Մասնակից:Աննա80/Ավազարկղ1
Աննա80/Ավազարկղ1 | |
---|---|
Ծնվել է | 15 օգոստոսի 1935 թվական |
Ծննդավայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
Մահացել է | 23 նոյեմբերի 2020 թվական |
Մահվան վայր | Լոս-Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Գործունեություն | 1957—2008թվականներ |
Էբբի Դալթոն (իսկական անունը՝ Մարլեն Ուեսդեն, օգոստոսի 15, 1935 թվական - նոյեմբերի 23, 2020 թվական) ամերիկացի դերասանուհի , ով հայտնի է հեռուստատեսային իր դերերով[1] ։
Կենսագրություն և գործունեություն
խմբագրելՄարլեն Ուասդենը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ 1957 թվականին ,Մարլեն Ուասդենը Էբբի Դալթոն կեղծանունով, իր առաջին քայլերն է կատարել մեծ էկրանին՝ «Ռոք ամբողջ գիշեր»[2] ֆիլմում խաղալով գլխավոր դերը։ Նա որպես հրավիրյալ աստղ հանդես է եկել բազմաթիվ հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Մավերիքում»-ում[3]։ Հետագայում նա խաղացել է «Իմ երեք որդիները», «Դայակը և պրոֆեսորը» և «Ամերիկյան սեր» սիթքոմներում։ Դալթոնն առավել հայտնի է «Հենեսի»[4] (CBS, 1959–1962 թվականներին) և «Joey Bishop Show» [5]դասական սիթքոմներում իր գլխավորած դերերով և արժանացել է Էմմիի անվանակարգի։ 1974 թվականին նա ընտրվեց խաղալ ABC սիթքոմում Բարնի Միլլերի կնոջ դերում, սակայն փորձնական դրվագից հետո հեռացվեց աշխատանքից։ 1981 թվականից 1986 թվականներին Դալթոնը նկարահանվել է CBS-ի «Falcon Crest»[6] սերիալում՝ մարմնավորելով ավագ դստեր՝ Ջեյն Ուայմանի դերը։ Սերիալից հեռանալուց հետո նա նկարահանվել է «Նա գրել է սպանությունը»[7] և «Հյուրանոց» սերիալներում: Դալթոնն ամուսնացած է եղել երկու անգամ և իր առաջին ամուսնությունից ունի երեք երեխա։Նրա դուստրը՝ դերասանուհի Քեթլին Քինմոնտը, ամուսնացած էր Լորենցո Լամասի հետ։ Էբբի Դալթոնը մահացել է 23 նոյեմբերի 2020 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս - Անջելես քաղաքում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Ֆիլմի հայերեն անվանումը | Դեր | |
---|---|---|---|---|
1957 | Ֆ | The Saga of the Viking Women and Their Voyage to the Waters of the Great Sea Serpent | Սագա Վիքինգ կանաց և դեպի մեծ ծովային օձի ջրերը ճանապարհորդելու մասին[8] | Դեսիր - Վիքինգ կանանց առաջնորդ |
1957 | Ֆ | Rock All Night | Ռոք ամբողջ գիշեր | Ջուլի |
1958 | Ֆ | Girls on the Loose | Ճանապարհից շեղված աղջիկները | Ագնես Կլարկ |
1958 | Ֆ | Stakeout on Dope Street | Որոգայթ թմրանյութերի փողոցում | Կետի |
1958 | Ս | Have Gun — Will Travel | Հրացան կա - կլինի ճանապարհորդություն | Մեգ Ուելման |
1959 | Ս | Mavericke | Մեվերիկ | Քերրի Քրիստիանսոն |
1959 | Ս | Mike Hammer | Մայք Համմր | Ստեյսի Լի |
1959-1962 | Ս | Hennesey | Հեննեսի | Լեյտենանտ Մարտա Խեյլ |
1966 | Ֆ | The Plainsman | Մարդը հարթավայրից | Բեդովայա Ջեյն |
1976 | Ս | The Waltons | Վոլթոնսները | Ստելլա Լյուիս |
1981-1986 | Ս | Falcon Crest | Լեռան բազեի սեփականատերը | Ջուլիա Կամսոն |
1983-1984 | Ս | The Love Boat | Սիրո նավը | Մարտա Պարկեր / Էլեն Բեյքեր |
1983-1987 | Ս | Hotel | Հյուրանոց | Լոռա Կարպենտեր / Հելեն Սկոֆիլդ |
1986 | Ս | Murder, She Wrote | Նա գրել է սպանությունը | Ջուդիտ Կիտս |
1994 | Ֆ | Cyber Tracker | Կիբոր որսորդը | Օլսոն |
1998 | Ֆ | Buck and the Magic Bracelet | Կախարդական ապարանջան | Մա Դալթոն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Эбби_Далтон». 31 մայիսի 2012.
- ↑ www.youtube.com. 2021թ https://www.youtube.com/watch?v=0unyH7KIqgk&t=1387s.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.youtube.com https://www.youtube.com/results?search_query=maverick+1950s+tv+series.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.youtube.com. Times Past Television https://www.youtube.com/watch?v=lNKAHWvj6SQ&list=PLakshYu9qq-wOz_qrTruOcwMzjKnoA1_G. Վերցված է 2022-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «jeffsabu». www.youtube.com.
- ↑ https://www.imdb.com/title/tt0081858/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.imdb.com/title/tt0086765/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.kinopoisk.ru/film/39044/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)