Հենկոկ (ֆիլմ)
«Հենկոկ» (անգլ.՝ Hancock), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ սուպերհերոսների մասին, որը նկարահանվել է ռեժիսոր Փիթեր Բերգի կողմից 2008 թ.: Գլխավոր դերերում նկարահանվել են Ուիլլ Սմիթը եւ Շարլիզ Թերոնը.
Հենկոկ անգլ.՝ Hancock | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ[2][3][1], ֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն և դրամա |
Թեմա | հարբեցողություն |
Թվական | հունիսի 16, 2008[4] և հուլիսի 3, 2008[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փիթեր Բերգ[3][6][7][…] |
Պրոդյուսեր | Ակիվա Գոլդսման, Ջեյմս Լասիտեր, Մայքլ Ման, Ուիլ Սմիթ և Jonathan Mostow? |
Սցենարի հեղինակ | Վինս Գիլիգան[7] |
Դերակատարներ | Ուիլ Սմիթ[2][8][6][…], Շարլիզ Թերոն[2][8][6][…], Ջեյսոն Բեյթման[2][8][6][…], Էդի Մարսան[8][7], Ջեյ Հեդ[8][7], Ջոնի Գալեկի[8], Թոմաս Լեննոն[8][9], Daeg Faerch?[8][7], Nancy Grace?[8], Մարտին Կլեբա[10], Մայք Էպպս[10], Դոնալդ Գիբ[10], Մայքլ Ման[10], Ատտիկուս Շաֆեր[10], Matt Bettinelli-Olpin?[10], Brad Leland?[10], Allan Havey?[10] և Elizabeth Dennehy?[10] |
Օպերատոր | Տոբիաս Է. Շլիսլեր |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Մոնտաժ | Փոլ Ռուբել |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Մալիբու և Սանտա Մոնիկա |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս[6] |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | 150 000 000 $[11] |
Շահույթ | 624 386 771 $[12] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում գտնվող ռազմակայանում, ԱՄՆ-ում դրա պրեմիերայից մեկ շաբաթ առաջ — ցուցադրումը բոլոր ամերիկացի զինծառայողների համար անվճար էր:
Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի ունեցավ 2008 թ. հունիսի 19-ին 30-րդ Մոսկովյան միջազգային կինոփառատոնին.
Ի սկզբանե ֆիլմը ստացել է «R» վարկանիշ այն բանի համար, որ Սմիթի հերոսը ալկոհոլ է օգտագործում անչափահասների ներկայությամբ և թռչում է ալկոհոլի ազդեցության տակ.
Թեգլայն: Նա սովորական մարդ է... գրեթե.
ՍյուժեԽմբագրել
Լոս-Անջելեսի հայտնի բնակիչ Ջոն Հենկոկը (Ուիլ Սմիթ) ունի ոչ սովորական ուժ, հնարավորություն թռչել և վերքերի հանդեպ պաշտպանություն: Իր ընդունակություններով նա օգտվում է, փրկելով մարդկանց կյանքը և բռնելով հանցագործներին: Սակայն անում է դա շատ կոպիտ, հաճախ քանդելով տներ, ճանապարհներ և պատճառելով այլ բազմամիլիոնանոց վնաս քաղաքին:Ընդ որում, նա խմում և կոպիտ վերաբերվում իր արարքներով դժգոհ մարդկանց հետ։
Հանդիսատեսին ծանոթացնում են փիառի մասնագետ Ռեյ Էմբրիի (Ջեյսոն Բեյթման) հետ: Ռեյը փորձում է առաջ տանել խոշոր կորպորացիաների «հիմար» նախագիծը, համաձայն որի, ընկերությունները հիվանդներին պետք է անվճար դեղեր բաժանեին, օգնեին աղքատներին և այլն: Ընկերության Խորհրդանիշը կարմիր սիրտն է: Բնականաբար, բոլորը արհամարհանքով են վերաբերվում Ռեյի նկատմամբ, բայց նա հույսը չի կորցնում: Մի օր Հենկոկը Ռեյին փրկում է մահվանից: Շնորհակալության դիմաց Ռեյը հրավիրում