ԲԱՆԱԼԻ (երաժշտության մեջ), հնգագծին դրվող նշան, որ սահմանում է հնչյունների բարձրությունը գրի առնելու կարգը։ Գոյություն ունեն առաջին օկտավայի սոլ, դո և փոքր օկտավայի ֆա բանալիներ, որոնք հնգագծի վրա բարձր կամ ցածր դիրքում դրվելով, գործածվել են համապատասխանաբար՝ ցածր կամ բարձր հնչյունաշար ունեցող ձայնի կամ երաժշտական գործիքի համար Ա կոչվել են՝ սոլ-ի բանալիները՝ հին–ֆրանսիական, ջութակի․ դո–ի բանալիները՝ սոպրանոյի (կամ դիսկանտի), մեցցոսոպրանոյի, ալտի, տենորի, բարիտոնի, ֆա-ի բանալիները՝ բարիտոնի, բասի, ցածր բասի։ Տենոր ձայնի համար գործածվել և տենորի են կոչվել նաև սոլ-ի բանալիի հետևյալ տարատեսակները․ Ներկայումս բարձր հնչյունաշար ունեցող բոլոր ձայների և երաժշտական գործիքների համար գործածվում է ջութակի, իսկ ցածր հնչյունաշար ունեցող ձայների և նվագարանների համար՝ բասի բանալի։ Գործածական են նաև ալտի բանալի․՝ ալտ լարային գործիքի, և տենորի դո բանալի․ (երբեմն)՝ թավջութակի, ֆագոտի և տրոմբոնի համար։ Բանալիների արտաքին տեսքը գոյացել է լատինական G (սոլ), С (դո) և F (ֆա) տառերի ձևափոխումից: