PlayerUnknown's Battlegrounds
ՄշակողՀարավային Կորեա PUBG Corporation
Հրատարակիչ

Երկիր PUBG Corporation

Երկիր Microsoft Studios

Ռուսաստան Mail.Ru Group (ԱՀ)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Tencent (ԱՀ և հեռախոսներ)

Ճապոնիա DMM Games
ԽաղադիզայներԲրենդան Գրին
ԿոմպոզիտորԹոմ Սալթա
ՂեկավարներԲրենդան Գրին
Անոնսի թվականՀունիսի 26, 2016
Թողարկման թվական
ՊլատֆորմներԱՀ (Windows), Xbox One, iOS, Android
ՇարժիչUnreal Engine 4
Վերջին տարբերակ
ԺանրԱրքայական մարտ
Խաղի ռեժիմԲազմամասնակցային խաղ
Տարիքային
վարկանիշներ
ACB: MA15+ — Mature 15+

CERO. D — Ages 17 and up

ESRB. T — Teens

PEGI. 16

RARS. 16+

USK. 18
ԿրիչԹվային տարածում
Սիստեմային
պահանջումներ
Windows
Կառավարումստեղնաշար և մկնիկ, գեյմփադ, սենսորային էկրան

PlayerUnknown’s Battlegrounds (կրճատ PUBG)՝ արքայական մարտ ժանրի բազմամասնակցային օնլայն խաղ, մշակված և հրատարակված PUBG Corporation ստուդիայի կողմից: Պաշտոնապես Ռուսաստանի տարածքում խաղի բաշխումն իրականացվում է Mail.Ru Group-ի կողմից:[1][2] Խաղը հիմնված է այլ խաղերի համար նախորդ մոդիֆիկացիաներով, ստեղծված Բրենդան Գրինի (անգլ.՝ Brendan Greene) կողմից «PlayerUnknown» կեղծանունով, որոնց կոնցեպցիան ոգեշնչված է եղել 2000 թվականի «Արքայական մարտ» ճապոնական ֆիլմից: Ի վերջո, սա հանգեցրեց անկախ խաղի ստեղծմանը, որտեղ Գրինը հանդես է եկել, որպես առաջատար խաղային դիզայներ: Խաղում կա մինչև 100 խաղացողներ, ովքեր պարաշյուտում են կղզու վրա, որից հետո փնտրում են հանդերձանք ու զենք՝ մյուս մասնակիցներին սպանելու և միևնույն ժամանակ կենդանի մնալու համար: Խաղի քարտեզի վրա մատչելի անվտանգ գոտին սկսում է ժամանակի ընթացքում նվազել, ավելի փոքրացնելով առկա տարածքը, որպեսզի խաղացողները բախվեն միմյանց հետ: Վերջին կենդանի խաղացողը կամ թիմը հաղթում է ռաունդը:

PlayerUnknown’s Battlegrounds թողարկվել է Steam-ում 2017 թվականի մարտի 23-ին վաղ մուտքի ծրագրով, Windows օպերացիոն համակարգի համար[3]: Թողարկվելուց հետո առաջին յոթ ամիսների ընթացքում վաճառվել է ավելի քան 13 միլիոն խաղի օրինակ, իսկ տարեվերջին խաղացողների առավելագույն թիվը հասել է ավելի քան 2 միլիոն մարդ, ինչը նրան դարձրել է Steam-ի ամենահայտնի խաղերից մեկը[4]: Հոկտեմբերի 31-ին PUBG-ի վաճառքը գերազանցել է 18 միլիոն օրինակ: Խաղի ամբողջական տարբերակը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին[5]:

Խաղային պրոցես խմբագրել

PlayerUnknown’s Battlegrounds հանդիսանում է էքշն խաղ, որտեղ խաղացողները՝ մինչև 100 մարդ, պայքարում են «արքայական մարտում» (անգլ.՝ Battle Royale): Խաղացողները կարող են ընտրել, թե ինչպես պետք է մուտք գործել խաղի մեջ, մենակ, զույգով կամ թիմով՝ կազմված չորս հոգուց: Ամեն դեպքում, վերջին մարդը կամ թիմը, որը գոյատևել է, հաղթում է խաղը:[6]