է Հենկոկին տուն, հյուրասիրում է սպագետտի, ծանոթացնում է իր կնոջ՝ Մերիի (Շարլիզ Թերոն) և որդու Ահարոնի (Ջա Խեդ) հետ: Ահարոնը հարցնում է Հենկոկին, թե ինչու է նրա գլխարկի վրա արծիվ պատկերված: Ռեյը պատմում է Հենկոկին տեղի խուլիգան Միշելի (Դեգ Ֆերչ) մասին, որը ակնհայտորեն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Ռեյի որդու հետ: Ահարոնը համակրում է Հենկոկին, բայց Մերին ակնհայտորեն բարկացած է: Հենկոկը հեռանում է։
Կրկին թռչելով Ռեյի տուն, Հենկոկը կոտրում է ասֆալտը՝ վայրէջքի ժամանակ: Տեղի խուլիգան Միշելը մի քանի անգամ Հենկոկին այծ է անվանում, ինչը նյարդայնացնում է հերոսին, և նա ուղարկում է Միշելին միքիչ թռչել:
Տեսնելով նրա ցանկությունը օգնել մարդկանց, Ռեյը առաջարկում է Հենկոկին փոխել իր հանդեպ մարդկանց տեսակետը: Վերածվել փրկարար-ալկոհոլիկից կատարյալ կոմիքսների սուպերհերոսի: Սկզբի համար Հենկոկը, որպես օրինապահ քաղաքացի, նստում է բանտ այն ամբողջ վնասի համար, որը պատճառել է համաքաղաքացիներին: Ռեյը անընդհատ տեսակցում է նրան և սովորեցնում է տարբեր տեխնիկաների, որոնց օգնությամբ կարելի է մեծացնել իր հանրաճանաչությունը. կոկիկ թռչել ու վայրէջք կատարել (այլ ոչ թե թանկարժեք մեքենաների վրա), սխրագործել հատուկ հագուստով, որը բնորոշ է ցանկացած կոմիքսի հերոսի, հանդիպակաց ոստիկաններին ասել «Good job» (Հայերեն տարբերակը — «Ապրես», բառացի թարգմանություն — «Լավ աշխատանք»)
Եվ շատ շուտով ոստիկանությունը կոչ է անում Հենկոկին գալ օգնության, երբ հանցագործների մի խումբ բանկ է թալանում և պատանդներ վերցնում. Այս անգամ հերոսը հոգ էր տանում ոչ միայն ավազակների չեզոքացման, այլև սեփական վարքի մասին և դա նրան լիովին հաջողվում էր: Այժմ համաքաղաքացիները շնորհակալություն էին հայտնում և ուղեկցում ծափահարություններով, այլ ոչ թե վիրավորանքներով, ինչպես դա եղել էր նախկինում.
Հիասթափված Հենկոկը պատմում է Ռեյին և նրա կնոջը՝ Մերիին իր տխուր պատմությունը: Շատ տարիներ առաջ նա ուշքի եկավ Մայամիի հիվանդանոցում կոտրված գլխով և չէր հիշում, թե ինչ է եղել մինչ այդ: Անցած տասնամյակներում (ավելի ճիշտ 80 տարի) Հենկոկը բոլորովին չի փոխվել, և նույնիսկ հարբեցողությունը նրան չի ծերացրել:
Անսպասելիորեն պարզվում է, որ Հենկոկը միակ սուպերհերոսը չէ Լոս-Անջելեսում։ Ռեյի Կինը նույնպես կարողանում է թռչել և հեշտությամբ կարող է կոտրել տան պատը: Հենկոկը շատ հետաքրքրվեց այդ երևույթով, քանի որ նա կարող է բացել իր անցյալի վրայի վարագույրը: Երկար համոզմունքից հետո, որոնք ուղեկցվում էին սուպերհերոսային կռիվներով, քանդելով Լոս-Անջելեսի մի մասը, Մերին խոստովանեց, որ երեք հազար տարի նա եղել է Հենկոկի կինը, սակայն բաժանվել է նրանից հարյուր տարի առաջ, քանի որ համարել է, որ այդպես ավելի լավ կլինի բոլորի համար:
