Պալենկե ճարտարապետական օբյեկտների

Մայաների ճարտարապետություն, մեզոամերիկյան մայաների քաղաքակրթության մշակույթի կարևոր մասը: Մայաների ճարտարապետությունը տարբերվել է ըստ քաղաքներոի և ժամանակաշրջանների։ Սովորաբար շինությունների պատերը ներկվել են կարմիր գույնվ։ Շինությունների կարևոր մասը եղել է այսպես կոչված «Մայաների կամարը», որը կառուցվել է առաստաղը նեղացնելով:

Նյութեր խմբագրել

Մայաների ճարտարապետական շենքերը հիմնականում կառուցվել են կրաքարից: Շինարարության մեջ օգտագործվել է ցեմենտ, որը ստացել են կրի, ավազի և ջրի խառնուրդից: Ադ խառնուրդին ավելացնելով քարի փոշի՝ ստացել են սվաղի տեսակ, որն օգտագործել են պատերը և առաստաղը ծածկելու համար, այնուհետև դրա վրա նկարել են հիերոգլիֆներ և պատկերներ[1]։

Զարգացման պատմությունը խմբագրել

 
Բուրգ E-VII

Մայաների ճարտարապետությունն ի հայտ է եկել այսպես կոչված ձևավորվող ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ այն զարգացել է այլ մշակույթների ուժեղ ազդեցության տակ։ Այդ ժամանակների շինությունները սովորական խրճիթներ էին, որոնք գտնվել են ցածր հենահարթակների վրա դրանք ջրհեղեղներից պաշտպանելու համար, կառուցվել են առանց պատուհանների և մեկ դռնով։ Նույնիսկ տաճարները, քահանաների և առաջնորդների տները սկզբում մյուս խրճիթներից տարբերվել են միայն հենահարթակի բարձրությյամբ և պատերի՝ քարվ կամ սվաղով երեսպատմամբ[2]։

Ուշ նախադասական դարաշրջանում ի հայտ են եկել իրար վրա տեղադրված մի քանի հենահարթակներից կազմված աստիճանաձև բուրգեր[3]։ Նման կառույցի օրինակ է E-VII բուրգը Վաշակտուն քաղաքում[2]։ E-VII բուրգը եղել է փոքր և աստիճանաձև։ Աստիճանները բոլոր կողմերից տանում էին դեպի բուրգ, դրանք եզրազարդված են եղել բազրիքներով, ինչպես նաև զարդարված էին յագուարի հսկայական դիմակներով[2], որ պատրաստված էին ալեբաստրից[4]։ Յագուարը պատրաստվել է օլմեկյանի ոճով, հետևաբար եղել է կախյալ արվեստի օրինակ։ Բուրգը երեսպատված էր սվաղով[4]։ Չնայած բուրգը բավական հարուստ զարդարանքներ է ունեցել, վերևի տաճարը եղել է սովորական խրճիթ և ժամանակի ընթացքում փլուզվել է[2][3]։

Մայաների ճարտարապետությունը ծաղկում է ապրել դասական դարաշրջանում, երբ ամենուր կառուցվել են արարողակարգային համալիրներ (հայտնի են որպես ակրոպոլներ), որոնք իրենց կազմում ունեցել են պալատներ, բուրգեր և նույնիսկ գնդակի խաղալու հրապարակներ[5]։

Նույնիսկ մայաների կողմից քարե պատերի գյուտից հետո տանիքը մնացել է արմավենուց, մինչև դասական շրջանում հայտնագործվել է մայաների կամարը[6]։

Շինություններ խմբագրել

Շենքերի տարրեր խմբագրել

 
Կեղծ կամար Կաբահում

Բոլոր պալատների և տաճարների մուտքերի շուրջը, պատերին կամ սյուներին, պահպանվել են միատեսակ քարե օղակների նմանվող տարրեր: Ժամանակին դրանք օգտագործվել են պարանների ամրացման համար, որոնք պահում էին րպես դուռ ծառայող ծածկերը: Որոշ շենքերի կառուցման ժամանակ օգտագործվել են նաև պատերի վրայի բարձրաքանդակներն անձևրից և քամուց պաշտպանող դեպի առաջ թեքված ծածկեր[3]։

