https://en.wikipedia.org/wiki/Sanmao_(author)

Սան Մաո (Chinese: 三毛), թայվանցի գրող և թարգմանիչ։ Նրա աշխատանքների շարքը սկսվել է ինքնակենսագրական, ճանապարհորդական նոթերով, ռեֆլեկտիվ վեպերով և շարունակվել է մինչև իսպանալեզու կոմիքսների թարգմանությունները: Նա սովորել է փիլիսոփայություն և գերմաներեն է դասավանդել մինչ իր գրողի կարիերային հասնելը:

Ծնվել է որպես Չեն Մաո-պինգ (陳 懋 平), իր կեղծանունը վերցրել է Չժան Լեպինգի ամենահայտնի ստեղծագործության գլխավոր հերոսից՝ Սանմաոյից[1]։ Անգլերենում նա հայտնի է նաև որպես Էքո կամ Էքո Չան, առաջին անունն էր, որը նա օգտագործել է լատինական գրերով, ավելի ուշ հայտնի է դարձել Հույն Նիմֆի անունով: Ավելի ուշ նա օրինականորեն փոխել է իր անունը և դարձել Չեն Փինգ։ Երիտասարդ հասակում նա խուսափել է «Մաո» հիերոգլիֆը գրել, քանի որ չէր տիրապետում նրա կարողությանը:

Վաղ տարիներ խմբագրել

Սան Մաոն ծնվել է Չունցինում, փաստաբան Չեն Սիքինգի և Միաո Ջինլանի ընտանիքում[2][3]: Նա ունեցել է ավագ քույր՝ Չեն Թիանսին[4]: Նրա ծնողները բարեպաշտ քրիստոնյաներ են եղել։ Նրա ընտանիքը Չեյժիանից էր: Երկրորդ չինա-ճապոնական պատերազմից հետո ընտանիքը տեղափոխվել է Նանկին: Վեց տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Թայվան, քանի որ կոմունիստները գրավել էին Չինաստանը: Թայվանի կրթական համակարգում նրան բնավ դուր չի եկել անազատությունը․ այնտեղ խիստ սահմանափակումներ կային ուսանողների նկատմամբ[3]:

Դեռ մանկուց նա սկսել է հետաքրքրվել գրականությամբ և ազդվել է հայտնի չինացի գրողներից, ինչպիսիք են Լու Սուն, Բա Չինը, Բինգ Սինը, Լաո Շեն և Յու Դաֆուն։ Այդ տարիներին նա կարդացել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Կոմս Մոնտե Քրիստոն», «Դոն Կիխոտը» և «Քամուց քշվածները»: Հինգերորդ դասարանում նա կարդում էր «Կարմիր պալատի երազանքը» և շատ հետաքրքրված ու ոգևորված էր այդ գործով: Հարցին, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա, նա պատասխանել է, որ ուզում է ամուսնանալ մեծ նկարչի՝ Պաբլո Պիկասոյի հետ:

Ընթերցանության պատճառով միջին դպրոցում տուժել են Սան Մաոյի դասերը և գնահատականները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին մասնավորապես մաթեմատիկայից: Մի տխուր միջադեպից հետո, երբ ուսուցիչը սև շրջանակներ է նկարել նրա աչքերի շուրջ և նվաստացրել է նրան իր դասընկերների առջև, Սան Մաոն դադարել է դպրոց հաճախել։ Այս դեպքից հետո նրա հայրը սկսել է նրա հետ տանը անգլերեն և դասական գրականություն պարապել, և դաստիարակներ է վարձել դաշնամուր և նկարչություն դասավանդելու համար[3]:

1962 թվականին, 19 տարեկան հասակում, Սանմաոն հրատարակել է իր առաջին ակնարակը[5]:

Գործունեություն խմբագրել

Թայվանի Չինական մշակույթի համալսարանում Սան Մաոն սովորել է փիլիսոփայություն՝ նպատակ ունենալով «գտնել կյանքի խնդիրների լուծումը»: Այնտեղ նա սկսել է հանդիպել մի ուսանողի հետ և «սիրավեպից հիասթափվելով» 20 տարեկան հասակում տեղափխվել է Մադրիդ՝ Իսպանիա և սկսել է սովորել Մադրիդի համալսարանում : Հենց Մադրիդում էլ Սան Մաոն հանդիպել է ծովային ինժեներ Խոսե Մարիա Կուերո Ռուիզին, որի հետ էլ հետագայում ամուսնացել է[6]:

Այնուհետ Սան Մաոն տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ սկսել է մեծ եռանդով գերմաներեն ուսումնասիրել, երբեմն օրական մինչև 16 ժամ: Իննը ամիսների ընթացքում նա ստացել է գերմաներեն դասավանդելու որակավորում և սկսել է սվորել խեցեգործություն:

26 տարեկանում Սան Մաոն վերադարձել է Թայվան: Նա նշանվել է գերմանացի մի ուսուցչի հետ, բայց մինչ նրանք կամուսնանային ուսուցիչը մահացել է սրտի կաթվածից: Սան Մաոն վերադարձել է Մադրիդ և սկսել անգլերեն դասավանդել տարրական դպրոցում, վերականգնելով իր հարաբերությունները Ռուիզի հետ[7]:

