Ֆրանչեսկո Վեչելիո (իտալ.՝ Francesco Vecellio, ), իտալական վաղ վերածննդի նկարիչ։ Ավելի հայտնի է որպես Տիցիանի ավագ եղբայր:

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդության տարիներին Ֆրանչեսկոն զինվոր էր: Որպես նկարիչ նա ակտիվ գործունեություն է ծավալել 1520-1530-ական թվականներին Վենետիկում և հիմնականում Կադորում։ Ոճով նա իր եղբոր համեստ հետևորդն էր: 1524 թվականին Վեչելիոն նկարել է ժամանակակից Սան Վիտո Կադորե համայնքի եկեղեցիներից մեկի խորանը: 1530 թվականից նա զբաղվում էր ընտանեկան գործերով, որոնք ընդհատում էին նրա գեղարվեստական ​​գործունեությունը:

1540-ական թվականներին Կանդիդայում ստեղծել է պոլիպտիխ: Մոտավորապես նույն ժամանակ նա նկարել է Վենետիկի Սան Սալվադոր եկեղեցու երգեհոնի մի մասը: Իսկ Սան Նիկոլա դի Բարիի եկեղեցու համար նկարել է «Ավետում» կտավը, որն այժմ գտնվում է Վենետիկյան ակադեմիայի պատկերասրահում:

Մշակույթի մեջ խմբագրել

Ֆրանչեսկո Վեչելյոն հայտնվել է Assassin's Creed: Project Legacy ֆեյսբուքյան խաղում: Ըստ սյուժեի՝ նա ոչ միայն նկարիչ էր, այլ նաև ասսասիններ եղբայրության անդամ[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bryan Michael, Armstrong Walter, Graves Robert Edmund Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical. — Лондон: George Bell and Sons, 1889 — С. 639.
  • Freedberg Sydney J. Painting in Italy, 1500—1600. — Penguin Books, 1993. — С. 345—346. — ISBN 84-376-0153-3.
  • Hope C. La famiglia di Tiziano e la dispersione del suo patrimonio//L’ultimo Tiziano e la sensualità della pittura. — Венеция, 2008. С. 28-41.
  • Tagliaferro G., Aikema B. Le botteghe di Tiziano. — Флоренция, 2009.
  • D’Incà E., Matino G. VI—VII//Regesto per Francesco Vecellio//Studi Tizianeschi. — Флоренция, 2011. — С. 20-46.