Մասնակից:ԳոհարԽաչԱր/Ավազարկղ4
ԳոհարԽաչԱր/Ավազարկղ4 |
---|
Թեսպիս Իկարիացի (հունարեն՝ Θέσπις, ինչպես նաև՝ Թեսպիդ, Ք․ա․6-րդ դար,), հին հույն բանաստեղծ և դրամատուրգ ՝ Էգեյան ծովի ատտիկական Իկարիա կղզու բնիկներից։ Թեսպիսին է վերագրվում է արխայիկ, նախաէսքիլոսյան հունական ողբերգությունը, որում գործում էին մեկ դերասան և երգչախումբը: Թեսպիսի երկերը չեն հասել մինչ մեր օրերը[1]։
Ներդրում ողբերգության զարգացման գործում խմբագրել
Թեսպիսի գլխավոր նորամուծությունը արվեստում դիֆիրամբներ կատարող երգչախմբի երգեցողությանը գլխավոր հերոս-դերակատար ավելացնելն էր (կամ, ինչպես կոչվում էր Թեսպիսի ժամանակ, «հիպոկրիտ» (հունարեն՝ υποκριτής), այսինքն՝ «պատասխանող» կամ «մեկնաբան» [2],ով առանձնանում էր երգչախմբից և իր խոսքերով պատասխանում երգչախմբային կատարումներին։ Նա նաև ցույց էր տալիս, որ ներկայացման մեջ գլխավոր, հիմնական դերը,այնուամենայնիվ, կատարում էր երգչախումբը)։ Թեսպիսի ողբերգությունների մեներգիչ-դերասանը, փոխելով դիմակները (որոնց գյուտը նույնպես վերագրվում է Թեսպիսին), հետևողականորեն ներկայանում էր տարբեր կերպարներով և շփվում երգչախմբի հետ, որը նրա հետ երկխոսություն էր վարում և լրացնում մենախոսությունների միջև եղած դադարները:Հնարավոր է, որ Թեսպիսն ինքն է դարձել այդպիսի առաջին գլխավոր հերոսը Ք․ա․ 560 թվականին։ Ավելի ուշ՝ Ք․ա․ 534 թվականին, նա նաև դարձավ դրամատուրգների մրցության առաջին հաղթողը:
Երկրորդ դերասանի ներմուծումը Էսքիլոսի, իսկ երրորդինը՝ Սոֆոկլեսի կողմից հնարավորություն տվեց կենդանացնելու գործողությունը՝ այն ավելի մոտեցնելով դրամատուրգիայի մասին ժամանակակից պատկերացումներին:
Հաստատապես Թեսպիսին պատկանող ոչ մի երկ չի հասել մինչ մեր ժամանակները:Հայտնի են նրան վերագրվող մի քանի ողբերգությունների և առանձին դրվագների վերնագրեր, բայց դրանց հեղինակի հարցը վիճելի է[2]։ Հորացիոսի «Պոետական արվեստի մասին» աշխատության մեջ հիշատակվում է, թե Թեսպիսը իր թատերախմբով տեղափոխվում էր մի տեղից մյուսը՝ ներկայացումներ տալով անմիջապես սայլից[3], բայց այս պնդումը նոր ժամանակներում ընկալվում է թերահավատությամբ [4][2]։
Թեսպիսի կերպարը արվեստում խմբագրել
Թեսպիսը հանդիսանում է գլխավոր հերոսը Գիլբերտի և Սալլիվանի անգլիական համանուն օպերային ներկայացման, որում նա մյուս դերասանների հետ միասին ժամանակավորապես զբաղեցնում է օլիմպիական հին և մոռացված աստվածների տեղը [5]։ XIX դարում գրվել է նաև անգլիացի դրամատուրգ Արթերտոնի «Թեսպիս և Մելպոմենե» դրաման:
Բացի այդ, բանաստեղծը ներկայացված է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերայի նախաբանում, որտեղ նա ելույթ է ունենում որպես կատակերգության հայր:
Իտալիայում մեկի մասին, ով ընտրել է դերասանի ուղին, ասում են, որ նա «բարձրանում է Թեսպիսի կառքի վրա»:
Տեսեք նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Thespis // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ 2,0 2,1 2,2 Albin Lesky. A history of Greek literature. — London: Gerald Duckworth & Co., 1996. — P. 228-229. — 921 p. — ISBN 0-7156-2761-9
- ↑ Квинт Гораций Флакк. О поэтическом искусстве, пер. А. А. Фета
- ↑ Sir Richard Claverhouse Jebb. Greek Literature. — London: MacMillan and Co., 1878. — P. 72. — 163 p.
- ↑ Либретто оперы «Феспис» в Викитеке (անգլ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Феспид // Энциклопедия Кольера. — Открытое общество, 1999.
- И. А. Мусский. Феспид (ок. 580 до Р.Х. – ?) // 100 великих актёров. — М.: Вече, 2002. — С. 9—10. — 528 с. — (100 великих). — 20 000 экз. экз. — ISBN 5-7838-1125-4