Հենկոկը խանութում հանդիպում է փոքր թալանողի: Հենկոկը փորձում է նրա հարցերը լուծել, բայց նա կրակում է Հենկոկին, և Հենկոկը վնասվածք է ստանում: Նա ընկնում է, նրան տանում են հիվանդանոց: Պարզվում է, սուպերհերոսներին ստեղծել են զույգերով և լինելով կողք-կողքի, նրանք վերածվում են մահկանացու մարդկանց և դառնում խոցելի. Ուստի բոլոր այլ սուպերհերոսները, որոնք երջանիկ ամուսիններ են եղել, մահացել են, մնացել են միայն երկուսը՝ Մերին և Հենկոկը: Բայց նրանք արդեն շատ երկար ժամանակ է իրար հետ են, և ցանկացած փամփուշտ, նախկինում թռչելով նրանցից, այժմ կարող է մահացու լինել: Նրանք արդեն շատ անգամ են միասին եղել... Եվ ամեն անգամ նրանց փորձել են ոչնչացնել, ամեն անգամ Հենկոկը փրկել է Մերիին և նրանք հեռանում էինն միմյանցից, բայց հետո (մի քանի հարյուրամյակ հետո) կրկին միանում:
Միևնույն ժամանակ բանտից փախչում են Հենկոկի թշնամիները, ովքեր ցանկանում էին նրա հետ հաշվեհարդար անել: Նրանք հիվանդանոցային համալիրում հարձակվում են սուպերհերոսների վրա, անմիջապես վիրավորում Մերիին: Հենկոկին և Ռեյին հաջողվում է ծեծել երկու ավազակներին, սակայն նա ստանում է մի քանի հրազենային վնասվածքներ և ընկնում է անգիտակից վիճակում։ Ծեծկռտուքի ժամանակ Մերին, պառկած վիրահատական սեղանին, զգում է այն ցավը, որը զգում է Հենկոկը, և փամփուշտները, որոնք խոցում են Հենկոկին, սպանում են նաև նրան։ Ռեյը իր որդու հետ անցնում է առանց զգացմունքների ընկած Հենկոկի կողքով: Նրանք որոշում են, որ նա մահացել է։ Բայց Հենկոկը բացում է աչքերը, թռնում դեպի փողոց եւ թռչում Մերիից հեռու: Ինչքան հեռու է նա թռչում, այնքան ուժեղ է դառնում. նրա յուրաքանչյուր թռիչք, որը ուղեկցվում էր ասֆալտին, տրանսպորտին, բարձրահարկ շենքերին հարվածելով, Մերի վրա արտացոլվում է ինչպես դեֆիբրիլյատորի հարված: Նա վերակենդանանում է: Հենկոկը թռչում է լուսնի ուղղությամբ.
Մեկ ամիս անց, Ռեյը Մերիի ու Ահարոնի հետ զբոսնում է. Հենկոկը կապվում է Ռեյի հետ հեռախոսով և առաջարկում նայու երկնքին: Ռեյը լուսնի վրա տեսնում է իր ընկերության խորհրդանիշը՝ կարմիր սիրտը, որը այնտեղ, ակնհայտ է, պատկերել է Հենկոկը. Հենկոկը սուպերհերոսի հագուստով թռչում է բարձրահարկ շենքի տանիքից, իրական արծվի հետ միասին:
Եզրափակիչ տողերից հետո ոստիկանությունը շրջապատում է հանցագործին, ով բռնում է կնոջը և նրան պատանդ վերցնում: Գալիս է Հենկոկը, բայց հանցագործը դիմում է դրան «Խրենկոկ», ասում է, որ իր հագուստը «սուզազգեստ» է, և վերջում տխմար անվանում: Հենկոկը շրջվում է, և ցույց տալիս զայրացած, միքիչ ձանձրալի դեմք:
ԴերերումԽմբագրել
- Ուիլլ Սմիթ — Ջոն Հենկոկ (կրկնօրինակում — Ստանիսլավ Կոնցեվիչ)
- Շարլիզ Թերոն — Մերի Էմբրի (կրկնօրինակում — Մարիա Ցվետկովա)
- Ջեյսոն Բեյթման — Ռեյ Էմբրի (կրկնօրինակում — Անդրեյ Զայցեվ)
- Ջա Խեդ — Ահարոն
- Դեգ Ֆերչ — Միշել
- Դարելլ Ֆոսթեր — ոստիկանության սերժանտ
- Էդդի Մարսան — Ռեդ
- Դեվիդ Մեթթի
- Աթթիկուս Շաֆֆեր — կանգառի տղան (առաջին անգամ մեծ էկրանին)
ՍիքվելԽմբագրել
2009 թվականի Սեպտեմբերի 14-ին առաջին ֆիլմի ռեժիսոր Փիթեր Բերգը MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Շարլիզ Թերոնն ու Ուիլ Սմիթը հաստատել են իրենց մասնակցությունը «Հենկոկ» ֆիլմի շարունակության մեջ[13]: Որպես նախագծի սցենարի հեղինականեր ընտրվել են Ադամ Ֆիերրոն և Գլեն Մազզարան, ովքեր աշխատել են «Դեքստեր» եւ «24 ժամ» սերիալների վրա[14]: Երկրորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2015 թվականինին[15], սակայն ավելի ուշ հեղինակները հաստատեցին այն տեղեկատվությունը, որ պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով:
