https://en.wikipedia.org/wiki/Tomi_Adeyemi

Արևիկ Սոֆյան/Ավազարկղ3

Թոմի Ադեյեմի () Նիգերիա-ամերիկացի գրող և ստեղծագործական մարզիչ[1]։ Առավել հայտնի է իր «Արյան և ոսկորների երեխաները» վեպով, Henry Holt and Company հրատարակչության կողմից հրատարակված «Պարսկաստանի ժառանգությունը» գիրքը երիտասարդ ընթերցողների համար[2], որը արժանացել է 2018 թվականի Անդրե Նորթոնի մրցանակին[3], 2019 թվականին ստացել է Ուաթերսթոունի գրքի մրցանակ և 2019 թվականին Ուգո Լոդեստարի մրցանակ՝ երիտասարդների համար գրքի համար[4]։ 2019 թվականին ընդգրկվել է Ֆորբս ամսագրում։ 2020 թվականին հայտնվել է Թայմ ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ «Պիոներներ» անվանակարգում[5]։

Վաղ կյանք խմբագրել

Թոմ Ադեյեմին ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին[6][7]։ Նրա ծնողները արտագաղթել են Նիգերիայից։ Ադեյեմին մեծացել է Չիկագոյում և ծանոթ չի եղել իր նիգերիական ծագմանը, նրա ծնողները որոշել են չսովորեցնել իրենց երեխաներին իրենց մայրենի լեզուն։ Ադեյեմին չափահաս տարիքում է իմացել իր ծագման մասին[7]։

Թոմ Ադեյեմին ապրում է Նյու Յորքում[8][9][10]։ Նա ունի երկու եղբայր և քույր։ Նրա մայրը ղեկավարում է Չիկագոյի մերձակայքում գտնվող հոսպիսները, հայրը բժիշկ է, իսկ եղբայրը՝ երաժիշտ[11]։

Ադեյեմին գրել է իր առաջին պատմությունը, երբ հինգ տարեկան էր, և շարունակել է գրել իր պատանեկության տարիներին: Նա ավարտել է Հինսդեյլի Կենտրոնական ավագ դպրոցը, 2011 թվականին՝ Իլինոյսում[12]։ Ադեյեմին 2008 թվականին որակավորվել է Հինսդեյլի Կենտրոնական ավագ դպրոցի հիմնադրամի «Երիտասարդ գիտնական» ծրագրին, իսկ 2010-2011 թվականներին ստացել է «Երիտասարդ գիտնական» կրթաթոշակ[13]։ Նա ավարտել է Հարվարդի համալսարանի անգլիական գրականություն բաժինը գերազանցությամբ[14], վերջին կուրսում Ադեյեմին ստացել է նաև Ռանի Շարմայի կրթաթոշակ:

Կարիերա խմբագրել

 
Ադեյեմին (վերևի ձախ կողմում), այլ հեղինակների հետ Նյու Յորքի Comic Con 2017 թվականի քննարկման ժամանակ

Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո Ադեյեմին աշխատել է Լոս Անջելեսի կինոընկերությունում։ Նրա ծնողները, ովքեր հրաժարվեցին Նիգերիայում իրենց կյանքից՝  նրան ավելի լավ կյանք ապահովելու համար, այնքան էլ չընդունեցին որոշումը[7]։

Ադեյեմիի առաջին գրված վեպը դրական արձագանքներ չստացավ, փոխարենը մեկ տարի հատկացրել է «Արյան և ոսկորների երեխաներ» գիրք գրելու համար[7]։

Legacy of Orïsha trilogy խմբագրել

Ադեյեմիի «Արյան և ոսկորների երեխաները» վեպը լույս է տեսել 2018 թվականի մարտին և առաջին անգամ հայտնվել է Նյու Յորք Թայմս օրաթերթի շատպիկին[15][16][17]։

2017 թվականի մարտի վերջին Fox 2000 Pictures-ը ձեռք է բերել գրքի էկրանավորման իրավունք[16]։ Հրատարակչական և էկրանավորման իրավունքների վաճառքի գործարքները կազմել են մոտավորապես յոթանիշ գումար[18][19]։ Ըստ Deadline-ի դա վեպերի հրատարակման ամենամեծ գործարքներից մեկն է[16]։

2020 թվականի դեկտեմբերին Disney-ը, հայտարարել է, որ Lucasfilm-ը և 20th Century Studios-ը, կցուցադրեն «Արյան և ոսկորների երեխաներըը» ֆիլմը[20][21][22][23]։

Գործունեություն խմբագրել

Իր «Արյան և ոսկորների երեխաները» վեպի վրա աշխատելիս Ադեյեմին աշխատել է որպես ստեղծագործական մարզիչ[12]։ Ադեյեմին առցանց ստեղծագործական գրություն է դասավանդում  «Գրողի ճանապարհային քարտեզ» դասընթացի շրջանակներում: Նրա կայքը Writer's Digest-ի կողմից ճանաչվել է գրողների 101 լավագույն կայքերից մեկը[24]։

Ադեյեմին նկարահանվել է «Հերմիոնա Գրեյնջերը և քառորդ կյանքի ճգնաժամը» սերիալի վերջին դրվագում[25][26]։

Աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Durosomo, Damola (March 29, 2017). «This 23-Year-Old Nigerian Author's Afrofuturist Novel Has Been Picked Up By Fox Studios». OkayAfrica. Վերցված է April 16, 2017-ին.
  2. Nsubuga, Jimmy (April 15, 2017). «Writer lands seven figure deal for Black Lives Matter-inspired fantasy novel». Metro. Վերցված է April 16, 2017-ին.
  3. «2018 Nebula Awards». The Nebula Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է May 19, 2019-ին.
  4. «2019 Hugo Award & 1944 Retro Hugo Award Finalists». The Hugo Awards (ամերիկյան անգլերեն). April 2, 2019. Վերցված է May 19, 2019-ին.
  5. «Tomi Adeyemi: The 100 Most Influential People of 2020». Time (անգլերեն). September 23, 2020. Վերցված է June 25, 2021-ին.
  6. Adeyemi, Tomi (August 1, 2018). «thank you all for making this the best birthday yet...». Twitter (անգլերեն). Վերցված է August 1, 2018-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kembrey, Melanie (March 9, 2018). "Interview: Tomi Adeyemi and her fantasy novel inspired by Black Lives Matter", The Sydney Morning Herald.
  8. Fleming, Mike Jr. (March 29, 2017). «Fox 2000, Macmillan Land African Flavored Fantasy Novel 'Children Of Blood And Bone' In Splashy Deal». Deadline Hollywood. Վերցված է April 16, 2017-ին.
  9. «Why my Parents didn't Teach My Siblings & I Yoruba – Tomi Adeyemi». BellaNaija. August 22, 2018. Վերցված է January 26, 2020-ին.
  10. Adenike Adebajo (January 24, 2020). «Tomi Adeyemi on channelling her Naija ancestors, fantasy and faith». gal-dem.com. Վերցված է January 26, 2020-ին.
  11. Hughes, Sarah (March 10, 2018). «Tomi Adeyemi: 'We need a black girl fantasy book every month'». the Guardian (անգլերեն). Վերցված է January 10, 2022-ին.
  12. 12,0 12,1 Wols, Lauren; Eck, Everett; Anderson, Hannah (March 21, 2018). "New author Tomi Adeyemi visits her alma mater". Hinsdale Central High School (Hinsdale, Illinois).
  13. «Hinsdale Central High School Foundation - Young Scholars 2008». hchsfoundation.org. Վերցված է July 13, 2019-ին.
  14. «Tomi Adeyemi». Goodreads. Վերցված է August 5, 2017-ին.
  15. «Young Adult Hardcover Books - Best Sellers». The New York Times (անգլերեն). March 25, 2018. Վերցված է April 6, 2018-ին.
  16. 16,0 16,1 16,2 Fleming, Mike Jr. (March 29, 2017). «Fox 2000, Macmillan Land African Flavored Fantasy Novel 'Children Of Blood And Bone' In Splashy Deal». Deadline Hollywood. Վերցված է April 16, 2017-ին.
  17. «Tomi Adeyemi's unpublished novel and fantasy movies». BusinessDay (ամերիկյան անգլերեն). April 1, 2017. Վերցված է June 20, 2017-ին.
  18. Danielle, Britni (March 30, 2017). «Tomi Adeyemi's Debut Novel Heading to the Big Screen in Blockbuster Deal». Ebony. Վերցված է April 16, 2017-ին.
  19. Rosen, Judith; Roback, Diane; Sellers, John A.; Nawotka, Ed (April 14, 2017). «A Big Week for Children's Book Publishing». Publishers Weekly (անգլերեն). Վերցված է April 16, 2017-ին.
  20. Templeton, Molly (December 14, 2020). «Lucasfilm Is Developing Tomi Adeyemi's Children of Blood and Bone». Tor.com. Վերցված է January 20, 2021-ին.
  21. «Tomi Adeyemi's New York Times bestselling novel Children of Blood & Bone...». Twitter. @Disney. Վերցված է January 20, 2021-ին.
  22. Kit, Borys (January 21, 2022). «Lucasfilm Rethinks Its Non-'Star Wars' Slate». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից January 24, 2021-ին. Վերցված է January 26, 2022-ին.
  23. Kroll, Justin (January 12, 2022). «Paramount Pictures Lands Rights To Tomi Adeyemi Best-Selling YA Book Series 'Children Of Blood And Bone'». Deadline. Արխիվացված օրիգինալից January 23, 2022-ին. Վերցված է January 12, 2022-ին.
  24. Lipp, Cassandra (July 29, 2020). «Writer's Digest Best Writing Advice Websites 2020». Writer's Digest (անգլերեն). Վերցված է January 21, 2021-ին.
  25. Sunshine Moxie (November 15, 2018), Hermione Granger and the Quarter Life Crisis - Episode 207 - "AIW", Վերցված է November 25, 2018-ին
  26. Jordan, Megan (February 14, 2023). «Netflix's 'My Dad the Bounty Hunter' Is an Afrofuturist Marvel». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից February 16, 2023-ին. Վերցված է February 16, 2023-ին.

Արտաքին հղումներ խմբագրել