Մաուրիս Հիլլեման

ամերկացի մանրէաբան

Մաուրիս Ռալֆ Հիլլեման (անգլ.՝ Maurice Hilleman, օգոստոսի 30, 1919(1919-08-30), Miles City, Մոնտանա, ԱՄՆ - ապրիլի 11, 2005(2005-04-11), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի մանրէաբան, որը մասնագիտացել էր պատվաստանյութերի արտադրության մեջ և զարգացրել ավելի քան 40 պատվաստանյութեր, որոնք արտադրողականության աննախադեպ ռեկորդներ էին։ 14 պատվաստանյութերից, որոնք սովորաբար առաջարկվում են պատվաստանյութերի ժամանակացույցում, նա զարգացրեց ութը[3][4]։

Մաուրիս Հիլլեման
անգլ.՝ Maurice Hilleman
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1919(1919-08-30)
ԾննդավայրMiles City, Մոնտանա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 11, 2005(2005-04-11) (85 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Montana State University? և Custer County District High School?
Մասնագիտությունմանրէաբան
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ռոբերտ Կոխի ոսկե մեդալ[1][2] AMA գիտական նվաճումների մրցանակ Հովարդ Թեյլոր Ռիքեթսի պարգև Ազգային գիտական մեդալ Ազգային գյուտարարների փառքի սրահ Maxwell Finland Award? IRI Achievement Award? Լասկեր-Բլումբերգի հանրային ծառայությունների մրցանակ և Prince Mahidol Award?
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ)
Maurice Hilleman Վիքիպահեստում

Դրանք կարմրուկի, խոզուկի, հեպատիտ A, հեպատիտ B, ջրծաղիկի, մենինգիտի, թոքերի բորբոքման և հեմոֆիլուսային գրիպի բակտերիաների համար էին։ Նա նաև մեծ դեր է խաղացել սառը արտադրող ադրենովիրուսների հայտնաբերման, հեպատիտի վարակի և քաղցկեղ առաջացնող SV40 վարակի հայտնաբերման գործում։ Մաուրիս Հիլլեմանը խնայել է ավելի շատ կյանքեր, քան 20-րդ դարի մեկ այլ բժշկական գիտնական[5][6][7] Ռոբերտ Գալլոն նրան նկարագրում է որպես պատմության մեջ ամենահաջողակ պատվաստանյութերի մասնագետ։

Վաղ կյանք  և կրթությունԽմբագրել

Մաուրիս Հիլլեմանը ծնվել է Մոնտանայի Մայլս քաղաքի բարձր հարթավայրի մոտ գտնվող ֆերմայում։ Նրա ծնողները Աննա և Գուստավ Հիլլեմաններն էին։ Մաուրիսը նրանց ութերորդ երեխան էր։ Նրա զույգ քույրը մահացավ, երբ նա ծնվեց, իսկ մայրը մահացավ 2 օր հետո։ Հիլլեմանը մեծացավ հորեղբոր՝ Ռոբերտ Հիլլեմանի ընտանիքում և իր երիտասարդության տարիներին աշխատեց ընտանեկան ֆերմայում։ Նա իր գործում մեծ հաջողություների հասավ հավերի վրա կատարած փորձերի շնորհիվ։

1931 թվականին բեղմնավոր հավերի ձվերը հաճախ օգտագործում էր պատվաստանյութերի վիրուսներ աճեցնելու համար։ Մաուրիսի ընտանիքը պատկանում էր Լյութերական եկեղեցուն, Միսուրիական Սինոդին։ Երբ նա սովորում էր ութերորդ դասարանում, եկեղեցում հայտնաբերեց Չարլզ Դարվինի տեսակների ծագումը գիրքը և սկսեց կարդալ այն։ Ավելի ուշ նա հրաժարվեց կրոնից և գումարի բացակայության պատճառով չընդունվեց քոլեջ։

