Մաչապուչարե (նեպալ.՝ माछापुछ्रे«Ձկան պոչ», անգլ.՝ Machapuchare)՝ 6997 մ բարձրությամբ լեռ, որը գտնվում է կենտրոնական Նեպալի հյուսիսային մասում գտնվող, Հիմալայների կազմության մեջ մտնող Անապուրնա լեռնազանգվածում։ Իր «Ձկան պոչ» անվանումը ստացել է երկու գագաթի պատճառով, որոնք արևմուտքից նայելիս հիշեցնում են հսկայական ձկան պոչի։ Տեղաբնիկները երկրպագում են լեռը և այն համարում են Շիվա աստծո կացարանը, իսկ լեռնագագթի ձյունը համարում են նրա աստվածային էության վկայությունը[1]։

Մաչապուչարե
Տեսակլեռ և unspoiled summit?
Երկիր Նեպալ
Վարչատարածքային միավորԳանդակի
ԼեռնաշղթաAnnapurna?
Բարձրությունը ծովի մակարդակից6997 մետր
Հարաբերական
բարձրություն
1233 մետր
Մաչապուչարե։Կրկնակի գագաթը հիշեցնում է ձկան պոչի
Մաչապուչարե,տեսարան ստորոտից


Դիրք խմբագրել

Մաչապուչարեն գտնվում է Պոկհարայից մոտ 25 կմ հյուսիս՝ Անապուրնայի հիմնական մասից դեպի հարավ ձգվող լեռնաշղթայի եզրին։ Այդ լեռնաշղթան ձևավորում է Անապուրնայի տաճար բարձրավանդակի արևելյան սահմանը և հայտնի է լեռնային զբոսաշրջության սիրահարների մոտ։

Վերելքների պատմություն խմբագրել

Մաչապուչարեն Նեպալում համարվում է սուրբ լեռ և փակ է լեռնագնացության համար։ Մաչապուչարեյի միակ անավարտ վերելքը նախաձեռնվել է 1957 թվականին բրիտանական խմբի կողմից՝ Ջիմմի Ռոբերթսի գլխավորությամբ։ Լեռնագնացներ Ուիլֆրիդ Նոյսը և Ա․ Դ․ Մ․ Կոքսը ընդհատել են վերելքը գագաթից 50 մ հեռավորության վրա, քանի որ խոստացել էին գագաթին ոտք չդնել[2]։ Այդ ժամանակից ի վեր լեռն ամբողջությամբ փակ է այցելությունների համար։ Կան տեղեկություններ, որ 1980-ականներին նորզելանդական լեռնագնաց Բիլլ Դենզը անօրինական կերպով բարձրացել է Մաչապուչարեյի գագաթը[3]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Պայմանավորված լեռնաշղթայի ծայրամասային դիրքով, ինչպես նաև կտրուկ ստորոտներով և լեռնագագաթով՝ Մաչապուչարեն հստակ երևում է նույնիսկ հարևանությամբ գտնվող ավելի բարձր լեռների ֆոնին
  • Մաչապուչարեն ստացել է «Նեպալի Մաթերհորն» մականունը Ալպերի Մաթերհորն լեռան նմանության համար

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jon Ortner. Where Every Breath is a Prayer: A Photographic Pilgrimage into the Heart of Asia. — New York: Stewart, Tabori & Chang.
  2. Wilfrid Noyce. Climbing the Fish's Tail. — 1958.
  3. AnOther (2016 թ․ հուլիսի 22). «The Untouched Holy Mountain of Nepal». AnOther (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Fanshawe Andy, Stephen Venables. Himalaya Alpine Style. — Hodder and Stoughton, 1995.
  • Koichiro Ohmori. Over The Himalaya. — Cloudcap Press/The Mountaineers, 1994.

Հղումներ խմբագրել