Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 7
Գյուղ | |
---|---|
Հիլիս | |
Երկիր | ԼՂՀ |
Շրջան | Ասկերան |
Մակերես | 519,1 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 180 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Հիլիս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 519,1 հա տարածք, որից 348,7 հա գյուղատնտեսական նշանակության, 133,44 հա անտառային հողեր: Հիլիս համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը: Հիլիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 50 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Խնձիրստանի միջնակարգ դպրոցի Հիլիս մասնաճյուղը, որտեղ սովորում են 9 աշակերտներ:
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (1860թ.), գերեզմանոց (16-18դդ.), աղբյուր (19դ.), գյուղատեղի (16-18դդ.):
Արտաքին հղումներ
խմբագրելՀակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.