«Պահիր ռիթմը» (անգլ.՝ «Take the lead»), 2006 թվականի դրամատիկ ֆիլմ։ Ռեժիսորը Լիզ Ֆրիդլենդերն է։

Պահիր ռիթմը
անգլ.՝ Take the Lead
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ և դրամա
Թվական2006 և մայիսի 25, 2006[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորLiz Friedlander?[2]
Սցենարի հեղինակDianne Houston?
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս[3][4][5][…], Ռոբ Բրաուն[3][4][5][…], Յայա ԴաԿոստա[5][6], Էլֆրի Վուդարթ[3][4][5][…], Dante Basco?[6], ԷլայջաՔելլի[6], Ջեննա Դևան[3], Մարկուս Թ. Փոլք[6], Լորեն Քոլինս[6], Katya Virshilas?[6], Լաուրա Բենանտի[6], Ջոն Օրտիս[6], Էլիսոն Սիլի-Սմիթ[6], Ջեսիկա Նիկոլ[6], Jo Chim?[6], Լայրիք Բենտ[6], Tony Craig?[6], Ջոնաթան Մեյլեն[7] և Kevin Hanchard?[7]
ՕպերատորAlex Nepomniaschy?
ԵրաժշտությունSwizz Beatz
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն116 րոպե
Բյուջե30 000 000 $[8]
Շահույթ66 200 000 $

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Պրոֆեսիոնալ պարող Պիեր Դյուլեյնը (Անտոնիո Բանդերաս) դառնում է պարի դասավանդող խուլիգանների համար, ովքեր մնացել էին դասերից հետո նյույորքյան միջնակարգ դպրոցում։ Բայց իր աշակերտները նախընտրում են հիփ հոփ, և դասական պարերը նրանց հետաքրքիր չեն։ Աշակերտների բարեհաճությունը վաստակելու համար Պիերը ստիպված է լինում կիսել հիփ հոփի հանդեպ իրենց հետաքրքրությունը։ Այդ բանից հետո նրանք համատեղ ջանքերով ստեղծում են նոր պարային ոճ։ Նախկին խուլիգանները իրենց մեջ վստահություն են ձեռք բերում և մասնակցում են պարահանդեսային պարերի ամենամյա մրցույթին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Անտոնիո Բանդերաս Պիեր Դյուլեյն
Ռոբ Բրաուն(անգլ.) Ռոք
Յայա Դակոստա Լորետ
Էլֆրի Բուդարտ Ագուստին Ջեյմս
Դանթե Բասկո(անգլ.) Ռամոս
Ջեննա Լևան Սաշա
Ջոն Օրթիս Պարոն Դեմփլ
Լաուրա Բենանտի ԹԻնա
Ջոնաթան Մեյլին Կուրդ
Ջեսիկա Նիկոլ(անգլ.) Իգիպտ
Կատյա Վիրշիլաս(անգլ.) Մորգան
Լոուրեն Քոլինզ(անգլ.) Քեյթլին
Մարկուս Պոլկ(անգլ.) Էդդի
Էլայդժա Քելի(անգլ.) Դենժու

Կարգախոս խմբագրել

  • «Never follow.» (թարգմանություն՝ «Երբեք մի հետևիր»)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Պիեր Դյուլեյնը նկարահանվել է ֆիլմում էպիզոդիկ դերում, որպես պարահանդեսային պարերի մրցույթի դատավորներից մեկը[9]։
  • Ֆիլմը նկարահանվել է կանադական Տորոնտո քաղաքում։
  • Երբ ֆիլմը կինովարձույթ դուրս եկավ Ֆիլիպիններում, գովազդային պաստառները ֆիլմի գլխավոր դերասան անվանեցին Դանթե Բասկոյին(անգլ.):
  • Ի սկզբանե Անտոնիո Բանդերասը չէր ցանկանում նկարվել պարահանդեսային պարերի մասին ֆիլմում։ Պրոդյուսերները հանդիպել են նրա հետ մի քանի անգամ, բացատրել են սցենարի նրբությունները և ծանոթացրել են Պիեր Դյուլեյնի հետ։ Միայն այդ ժամանակ է նա համաձայնվել նկարահանվել ֆիլմում։

Երաժշտություն խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

  1. Lena Horne feat. Q-Tip - «I got rhythm» (Take The Lead remix) (2:15)
  2. Bone Thugs-N-Harmony feat. Fatman Scoop and Melissa - «Take the lead (Wanna ride)» (3:26)
  3. The Black Eyed Peas - «Feel it» (4:18)
  4. Jae Millz - «I like that (Stop)» (3:43)
  5. Rhymefest - «These days» (3:37)
  6. Dirtbag - «Here we go» (3:39)
  7. Remy Ma - «Whuteva» (3:45)
  8. The Empty Heads – «Ya Ya» (Al Stone mix) (3:04)
  9. Bailongo! Featuring Vero Verdier - «Asi se Baila el Tango» (2:11) (Պիերի և Մորգանի տանգոն)
  10. Sean Biggs feat. Topic and Akon - «Never gonna get it» (3:34)
  11. Jae Millz feat. June Christy, Eric B. & Rakim и Mashonda - «I like that you can't take that away from me» (2:27)
  12. Kem - «Fascination» (4:45)

Բոնուս խմբագրել

Ստուդիաներ խմբագրել

  • Արտադրություն։ New Line Cinema, Tiara Blu Films
  • Հատուկ էֆեկտներ։ Pacific Title
  • Վարձույթ։ Каро-Премьер (Ռուսաստան), New Line (ԱՄՆ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել