Մաուրիսիո Ռոմերո
Մաուրսիո Մարտին Ռոմերո (իսպ.՝ Mauricio Martín Romero, հունվարի 13, 1983[1][2][3][…], General Pico, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Արգենտինա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1983[1][2][3][…] (41 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | General Pico, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա | |||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Ռոմերոն «Լանուս» ակումբի սան է։ 2002 թվականի փետրվարի 3-ին «Արխենտինոս Խունիորս» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը արգենտինայի առաջնությունում։ Նույն խաղի ժամանակ Ռոմերոն խփել է իր առաջին գոլը «Լանուս» ակումբի կազմում։ 2004 թվականին նա տեղ է գրավել թիմի հիմնական կազմում, իսկ ավելի ուշ դարձել է թիմի ավագը։ 2006 թվականին Ռոմերոն օգնել է թիմին նվաճել բրոնզե մեդալ։
2007 թվականի ամռանը նա տեղափոխվել է մեքսիկական «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմ։ Օգոստոսի 4-ին «Վերակրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռոմերոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում։ «Պաչուկա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[4]։ 2009 թվականին Ռոմերոն դարձել է թիմի ավագը։ 2011 թվականին նա սրունքի ոսկորի վնասվածք է ստացել և ինը ամիս տևած ապաքինումից հետո վերադարձել խաղադաշտ, սակայն դրանից հետո նա չի կարողացել հասնել նույն մակարդակին։
2013 թվականին Ռոմերոն վերադարձել է հայրենիք՝ միանալով «Կոլոն» ակումբին։ Փետրվարի 16-ին «Սան Մարտին Սան Խուան» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[5]։ Ռոմերոն «Կոլոն» ակումբից տեղափոխվում է մեքսիկական «Ատլանտե» ակումբի կազմ։ Հունիսի 21-ին «Լեոն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կանկունի ակումբի կազմում[6]։ Ռոմերոն տարվա ավարտին ստացել է Մեքսիկայի քաղաքացիություն։
2014 թվականի ամռանը Ռոմերոն «Ատլանտեից» տեղափոխվել է «Պուեբլա» ակումբ։ Հունիսի 19-ին Ռոմերոն «Տիխուանա» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նոամուտը նոր կումբի կազմում[7]։ Նույն թվականին Ռոմերոն «Պուեբլա» ակումբի կազմում հասել է Մեքսիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
2015 թվականի ամռանը Ռոմերոն պայմանագիր է կնքել «Դորադոս Դե Սինալոա» ակումբի հետ։ Հունիսի 26-ին «Չիապաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2016 թվականին Ռոմերոն հանդես է եկել «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի կազմում։ Փետրվարի 15-ին «Բանֆիլդ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։
Միջազգային կարիերա խմբագրել
2003 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Ռոմերոն մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը ԱՄԷ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Իսպանիայի[10], Ուզբեկստանի[11], Մալիի[12], Եգիպտոսի[13], ԱՄՆ-ի[14] և Բրազիլիայի[15] հավաքականների դեմ խաղերում։
Նույն թվականի Ռոմերոն մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը Ուրուգվայում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Պաչուկա VS. Մոնարկաս Մորելիա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Կոլոն VS. Սան Մարտին Սան Խուան 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 16.
- ↑ «Լեոն VS. Ատլանտե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 21.
- ↑ «Տիխուանա VS. Պուեբլա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19.
- ↑ «Տիխուանա VS. Դորադոս դե Սինալոա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 1.
- ↑ «Բանֆիլդ VS. Խիմնասիա Լա-Պլատա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 5.
- ↑ «Արգենտինա (մինչև 20) VS. Իսպանիա (մինչև 20) 2:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ նոյեմբերի 28.
- ↑ «Ուզբեկստան (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:2» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «Արգենտինա (մինչև 20) VS. Մալի (մինչև 20) 3:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Արգենտինա (մինչև 20) VS. Եգիպտոս (մինչև 20) 2:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 8.
- ↑ «ԱՄՆ (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:2» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ «Բրազիլիա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:0» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 15.