«Մայաների կամաըր», որը նաև հայտնի է «կեղծ կամար»[2] կամ «աստիճանաձև կամար»[4] անվամբ, ինչպես նաև «կեղծ կամարը»[5] կիրառվել է տանիքի նեղացման ժամանակ[5]։ Սահմանների փոքրացումը լայն կիրառություն ունեցավ աղյուսների հատուկ երեսպատման միջեցով, որի արդյունքում աղյուսների յուրաքանչյուր շարքը փոքր ինչ դուրս եկավ վերին հատվածից։ Պատերը այնքան էին նեղացնում մինչև առաստաղի վրա մնար փոքրիկ անցք, որը ծածկում էին սալաքարով[2]։

Շինության տեսակները խմբագրել

Մայաների հայտնի կառույցներից մեկը տաճարն է[2]։ Բուրգերի գագաթների վրա (դրանց բարձրությունը հասնում էր 50-60 մետր) տեղադրվեցին տաճարներ, որոնք պատկերում էին մի լեռ, որտեղ ըստ Մայաների համոզմունքների գտնվում էին նրանց նախնիների քարանձավները: Այդ իսկ պատճառով բուրգերում հաճախ եղել են դամբարաններ, որոնք գտնվում էին բուրգի տակ կամ բուրգում (երբեմն դամբարանները գտնվում էին հենց տաճարների հատակների տակ, իսկ երբեմն բուրգերը կառուցված էին բնական քարանձավների վրա)։ Տաճարների նկարները նախատեսված էին քարանձավներից դուրս գալու համար։ Երկար աստիճանները տանում էին դեպի տաճարներ[7]։ Հիմնականում տաճարները քառակուսի[2] էին և բավականին մոտ, ունեին մեկ կամ մի քանի դուռ և առանց պատուհանների։ Տաճարների առանձնահատկությունն էր այսպես կոչված «տանիքի գագաթները»: Այն կառուցվել է տաճարի տանիքին։ Որպես կանոն, տաճարի դեկորատիվ բոլոր զարդարանքների մեծ մասը գտնվում էին տանիքի գագաթի վրա: Դա բարձրահասակ կառույց էր, որի նպատակը երկնքին մոտենալու գաղափարն ու տաճարի ուղղահայացության ընդգծումն[2] է։

Որոշ քաղաքներում տեղակայված էի դիտարաններ։ Աստղադիտարանները կլոր կամ քառակուսի աստիճաններով աշտարակներ էին, որոնք տանում էին դեպի դիտարանների սենյակներ[2]։

Մայաների քաղաքներում կային այսպես կոչված պալատներ։ Այդ շինությունների նպատակը հստակ սահմանված չէ, ամենայն հավանականությամբ դրանք ծառայել են ազնվականներին և քահանաներին: Պալատները, որպես կանոն գտնվում էին հատուկ հարթակներում և դրանցում կային մի քանի տարածքներ[2]։ Նրանք բոլորը ունեին մեկ հարկ բացի մեկ կառույցից։ Դրանց մեջ պատուհան չկար, սենյակները հաճախ այնպես էին տեղակայված, որ դրանց միջև անցումների համակարգը նման էր լաբիրինթոսի (բացառված չէ, որ այն ստեղծվել է քարանձավների նման պալատներ դարձնելու նպատակով)[7]։

Խաղահրապարակների մեծ մասում կային մայաների հուշարձաններ։ Դրանց հիմքերը զարդարված էին քանդակներով, որոնք հավանաբար օգտագործվել են խաղի մեջ: Հարթակներում կային օղակներ, որոնք հայտնվեցին տոլտեկների մշակույթում ։ Տարածքների հարթակներում կային նստարաններ[2]։

