմում է երկու ոստիկանների մասին, որոնք մրցում են ՀԴԲ-ի գործակալի հետ[11]։

Ֆիլմոգրաֆիա

խմբագրել

Фильмография

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Թիվ Անվանում Դեր
1993 Նապալմից մաքուր սցենարիստ
1998 Ահա այսպիսի կարկանդակներ սցենարիստ
2007 A.M.P.E.D. գործադիր պրոդյուսեր
2008 Հենկոկ սցենարիստ
2019 Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ) ռեժիսոր,սցենարիստ,պրոդյուսեր

Հեռուստատեսություն

խմբագրել
Թիվ Անվանում Դեր
1995—2002 Գաղտնի նյութեր սցենարիստ, համապրոդյուսեր, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր
1999—2000 Դաժան Թագավորություն խորհրդատվական պրոդյուսեր
2001 Միայնակ հրաձիքներ սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2002 Սպանդի բաժին սցենարիստ
2008—2013 Ամբողջ ծանրությամբ սցենարիստ,ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր
2015-այժմ Ավելի լավ է զանգեք Սոլին սցենարիստ, ռեժիսոր,գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. David Segal (6 July 2011). «The Dark Art of 'Breaking Bad'». The New York Times.(անգլ.)
  2. Jim McConnell. «Our Man in Hollywood». Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին. Վերցված է 2013-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.)
  3. Richard Foster (28 June 2011). «Bad Man».(անգլ.)
  4. «Vince Gilligan - Creator/Executive Producer/Writer/Director».(անգլ.)
  5. Maureen Ryan (11 July 2013). «'The X-Files' Turns 20: 'Breaking Bad' Creator On What He Learned From Mulder And Scully». The Huffington Post.(անգլ.)
  6. Лауреаты премии «Эмми» за 2013 год в категории «Лучший драматический сериал»
  7. «'101 Best Written TV Series Of All Time'». 2 June 2013.(անգլ.)
  8. Mike Janela (4 September 2013). «Breaking Bad cooks up record-breaking formula for GUINNESS WORLD RECORDS 2014 edition».(անգլ.)
  9. «Финал «Во все тяжкие» собрал рекордное количество зрителей». 1 October 2013.
  10. ««Во все тяжкие» получит приквел об адвокате Соле Гудмане». 13 September 2013.
  11. Bill Carter (25 September 2013). «'Breaking Bad' Creator Gilligan in Deal for CBS Show, 'Battle Creek'». The New York Times.(անգլ.)