Ալինա Հայրունց/Ավազարկղ29
Ջենա Դուան 2012
Ծնվել է1980 թվականի դեկտեմբերի 3-ին (36 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի
Ակտիվ շրջան2002- մինչև այսօր

Ջենա Լի Դուան Թաթում[1][2][3] (անգլ.՝ Jenna Lee Dewan-Tatum, Միջազգային հնչյունական այբուբեն[1][2];[4], ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին, Հարթֆորդ, Կոնեկտիկուտ), ամերիկացի դերասան և պարուհի: Հայտնի է դարձել «Քայլ առաջ» (2006) ֆիլմում գլխավոր դերը կատարելով:

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ջենա Լի Դուանը Նենսի Սմիթի (անգլ.՝ Nancy Smith, née Bursch) և Դերրիլ Դուանի (անգլ.՝ Darryll Dewan) դուստրն է, որը Notre Dame Fighting Irish ամերիկյան ֆուտբոլային թիմի նախկին բեկ է[5]: Նրա հայրը լիբանանա-լեհական ծագում ունի, իսկ մայրը՝ գերմանա-անգլիական[6][7][8]: Ավելի ուշ ապագա դերասանուհու ընտանիքը տեղափոխվել է Դալլաս: Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին նա չիրլիդեր էր, տարբեր պարային մրցույթներում ստացել է մրցանակներ: Դպրոցը ավարտել է 1999 թվականին (ավարտական պարահանդեսում թագուհին էր): Ընդունվելով Հարավային Կալիֆոռնիայի համալարան նա դառնում է «Պի-Բետա-Ֆի» եղբայրության անդամ:

Կարիերա խմբագրել

Պարային կարիերա խմբագրել

16 տարեկանում Դուանը զբաղված էր Լոս-Անջելեսում տաղանդների փնտրելու գործով, իսկ 18 տարեկանում, Լոս-Անջելես տեղափոխվելուց հետո սկսեց սովորել համասարանում: Այդպես նա սկսեց աշխատել պարուհի NSYNC-ի, Շոն Քոմսի, Սելին Դիոնի, Փինկի, Միսի Էլիոթի, Ռիկի Մարտինի և ուրիշների ելույթներում: Մասնակցել է Ջանեթ Ջեքսոնի All for You Tour շրջագայությանը, ինչպես նաև տեսահոլովակում: Ինչպես նաև նա մասնակցել է Քրիստինա Ագիլերայի «Not Myself Tonight» երգի տեսահոլովակում:

Դերասանական կարիերա խմբագրել

 
Ջենա Դուանը իր ամուսին՝ Չենինգ Թաթումի հետ. Նյու- Յորկ 2010

2002 թվականից նա նկարահանվել է «The Hot Chick», «Անեծք 2», «Ծարավ, պատերազմ ջրի համար» ֆիլմերում և «Ջոուի», «The Young and the Restless» հեռուստասերիասլներում: 2005 թվականին 25 տարեկան դերասանուհին առաջին անգամ «Tamara» ֆիմում կատարեց գլխավոր դերը (Թամարա Ռայլի):

2006 թվականին «Քայլ առաջ» ֆիլմում նկարահանվելուց հետո նա մեծ ճանաչում ձեռք բերեց: Նույն թվականին նա Անտոնիո Բանդերասի հետ նկարահանվել է մի այլ պարային ֆիլմում՝ «Պահիր ռիթմը»: Ֆիլմը 30 մլն շահույթ է բերել[9], սակայն կինոքնադատների կարծիքով ֆիլմը ստացվել է խիստ բացասական[10][11]:

2015 թվականին նա նկարահանվել է «Սուպերգրլ» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Լյուսի Լեյնի դերը:

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականի հունիսի 11-ից Դուանը ամուսնացած է դերասան Չենինգ Թաթումի հետ][12], որի հետ մինչև ամուսնանալը հանդիպել է 3 տարի[13][14]:

2013 թվականի մայիսին Լոնդոնում ծնվել է նրանց դուստրը՝ Էվերլի Ելիզաբեթ Մեյզել Թաթում (անգլ.՝ Everly Elizabeth Maiselle Tatum)[15][16]:

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Jenna Dewan-Tatum» — Официальный сайт. Վերցված է 2013-09-09-ին.
  • Дженна Дуан (անգլ.) Internet Movie Database կայքում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 EuroNewz365 (2013-02-15). «Jenna Dewan Tatum shows off her pre pregnancy body». YouTube. Վերցված է 2013-09-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 «Jenna Dewan». Forvo.com. 2011-02-12. Վերցված է 2013-09-09-ին.
  3. «Результаты поиска: Дуан». Movie.ru. Վերցված է 2013-09-09-ին.
  4. «"дженна деван-татум"» (поисковой запрос). google.ru. Վերցված է 2013-09-08-ին.
  5. University of Notre Dame Official Athletics Site — Football
  6. «Jenna Dewan's Fan Q&A on Twitter and New Photos at Nylon Magazine's». channingtatumunwrapped.com. 2009-08. Վերցված է 2009-08-26-ին.
  7. Dunne, Susan (2006-04-07). «Brilliant Dancer Puts New Focus On Acting Career». courant.com. Վերցված է 2006-07-20-ին.
  8. «Interview Tamara: The Beautiful Leading Lady Jenna Dewan». Bloody Disgusting. Վերցված է 2011-09-28-ին.
  9. «Take the Lead». Boxofficemojo.com. Վերցված է 2013-09-10-ին.
  10. Gleiberman, Owen (2006-04-14). «Missed Step». Entertainment Weekly. էջ 61.
  11. Segal, Lewis (2006-04-16). «Critic's Notebook». Los Angeles Times. էջ E.34.
  12. «CONGRATS TO THE NEW MR. AND MRS.TATUM!!!». Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին.
  13. Baclayon, Jovie (2008-09-07). «Channing Tatum Engaged!». E! Online. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2009-05-09-ին.
  14. «Channing Tatum Is Engaged». People. Time. 2008-09-07. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2009-05-09-ին.
  15. Galla, Brittany (2013-06-02). «Channing Tatum and Jenna Dewan-Tatum's Baby: It's a Girl!». Us Weekly. Վերցված է 2013-09-09-ին.
  16. Loinaz, Alexis L. (2013-06-04). «Channing Tatum and Jenna Dewan-Tatum Reveal New Daughter's Name!». E! Online. Վերցված է 2013-09-09-ին.