Գլխավոր հերոսի անվան ծագումըԽմբագրել
Գլխավոր հերոսի անվան ծագումը բացատրվում է «Ստորագրիր ինչպես Ջոն Հենկոկը», «Ինձ պետք է քո Ջոն Հենկոկը» կամ պարզապես «Արա Հենկոկ», կայուն արտահայտության գոյությամբ, որը ԱՄՆ-ում նշանակում է խնդրանք դնել ստորագրություն[16]: Այս արտահայտության ծագումը կապված է կոնգրեսի նախագահի՝ Ջոն Հենկոկի՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ դրված ստորագրությամբ: Այսպես, ֆիլմում, Սմիթի հերոսը, մոռանալով իր անունը հիշողության կորստի պատճառով, որոշեց, որ իր անունը Ջոն Հենկոկ է, սխալ հասկանալով բուժքրոջ այս խոսքերը վերակենդանացման բաժանմունքում[17][18]. Ըստ երևույթի, այս պատճառով է, որ նա տարվել էր ցանկացած մակերևույթի՝ թղթի, բանտի պատերի վրա քերծեր պատկերել: Լուսնի վրայի խոշոր խորհրդանիշը նույնպես կարելի է այդ ամենին վերաբերել:
Հենկոկի անվան ծագման այս բացատրությունը ռուսական տարբերակում փոխարինվել է, քանի որ ոչ բոլորին է հայտնի «Ինձ պետք է քո Հենկոկը» արտահայտությունը: Ֆիլմի ռուսական տարբերակում Ջոն անունը նա հորինել է ինքն իրեն, իսկ ազգանունը վերցրել ապուրի տուփի վրայից.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2008/07/02/movies/02hanc.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/hancock
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0448157/
- ↑ выгрузка данных Freebase — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/hancock
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.siamzone.com/movie/m/5130
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.imdb.com/title/tt0448157/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=52419.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://boxofficemojo.com/movies/?page=main&id=hancock.htm
- ↑ http://boxofficemojo.com/movies/?id=hancock.htm
- ↑ Шарлиз Терон и Уилл Смит снимутся в сиквеле «Хэнкока»
- ↑ «Хэнкок 2»: Новости, дата выхода
- ↑ Hancock 2 - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Статья John Hancock в словаре Merriam-Webster Online Dictionary(անգլերեն)
- ↑ Артур Блинов (02.07.2004)։ «Самый громкий, самый дымный. Американцы считают своим главным праздником день, когда они объявили себя независимыми от английского короля»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 18 июля 2008
- ↑ Сергей Аверин (20.06.2008)։ «Джон Хэнкок засветился перед камерами»։ Московский комсомолец։ Արխիվացված օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 18 июля 2008
ՀղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլերեն)
- «Հենկոկ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում