Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ6
 

Խուեյ-ցզուն (անգլ.՝ 宋徽宗,), Սուն արքայատոհմի ութերորդ կայսրը, նկարիչ, գեղագիր, երաժիշտ, թեյի արարողության վարպետ: Արվեստի հանդեպ նրա կիրքը հանգեցրել է անտեսելու պետական ​​գործերն ու աղետը՝ կայսրությունը կորցրել էր իր հյուսիսային տիրույթները, Կայֆինը՝ աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը, թալանվել էր, իսկ Կայսերական տան գրավումը վերջ էր դրել Հյուսիսային Սունի պատմությանը:

Կենսագրություն խմբագրել

Իշխել է 1100-1126 թվականներին: Արգելել է բուդդիզմը և հովանավորել տաոիզմի զարգացմանը: Գրել է աշխատություններ բժշկության և փիլիսոփայության վերաբերյալ:

1126-ի սկզբին Յուրչեն տոհմի զորքերը անցնելով Դեղին գետը պաշարեցին Կայֆենգը: 1126 թվականի հունվարի 18-ին կայսրը սարսափած գահից հրաժարվել է գահը հօգուտ իր որդու: Պաշարվածները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս, և քաղաքը պահպանվեց,չնայած որ Ցզինի հեծելազորային բանակը հարմարեցված չէր պաշարմանը: 1127 թվականի հունվարի 9-ին Յուրչենները վերադարձան, Կայֆենգը գրավվել էր և թալանվել: Հույ-ցզունը, երիտասարդ կայսեր հետ միասին, որը ստացել էր Ցին-ցզուն (欽宗) անունը, ամբողջ պալատով և հարեմով ընկել էր զավթիչների ձեռքը: Մայիսի 10-ին Հույ-ցզունը, 14,000 նախկին հպատակների հետ միասին, ուղարկվել է հյուսիսային Մանչուրիա, որտեղ նա անց է կացրել իր կյանքի վերջին 8 տարիները՝ իբրև բանտարկյալ:

Նրա տղաներից մեկին հաջեղվել էր փախչել Չինաստանի հարավային մասը։ Այնտեղ նա սարձել է Հարավային Սուն արքայատոհմի հիմնադիրը (այժմ Հանչժոու)։ Նոր կայսրը ընդունել է Գաո-ցզունը անունը (գահակալել է 1127 թվականից 1162-ը).

Արտաքին կապեր խմբագրել

Կապեր է պահպանել Կորյոյի կայսերական արքունիքի հետ: 1114 թվականին և 1116-ին նա չինական երաժշտական ​​գործիքների խմբաքանակ է ուղարկել Կորեայի կայսրին ՝ խթան հանդիսանալով կորեական երաժշտության զարգացմանը:

Արվեստով զբաղվելը խմբագրել

Կայսրը խաղում էր ցիսյանցին, նկարում էր ծաղիկներ և թռչուններ, գեղագրության վարպետ էր և ստեղծագործում էր բանաստեղծություններ: Հայտնի «Թեյի մասին տրակտատի» (չին. ՝ 大观 茶 论, 1107) հեղինակն է: Նրան են վերագրվում նաև Չժան Սուանյա ստեղծագործության երկու հայտնի օրինակները`« Մետաքսի պատրաստում » (Բոստոնի կերպարվեստի թանգարան) և տիկին Հյուգոյի «Գարնանային զբոսանք»-ը (Լյաոնինգի նահանգային թանգարան, Շենյան):

 
Խուեյ-ցզուն, Վիշապի քար


Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ebrey, Patricia Buckley. (2013). Emperor Huizong (Harvard University Press; 2013) 661 pages; scholarly biography online review
  • Ebrey, Patricia Buckley. (1999). The Cambridge Illustrated History of China. Cambridge: Cambridge University Press. 0-521-66991-X (paperback).
  • Ebrey, Walthall, and Palais (2006). East Asia: A Cultural, Social, and Political History. Boston: Houghton and Mifflin.
  • Jing-shen Tao (1976) The Jurchen in Twelfth-Century China. University of Washington Press. 0-295-95514-7.
  • Herbert Franke, Denis Twitchett. Alien Regimes and Border States, 907–1368 (Cambridge History of China, vol. 6). Cambridge University Press, 1994. 0-521-24331-9. Partial text on Google Books.
  • Huiping Pang (2009), "Strange Weather: Art, Politics, and Climate Change at the Court of Northern Song Emperor Huizong," Journal of Song-Yuan Studies, Volume 39, 2009, pp. 1–41. ISSN 1059-3152.
  • Levine, Ari Daniel (2009). «The Reigns of Hui-tsung (1100–1126) and Ch'in-tsung (1126–1127) and the Fall of the Northern Sung». In Paul Jakov Smith; Denis C. Twitchett (eds.). The Cambridge History of China: Volume 5, The Sung dynasty and Its Precursors, 907–1279. Cambridge University Press. էջեր 556–643. ISBN 978-0-521-81248-1. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Buckley Ebrey P., Bickford M. Emperor Huizong and late Northern Song China: the politics of culture and the culture of politics. Cambridge: Harvard UP, 2006