Մասնակից:Բաբայան Լուսինե/4
Դավիթ Բարրալ Տորես (իսպ․՝ David Barral Torres, մայիսի 10, 1983, Սան Ֆեռնանդո, Անդալուզիա) - իսպանացի ֆուտբոլիստ, «Կադիս» ֆուտբոլային ակումբի հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դավիթ Բարրալ Տորես | ||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | Մայիսի 10, 1983 | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Ֆեռնանդո, Անդալուզիա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Իսպանիա Կադիս | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Բարրալը ծնվել է Սան Ֆեռնանդո քաղաքում։ Ֆուտբոլիստի մասնագիտական կարիերան սկսվեց «Ռեալ Մադրիդ»-ի և «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-յի, ինչպես նաև՝ որոշ ժամանակով վարձակալված «Ֆուենլաբրադա» ակումբի ցածր լիգաներում հանդես գալով[1]։ 2006/07 մրցաշրջանում Բարրալը տեղափոխվեց Սպորտինգ Խիխոն, իսկ հաջորդ առաջնությանը Բարրալը՝ Մատե Բիլիչի հետ (միացել էր թիմին 2008 թվականի հունվարին), ստեղծելով ուժեղ կապ հարձակման մեջ, օգնեց ասթոնացիներին՝ 10 տարվա բացակայությունից հետո[2], վերադառնալ Լա Լիգա։ Բարրալը՝ 2008 թվականի հոկտեմբերի 26-ին, առաջին անգամ գրանցեց իր բարձրագույն մակարդակով գոլը՝ «Դեպորտիվո Լա Կորունյա»-ի դեմ խաղի ընթացքում։ Իսպանական ֆուտբոլի էլիտայում՝ իր առաջին մրցաշրջանում, նա՝ Բիլիչի հետ 22 գոլ խփեց հակառակորդի դարպասին։ Բարրալը վճռական գոլի հեղինակ դարձավ «Ռեկրեատիվո»-ի դեմ խաղում, որով Սպորտինգը փրկվեց պարտությունից[3]։
2010 թվականի մարտի 20-ին Բարրալը՝ մադրիդյան «Ռեալի» դեմ ընկերական խաղի 53-րդ րոպեին, գնդակն անկյունից ուղարկելով Իկեր Կասիլյասի դարպասին, կարողացավ բացել հաշիվը, սակայն հակառակորդը կարողացավ լավ խաղալ և հասնել վերջնական՝ 3: 1 հաշվին հօգուտ իրենց[4]
2010/11 մրցաշրջանում Բարրալը մրցեց Բիլիչի հետ հիմնական թիմում տեղի համար, քանի որ Սպորտինգի գլխավոր մարզիչ Մանուել Պրեսիադոն հաճախ մեկ հարձակվող էր ներկայացնում խաղին։ Մրցակցություն կազմակերպել էր նաև արգենտինացի հարձակվող Գաստոն Սանգոյի համար[1]։ Այդ առաջնությունում Բարրալն առաջին անգամ աչքի ընկավ միայն 19-րդ փուլի (2011 թվականի հունվարի 15-ին) ժամանակ խփած գոլով, երբ բացեց հաշիվը «Էրկուլես»-ի դեմ խաղում՝ հաղթելով 2:0 հաշվով[5], իսկ առաջնության հաջորդ փուլում նա դարձավ միակ գոլի հեղինակը՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում[6]։ Փետրվարի 12-ին Բարրալը՝ «Բարսելոնայի» դեմ խաղում օգնեց իր թիմին հաշիվը ոչ-ոքի փակել[7]։
2011/12 մրցաշրջանում Բարրալը՝ 30 խաղերի ընթացքում, դարձավ 9 գոլի հեղինակ (թիմի լավագույն արդյունք)։ 2012 թվականի հուլիսի 5-ին, 29 տարեկան հասակում, նա առաջին անգամ ստորագրեց պայմանագիր օտարերկրյա ակումբի հետ, որը թուրքական «Օրդուսպոր» ակումբն էր[8]։
2013 թվականի ամռանը Բարրալը վերադարձավ հայրենիք՝ ստորագրելով երկամյա պայմանագիր «Լևանտե» ակումբի հետ։ 2015 թվականի փետրվարի 7-ին՝ Իսպանիայի առաջնության ժամանակ, նա կարողացավ կատարել հեթ-տրիկ «Մալագա»-ի դեմ խաղում, Բարրալը 2 անգամ աչքի ընկավ 11 մետրանոցներով, և «Լևանտե»-ն հաղթեց 4:1 հաշվով[9][10][11] 2015 թվականին նա խաղացել է «Ալ-Զաֆրա» ակումբի համար, ապա տեղափոխվել իսպանական «Գրանադա» ակումբը՝ կնքելով պայմանագիր մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Ծանոթագրություններ»
խմբագրել- ↑ 1,0 1,1 Olfato de gol (Scoring touch); El Comercio, 20 августа 2006 (Իսպաներեն)
- ↑ El Sporting regresa a la élite (Sporting returns to the elite); El Mundo Deportivo, 16 июня 2008 (Իսպաներեն)
- ↑ Sporting Gijon 2–1 Recreativo Huelva; ESPN Soccernet, 31 мая 2009
- ↑ Реал одолевает Спортинг; Football.ua, 20 марта 2010
- ↑ Sporting climb out of danger; ESPN Soccernet, 15 января 2011
- ↑ Barral the hero; ESPN Soccernet, 23 января 2011
- ↑ Gijon hold Barca; ESPN Soccernet, 12 февраля 2011
- ↑ Orduspor muradına erdi! Արխիվացված 2015-04-02 Wayback Machine; Ajansspor, 5 июля 2012 (թուրքերեն)
- ↑ Малага разгромлена в Валенсии; Football.ua, 7 февраля 2015
- ↑ Barral devuelve la alegría al Levante (Barral makes Levante smile again); Marca, 7 февраля 2015 (Իսպաներեն)
- ↑ Especie en extinción (Endangered species); Marca, 9 февраля 2015 (Իսպաներեն)