1941 թվականին իր ավագ եղբոր ընտանիքի օգնությամբ և կրթաթոշակով Հիլլեմանը ավարտեց Մոնտանայի պետական համալսարանը։ Չիկագոյի համալսարանում 1944 թվականին նա հաղթող ճանաչվեց և ստացավ մանրէաբանության դոկտորի աստիճան։ Նրա դոկտորական թեզը վերաբերվում էր քլամիդիայի վարակներին, որոնք առաջանում էին վիրուսների միջոցով։ Հիլլեմանը ապացուցեց, որ Քլամիդիա տրախոմատիսը վարակի մի տեսակ է, որը զարգանում է միայն բջիջների ներսում։

ԿարիերաԽմբագրել

Հիլլեմանը ստեղծեց մի պատվաստանյութ Ճապոնական Էնցեպալիստի դեմ, որը սպառնում էր ամերիկյան զորքերին Խաղաղ օվկիանոսյան ռազմաճակատում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Որպես բանակի բուժօգնության կենտրոնի շնչառական հիվանդությունների դեպարտամենտի վարիչ 1948-ից մինչև 1957 թվականը Հիլլեմանը հայտնաբերեց գենետիկ փոփոխությունները, երբ տարածված էր գրիպի մուտացիաները, որը հայտնի էր փոփոխություն և գեների դրեյֆ անվամբ, որը 1957 թվականին նրան օգնեց կանխարգելել գրիպի բռնկումը Հոնկոնգում, այն կարող էր դառնալ հսկայական համաճարակ։ 9 օր 14 ժամ լարված աշխատանքից հետո Հիլլեմանը և իր կոլեգան հայտնաբերեցին, որ դա գրիպի նոր տեսակ է, որը կարող էր սպանել միլիոնավոր մարդկանց։ Նրանք պատրաստեցին և տարածեցին 40 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր։ Այնուամենայնիվ 69000 ամերիկացիներ մահացան։ Այդ համաճարակը կարող էր ավելի շատ մահվան պատճառ դառնալ ԱՄՆ-ում։ 1957 թվականին որպես Վեսթ Փեթում (Փենսիլվանիա) նոր վիրուսային և բջջային կենսաբանության հետազոտման բաժնի ղեկավար Հիլլեմանը միացավ Merck & Co ընկերությանը, (Ուայթհաուս Սթեյշն,Նյու Ջերսի

Դա այն ժամանակ էր, երբ Հիլլեմանը Մերկի հետ զարգացրեց կենդանիների եւ մարդու քառասուն և ավելի փորձարարական արտոնագրված պատվաստանյութեր, որոնց վրա նա վստահ աշխատել էր ինչպես լաբորատոր նստարանին, այնպես էլ գիտական աստիճան ստացած ժամանակ։ 1963 թվականին նրա աղջիկը՝ Ջերիլ Լին հիվանդացավ խոզուկով։ Հիլլեմանը մի նյութ մշակեց և օգտագործեց որպես Խոզուկի պատվաստանյութ։ Խոզուկի պատվաստանյութի Ջերիլ Լինին տեսակը մինչև այսօր օգտագործվում է։ Այդ տեսակը ներկայումս օգտագործվում է որպես եռակի (կարմրուկ,խոզուկ,կարմրախտ) MMR պատվաստանյութ, նա միաժամանակ զարգացնում Էր առաջին պատվաստանյութը, որը թույլ Էր տալիս միավորել կյանքին վտանգ սպառնացող վիրուսների մի քանի տեսակներ։

Նա և իր խումբը արյան շիճուկը մշակելով պեպսինով, միզանյութի ազոտով և Ֆորմալդեհիդի պարունակությամբ հայտնաբերեցին հեպատիտ B պատվաստանյութը։ Այն թույլատրվեց 1981 թվականին, սակայն 1986 թվականին արգելվեց ԱՄՆ – ում, երբ այն փոխարինվեց խմորիչից պատրաստված պատվաստանյութով։