Տարբեր ոճեր խմբագրել

Մայաների ճարտարապետության մեծ մասը իր բոլոր քաղաքների կենտրոններում պահպանում է նույն ճարտարապետական տեսքը, բայց շրջանները որոշ չափով տարբերվում էին[8]։

Պետենի ոճը խմբագրել

Պետենի ոճին բնորոշ է բուրգերի պատերի և աստիճանների թեքությունը։ Պետեյնի «տանիքի գագաթները» չափազանց մեծ էին, որպեսզի դրանք ամուր լինեն տաճարների պատերը շատ հաստ էին կառուցում, դրանք ունենում էին երբեմն 7 մետր հաստություն: Նման ճարտարապետությունը դրսից տպավորություն էր թողնում ժողովրդի վրա , բայց դրա թերությունը չափազանց փոքր տարածք էր տաճարների ներսում, երբեմն ազատ տարածության լայնությունը այնտեղ հասնում էր մեկ մետրի [2]։ Նաև Պետենի ճարտարապետությունը արտաքինից բնութագրվում էր սանդուղքներով և կտորներով դիմակների զարդարանքներով [4] պատրաստված հսկայական շենքերի։

Պալենկեի ոճը խմբագրել

 
Պալենկե

Չնայած այն հանգամանքին, որ Պալենկեն գտնվում էր Ուսումասինտայի ավազանի տարածքում և նրա ոճը առանձնանում է Ուսումասինտայի ոճից, քանի որ այն տարածվել է նաև այդ պետության սահմաններից դուրս՝ ընդհուպ մինչև Գրիխալվա գետը[2]։ Այս ոճը տարածված էր Բոնամպակ, Կիրիգուա, Կոպան, Լականհա և Տոնինա[4] քաղաքներում։ Պալենկեի ճարտարապետության առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն ուներ սյուներից ստեղծված երեքից հինգ մուտք [1]։ Բացի այդ, Պալենկոյի շենքերի հովարները դուրս էին եկած և շենքերի վերնածածկերը թեքված էին, ճակատային մասերը պատրաստված էին գիպսե ռելեֆներով (դրանց նպատակը անձրևից պաշտպանվելն էր)[2]։

Ռիո Բեկի ոճը խմբագրել

 
Կառույց Ռիո Բեկում

Ռիո Բեկ տարածաշրջանի ոճն իր ազդեցությունն է թողել Պետենի և Չոնոսի ոճերի վրա։ Պետենի ազդեցությունը արտահայտվում էր զանգվածային «տանիքի գագաթներով», կտրուկ և կոպիտ պատրաստված աստիճաններով, որոնցից կազմված էին ներքին պատերը։ Չենեսի ազդեցությունն արտացոլվում է արտաքին պատերի[2] խնամքով մշակված քարերի մեջ։ Ռիո Բեքի ճարտարապետությունը բնորոշ էր բարձր հիմքերով և ստիլոբատներով հարդարված շենքերին, որոնք ունեին կտրված բուրգի տեսք և նախշազարդ աստիճաններ[4]։

Ուսումասինտայի ոճը խմբագրել

Հատուկ ոճ է ստեղծվել Ուսումասինտա գետի ավազանում։ Գտնվելով Պետենի ճարտարապետության ազդեցության տակ, նարա վրա ազդել է նաև Պալենկեի (Ուսումասինտա ավազանի տարածքում գտնվող պետություններից մեկը) ճարտարապետության ազդեցությունը: Պիդրաս-Նեգրաս նահանգում «տանիքի գագաթները» անսովոր էին, իսկ բուրգերց մեկի թեքությունը պակաս էր մյուսից, ինչը բնորոշ էր Պետենյան ճարտարապետությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, Պիդրաս-Նեգրասը ուներ երեք մուտքեր, որը Պալենկայի[2] ճարտարապետության առանձնահատկություններից էր:


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել


Գրականություն խմբագրել

Ռուսալեզու խմբագրել

Այլ լեզուներով խմբագրել