Մառիի ճակատամարտ տեղի է ունեցել 1266 թվականի օգոստոսի 23-ին, Եգիպտոսի Մամլուքների սուլթանության և Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև, Մառի կոչվող կապանում (Սև լեռների շրջան)։

Մառիի ճակատամարտ
Թորոսի սպանությունը և Լևոնի գերեվարումը
Թվական 1266 թվականի օգոստոսի 23
Վայր Մառի, Դարպսակ
Արդյունք Մամլուքների հաղթանակ
Հակառակորդներ


Կիլիկիայի Հայկական Թագավորություն


Մամլուքներ
Հրամանատարներ
Լևոն Գ
Թորոս
Մանսուր Կալաուն
Ալի ալ-Մանսուր
Կողմերի ուժեր
15.000 30.000
Կորուստներ
մարտական կորուստներից զատ
40.000 գերեվարված բնակիչ
անհայտ

Ընթացքը խմբագրել

Եգիպտոսի սուլթան Զահեր Բայբարսը, օգտվելով մոնղոլական տիրակալության տրոհումից ու թուլացումից, վերանվաճեց Հյուսիսային Ասորիքը, իսկ օգոստոսին Մանսուր Կալաունին 30-հազարանոց զորաբանակով ուղարկեց Կիլիկիա։ Հեթում Ա-ն գտնվում էր Թավրիզում՝ դաշնակից մոնղոլների մոտ։ Մամլուքների դեմ դուրս եկան արքայազներ Լևոնը և Թորոսը 15-հազարանոց բանակով։ Հայկական զորքերը չկարողացան դիմադրել իրենց կրկնակի գերազանցող մամլուքներին։ Արքայազն Թորոսը զոհվեց, իսկ Լևոնը Սմբատ Սպարապետի որդու՝ Վասիլ Թաթարի հետ միասին գերեվարվեց[1]։

Հետևանքներ խմբագրել

Հեթում Ա-ն վերադարձավ և իր երկիրը հայտնաբերեց թալանված վիճակում մամլուքները թալանել և ավերել էին երկրի երեք խոշոր քաղաքները՝ Մամեստիան, Ադանան և Տարսոնը, ինչպես նաև Այաս նավահանգիստը։ Մամլուքներին քսան օր պաշարելուց հետո հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը, գերեվարեց շուրջ 40 հազար բնակիչ[2]։ Հեթումը անհապաղ քայլեր ձեռնարկեց Լևոնին գերությունից ազատելու համար և որոշ տարածքային զիջումներ կատարելու դիմաց հետ վերադարձրեց գահաժառանգին։ 1269 թ. Տարսոն քաղաքում Լևոնը օծվեց թագավոր[3], իսկ Հեթումը ծառայության անցավ Դրազարկի վանքում որպես կրոնավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Armenian Kingdom and the Mamluks p.49, Angus Donald Stewart
  2. Bournotian, A Concise History of the Armenian People, p. 101
  3. Կլոդ Մութաֆյան, p.60

Գրականություն խմբագրել

  • Renée Grousset, Histoires des Croisades, III
  • Կլոդ Մութաֆյան, Le Royaume Armenien de Cilicie
  • Angus Donal Stewart, The Armenian Kingdom and the Mamluks