Մինչև այժմ այդ պատվաստանյութը օգտագործվում է։ 2003 թվականի տվյալներով , 150 երկրներում ներառյան ԱՄՆ-ում երիտասարդ մարդկանց մոտ հիվանդության ազդեցությունը նվազել է 95 տոկոսով։ Հիլլեմանը համարեց, որ այս պատվաստանյութը իր աշխատանքի մեծագույն նվաճումներից է։ Հիլլեմանը այն միակն Էր, ով զգուշացնում էր այն հավանականության մասին, որ Սիմինյան վիրուսներն կարող են շատ շուտ փչացնել պատվաստանյութերը։ Այդ վիրուսներից ամենահայտնին դարձավ SV40։

Պոլիէթիլենային պատվաստանյութի վիրուսային աղտոտիչը, որոնց հայտնագործությունը հանգեցրեց 1961 թվականին Salk- ի պատվաստանյութի հետ կանչմանը և Ալբերտ Սաբինի բանավոր պատվաստանյութի փոխարինմանը։ Աղտոտումը իրականում տեղի է ունեցել երկու պատվաստանյութերում` շատ ցածր մակարդակներով, բայց քանի որ բանավոր պատվաստանյութը կլանվում է ավելի շուտ քան ներարկվում է, այն չհանգեցրեց վարակների և վնասների։

Հիլլեմանը աշխատել է բազմաթիվ ազգային և միջազգային խորհրդակցական վարչություններում և կոմիտեներում, Ակադեմիական, պետական և մասնավոր, ներառյալ Առողջության Ազգային Ինստիտուտի գրասենյակներում, ՁԻԱՀ-ի հետազոտության ծրագրի գնահատման և Իմունիզացիայի ազգային ծրագրի պատվաստման փորձերի խորհրդատվական կոմիտեներում։ Հետագայում նա դարձավ Առողջապահության համաշխարհային խորհրդատվական կազմակերպություն։ 1984 թվականին նա անցավ թոշակի 65-ամյա պարտադիր կենսաթոշակային տարիքում որպես Merck Research Lab ավագ փոխնախագահ։ Հետո նա ղեկավարեց Merck-ի նորաստեղծ պատվաստանյութերի ինստիտուտը, որտեղ և աշխատել է վերջին 12 տարիներին։

Հիլլեմանը մահացել է 2005 թվականի ապրիլի 11-ին, 85 տարեկան հասակում։ Մահվան պահին Հիլլեմանը եղել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի մանկաբուժության ակադեմիկոս-պրոֆեսոր։

Մեթոդ և անհատականությունԽմբագրել

Հիլլեմանը ուժեղ մարդ էր, ով միևնույն ժամանակ համառ էր իր պնդումների մեջ։ Նրա պատվաստանյութերից և հայտնագործություններից ոչ մեկն իր անունով չի կոչել։ Նա վազում էր լաբորատորիայով ինչպես զորամասում են վազում, և միայն նա էր իր հրամանատարը։ Նա սահմաններ էր դնում յուրաքանչյուր ենթակայի համար, որը դուրս էր գալիս իր նորմաներից։ Միառժամանակ նա պահում էր «Ցրված գլուխներ» (իրականում մի կեղծիք, որը հորինել էր իր աշակերտներից մեկը) տաղավար, որտեղ փակցվում էին հեռացված աշխատակիցների նկարները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Robert Koch Award
  2. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=16&clang=0
  3. Offit PA (2007)։ Vaccinated: One Man's Quest to Defeat the World's Deadliest Diseases։ Washington, DC: Smithsonian։ ISBN 0-06-122796-X 
  4. Maurice Hilleman (Obituary) The Telegraph, 14 Apr 2005
  5. Maugh, Thomas H. II (2005-04-13)։ «Maurice R. Hilleman, 85; Scientist Developed Many Vaccines That Saved Millions of Lives»։ Los Angeles Times։ Վերցված է 2010-10-20 
  6. Sullivan P (2005-04-13)։ «Maurice R. Hilleman dies; created vaccines»։ Washington Post։ Վերցված է 2009-11-13 
  7. Johnson LA (2005-04-12)։ «Maurice Hilleman, at 85; was pioneer in vaccine research»։ Associated Press։ Վերցված է 2009-11-13 

Արտաքին հղումներԽմբագրել