Յուրաքանչյուր մատչ սկսվում է նրանով, որ բոլոր խաղացողները ցատկում են օդանավից պարաշյուտով քարտեզի վրա, որի տարածքը մոտ 8 × 8 կիլոմետր է[7]: Օդանավի թռիչքի երթուղին քարտեզի վրայով, ընտրվում է խաղի սկզբում պատահականորեն, որը պահանջում է խաղացողներից արագորեն որոշել ցատկման լավագույն պահը[6]: Խաղացողնեըիռաունդըմ սկսում են առանց որևէ սարքավորման, բացառությամբ իրենց հագուստից, որը գրեթե չի ազդում խաղային պրոցեսի վրա: Երբ խաղացողները վայրէջք են կատարում, նրանք կարող են ստուգել զանազան շենքեր, կառույցներ և այլ շինություններ՝ զենքերի, տրանսպորտային միջոցների, հագուստի, զրահի, մարտավարական սարքավորումների, դեղերի և այլ բաների որոնման համար: Այս առարկաները բաշխվում են ամբողջ քարտեզով[6]:Սպանված խաղացողները թողնում են իրենց սարքավորումները իրենց մահվան վայրում[6]: Խաղացողները կարող են ընտրել տեսք առաջին կամ երրորդ դեմքից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները ու թերությունները մարտական իրավիճակում և առկա իրավիճակի վերլուծության մեջ, սակայն, մինչև խաղի սկիզբը, խաղացողները կարող են ընտրել սերվերի համար կարգավորումներ, որը թույլ է տալիս ընտրել հեռանկարի միայն մեկ տեսակի օգտագործում բոլոր խաղացողների համար (օրինակ, ապաստարանից տեղանքի ակնարկ պայմանավորված տեղանքի ակնարկը, ամբողջովին թաքնված մնալով նրա հետևում)[6][8]:

Վայրէջք կատարելուց հետո, որոշ ժամանակ անց, յուրաքանչյուր մի քանի րոպեների ընթացքում քարտեզի խաղային տարածքը սկսում է նվազել պատահական վայրում, ընդ որում, ցանկացած խաղացող, որը գտնվում է անվտանգ գոտուց դուրս, կսկսի վնաս ստանալ, որը, ի վերջո, բերում է իր մահվան և իր համար խաղի ավարտին, եթե նա ժամանակին չհասցնի հասնել անվտանգ գոտի; խաղի մեջ խաղացողը տեսնում է տարածքի սահմանը, որպես առկայծող կապտավուն պատ, որը ժամանակի ընթացքում նեղանում է[9]: Դրա արդյունքում անվտանգ խաղադաշտը դառնում է ավելի սահմանափակ, իր հերթին բարձրացնելով այլ խաղացողների հետ հանդիպվելու հնարավորությունները[6]: Նաև խաղի ընթացքում քարտեզի պատահական վայրերում հայտնվում է կարմիր գոտի, որը ռմբակոծման է ենթարկվում, ինչը վտանգ է ստեղծում խաղացողների համար, ովքեր մնում են այս տարածքում[10]: Երկու դեպքում էլ խաղացողները նախազգուշացվում են այդ իրադարձություններից մի քանի րոպե առաջ, ինչը նրանց ժամանակ է տալիս տեղափոխվելու անվտանգ վայր[11]: Բացի այդ, խաղային գոտու տարբեր վայրերում պարբերաբար պատահական երթուղիով կթռչի ինքնաթիռ, ցած նետելով պարաշյուտով բեռ պարունակող կոնտեյներ, որը պարունակում է առարկաներ, որոնք սովորաբար անհասանելի են սովորական խաղային պրոցեսում: Վայրէջք կատարելուց հետո, կոնտեյները նշվում է կարմիր գույնի ծխագլանիկով[6]: Միջին, լրիվ ռաունդը չի անցնում ավելի քան 30 րոպե[11]:

Յուրաքանչյուր ռաունդի վերջում խաղացողները ստանում են վիրտուալ արժույթ, ելնելով այն բանից, թե որքան երկար են նրանք կարողացել գոյատևել, քանի խաղացողներ են նրանք սպանել և որքան վնաս են հասցրել: Արժույթը օգտագործվում է արկղեր ձեռք բերելու համար, որոնք պարունակում են կերպարի արտաքին տեսքի կարգավորումներ՝ հագուստ, կոշիկներ, գլխարկներ[12]:

Մշակում խմբագրել

Խաղի կոնցեպցիան մշակվել է, երբ առաջատար դիզայներ Բրենդան Գրինը, «PlayerUnknown» կեղծանունով, սկսեց աշխատել, որպես մոդերատոր ArmA 2-ի վրա, հետագայում ստեղծելով իր սեփական խաղային ռեժիմը, որը այժմ կոչվում է «Battle Royale»: Ներկա խաղային ռեժիմը հետագայում մարմնավորվեց այլ խաղերում, օրինակ՝ H1Z1: King of the Kill: Տեսնելով այս ժանրի առևտրային հաջողությունը, Բրենդան Գրինը որոշեց ստեղծել իր սեփական խաղը «Battle Royale» ռեժիմում: Խաղը թողարկվել է 2017 թվականի մարտին Steam-ի վաղաժամ մուտքի ծրագրի շրջանակներում[13]: 2017 թվականի դեկտեմբերի 14-ին կայացել է խաղի լիարժեք ռելիզը[14]:

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Mail.Ru Group դարձել է խաղի պաշտոնական դիստրիբյուտորը Ռուսաստանում[1][2]:

Պարգևներ խմբագրել

Մրցանակակիրների և առաջադրվածների ցանկ
Թվական Պարգև Կատեգորիա Առաջադրված Արդյունք Հղում
2017 Esports Industry Awards 2017 Տարվա բեկումնային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ [15][16][17]
35th Golden Joystick Awards 2017 Տարվա մշակող PUBG Corporation Առաջադրված [18]
Տարվա բեկում Բրենդան Գրին Առաջադրված
Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Լավագույն բազմամասնակցային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ [19]
լավագույն խաղ ԱՀ-ի համար PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ
TIME's The Top 10 Video Games of 2017 2017 թվականի լավագույն խաղ PlayerUnknown’s Battlegrounds 7-րդ տեղ [20]
The Game Awards 2017 Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված [21]
Լավագույն աջակցվող խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Լավագույն բազմամասնակցային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ
IGN's Best of 2017 Awards Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Սպասվում է [22]
լավագույն խաղ ԱՀ-ի համար PlayerUnknown’s Battlegrounds Սպասվում է [23]
Destructoid's Best PC Game of 2017 լավագույն խաղ ԱՀ-ի համար PlayerUnknown’s Battlegrounds Սպասվում է [24]
Polygon's Game of the Year 2017 Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Երկրորդ տեղ [25]
PC Gamer Game of the Year Awards 2017 Բեկումնային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ [26]
2018 20th D.I.C.E. Awards Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված [27]
Ակնառու ձեռքբերումներ գեյմդիզայնում PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Տարվա լավագույն էքշն PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Ակնառու ձեռքբերումներ օնլայն խաղում PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Нелипа, Светлана (2017-10-16). «PlayerUnknown's Battlegrounds получила российское издание». Игромания (ռուսերեն). Игромедиа. Վերցված է 2017-10-16-ին.
  2. 2,0 2,1 Верещагин, Андрей (2017-10-16). «В честь заключения соглашения c Mail.ru в PUBG появилась тельняшка». DTF (ռուսերեն). Комитет. Վերցված է 2017-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  3. PlayerUnknown (2017-03-23). «Early Access Available Now!». PlayBattlegrounds.com (անգլերեն). Bluehole. Վերցված է 2017-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  4. Makuch, Eddie (2017-10-09). «PUBG Is Closing In On 2 Million Concurrent Players». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2017-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  5. Charlie Hall (2017-12-11). «PUBG on Xbox: Everything you need to know». Polygon (անգլերեն). Polygon. Վերցված է 2018-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Carter, Chris (2017-06-19). «Understanding Playerunknown's Battlegrounds». Polygon (անգլերեն). Vox Media. Վերցված է 2017-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  7. Johnson, Michael (2017-05-02). «The tension & elation of PlayerUnknown's Battlegrounds». Rock, Paper, Shotgun (անգլերեն). Վերցված է 2017-10-10-ին.
  8. Scott-Jones, Richard (2017-07-13). «PlayerUnknown's Battlegrounds launches first-person servers in Asia and for all modes». Կաղապար:Нп3 (անգլերեն). Network N. Վերցված է 2017-10-10-ին.
  9. Bradley, Alan (2017-04-27). «Designing the giant battle royale maps of Playerunknown's Battlegrounds». Gamasutra (անգլերեն). Կաղապար:Нп3. Վերցված է 2017-10-10-ին.
  10. Marks, Tom (2015-01-21). «Battle Royale modder Brendan Greene on his official H1Z1 mode». PC Gamer (անգլերեն). Future plc. Վերցված է 2017-10-10-ին.
  11. 11,0 11,1 Batchelor, James (2017-04-26). «PlayerUnknown Battlegrounds dev: "I want to find the next me"». GamesIndustry.biz (անգլերեն). Gamer Network. Վերցված է 2017-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  12. Kerr, Chris (2017-05-04). «'Skin economy is a good thing,' says Playerunknown's Battlegrounds creator». Gamasutra (անգլերեն). Կաղապար:Нп3. Վերցված է 2017-10-10-ին.
  13. Livingston, Christopher (2017-03-23). «PlayerUnknown's Battlegrounds is now available on Steam Early Access» (անգլերեն). PC Gamer. Վերցված է 2017-07-10-ին.
  14. Евгений Кожевников (21 декабря 2017 года). «PlayerUnknown's Battlegrounds 1.0 вышла. Что нового появилось в игре?». igromania.ru.
  15. Porter, Matt (2017-11-14). «All the winners from the Esports Industry Awards 2017... there were some shocks, some laughs, and some surprisingly heartfelt speeches». Daily Mail (անգլերեն). Daily Mail and General Trust. Վերցված է 2017-10-11-ին.
  16. Esports Ind. Awards (2017-11-14). «MASSIVE congratulations to @PLAYERUNKNOWN and @PUBATTLEGROUNDS! #EsportsIA». Твиттер (անգլերեն). Twitter. Վերցված է 2017-11-17-ին.
  17. Garren, Patrick (2017-06-29). «The Esport Industry Awards 2017 Announces Stage One Finalists». The Esports Observer (անգլերեն). Esports Business Solutions UG. Վերցված է 2017-10-11-ին.
  18. SkyerIst (2017-10-01). «Golden Joystick Awards 2017 — идёт голосование за лучшие игры 2017 года». GameMAG.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին. Վերցված է 2017-11-17-ին.
  19. Weber, Rachel (2017-11-17). «The Legend of Zelda: Breath of the Wild scores big at the 35th Golden Joystick Awards presented with OMEN by HP». GamesRadar (անգլերեն). Future plc. Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին. Վերցված է 2017-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  20. Eadicicco Lisa; Vella, Matt (2017-11-20). «The Top 10 Video Games of 2017». Time (անգլերեն). Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին. Վերցված է 2017-11-21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. http://thegameawards.com/awards/
  22. http://www.ign.com/wikis/best-of-2017-awards/Game_of_the_Year
  23. http://www.ign.com/wikis/best-of-2017-awards/Best_PC_Game
  24. https://www.destructoid.com/nominees-for-destructoid-s-best-pc-game-of-2017-476291.phtml
  25. https://www.polygon.com/2017/12/14/16776456/pubg-playerunknowns-battlegrounds-goty-best-games-2017
  26. http://www.pcgamer.com/game-of-the-year-awards-2017/
  27. http://www.ign.com/articles/2018/01/13/horizon-zero-dawn-leads-2018-dice-awards-nominees

Արտաքին հղումներ խմբագրել