Անապատ Արևմտյան Սահարայում խմբագրել

1976 թվականին նա հրատարակել է իր «Սահարայի պատմությունները» ինքնակենսագրականը, որի մեջ պատմել է իր իսպանացի ամուսնու՝ Խոսեի հետ միասին անցկացրած տարիների մասին, ում հետ նա առաջին անգամ հանդիպել էր Մադրիդում, իսկ այնուհետև ամուսնացել 1973 թվականին և միասին ապրել այն ժամանակ Իսպանիայի կողմից վերահսկվող Արևմտյան Սահարայում:

Մասամբ ուղեգրության և մասամբ հուշագրության այս պատմությունը կյանքի և սիրո մասին պատմություն էր անապատում, որն էլ Սան Մաոյին ճանաչում է բերել որպես յուրահատուկ խոսք ունեցող և հեռանկարային ինքնակենսագրական գրող: Թայվանում, Հոնկոնգում և Չինաստանում նրա վաղ աշխատությունների հաջողությունից հետո, դրանք հավաքվել են մի գրքի մեջ, որը տպագրվել է «Անցած անձրևների եղանակը» վերնագրով: Նա շարունակել է գրել Սահարայում և Կանարյան կղզիներում ունեցած փորձի մասին՝ տպագրելով ևս մի քանի գրքեր:

1979 թվականի սեպտեմբերի 30-ին[8] Խոսեն խեղդվելուց է փրկվել ջրասուզվելու ժամանակ: 1980 թվականին նա վերադարձել է Թայվան, իսկ 1981 թվականի նոյեմբերին թայվանական հրատարակիչների պատվերով ուղևորվել է Կենտրոնական և Հարավային Ամերիկա: Իր հետագա աշխատություններում նա գրել է այս ամեննի մասին: 1981 - 1984 թվականներին նա Թայվանի «Չինաստանի մշակույթի համալսարանում» դասավանդել և դասախոսել է մայրենի: Սրանից հետ նա որոշել է ամբողջովին նվիրվել գրելու գործին:

Սան Մաոյի գրքերը հիմնականում արտերկրում սովորելու և ապրելու սեփական փորձի մասին են: Դրանք չափազանց լավ են ընդունվել ոչ միայն Թայվանում, այլև Չինաստանում, և մինչ օրս էլ հանրահայտ են: 1976 թվականից մինչև իր մահը՝ 1991 թվականը, Սանմաոն հրատարակել է ավելի քան 20 գիրք: Նա նաև իսպաներենից չինարեն է թարգմանել «Մաֆալդա» կոմիքսը:

2019 թվականին Սան Մաոյի «Սահարայի պատմությունները» գիրքը ներկայացվել է Նյու Յորք Թայմսի «Անտեսված հետմահու մահախոսական» պարբերականում: Նրա գործերի մեջ գովերգվում է սերունդների դիմացկունությունը՝ ոգեշնչելով երիտասարդ թայվանուհիներին և չինուհիներին, որոնք փափագում են ազատվել մշակութային պահպանողական նորմերից և լինել անկախ[2]:

Մահ խմբագրել

1991 թվականի հունվարի 4-ին, 47 տարեկան հասակում, Սան Մաոն ինքնասպան է եղել Տայպեյի հիվանդանոցում՝ կախվելով զույգ մետաքսե կիսագուլպաներով:

Որոշ երկրպագուներ, մասնավորապես Չժան Ջինրան պնդել է որ նրա մահը սպանություն էր: Նրա ինքնասպանությունն ակնհայտ ցնցում է եղել իր ընթերցողներից շատերի համար, որն արտահայտվել է չինախոս աշխարհում հայտարարված հանրային սգով: Նրա ինքնասպանության պատճառի վերաբերյալ շահարկումներ շատ են եղել. վախ քաղցկեղից, հիասթափություն Թայվանի «Ոսկե ձի» կինոփառատոնից և «Կարմիր փոշի» ֆիլմի սցենարի համար մրցանակի կորստից, որը ազդել էր նրա վրա, կամ դեպրեսիա ամուսնու՝ Խոսեի մահվան պատճառով (մահ, որը տեղի էր ունեցել 12 տարի առաջ)[9]:

2019 թվականի մարտի 26-ին Google- ը հիշել Սան Մաոյին Doodle-ով նրա ծննդյան 76-ամյակի առթիվ[10][11]։

Հետմահու խմբագրել

Հետմահու լույս է տեսել նրա «Սահարայի պատմությունները» անգլալեզու հրատարակությունները Bloomsbury հրատարակչությունում ՝ Crown Culture- ի հետ [zh] պայմանագրից հետո:

  1. Sanmao, the Vagrant: Homeless Children of Yesterday and Today
  2. 2,0 2,1 Overlooked No More: Sanmao, ‘Wandering Writer’ Who Found Her Voice in the Desert
  3. 3,0 3,1 3,2 70 Years After Milestone War, Xi Urges Pooling Strength for National Rejuvenation
  4. [1]
  5. In memory of an olive tree
  6. Sanmao, the Taiwanese Wayfarer Who Sold Fifteen Million Books
  7. Rereading Sanmao, the Taiwanese Wayfarer Who Sold Fifteen Million Books
  8. Sanmao: a Chinese woman’s tragic love story in Spain
  9. San Mao: The Echo Effect
  10. Sanmao's 76th Birthday
  11. Google Doodle honors 'Taiwan's wandering writer' San Mao