Մաունտ-Նիմբա, (այլ անվանումն է Մոն-Նիմբա), բնապահպանական տարածք Նիմբա լեռներում՝ Գվինեայի և Կոտ դ'Իվուարի տարածքներում։ 1981 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխահային ժառանգության օբեկտների ցանկում, իսկ 1992 թվականին այն նույնպես ընդգրկված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[1]։ 1980 թվականից գվինեական Մոն-Նիմբայի տարածքը ընդգրկվել է կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցում[2]։

«Մոն Նիմբա»
Mon- Nimba*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Գվինեա և Կոտ-դ’Իվուար
Տիպ արգելոց
Չափանիշներ Մակերեսը կազմում է 1452կմ2, բաժանված է երեք հիմնական գոտիների.միջուկ-217,8կմ/2, բուֆերային գոտին- 351,4կմ2 արգտելոցի առավել չորային մասը հանդիսանում է Գվինեայում գտնվող այն տարածքը, որտեղ տեղումների քանակը կազմում է տարեկան 2000մմ։
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1944 թվական  (անհայտ նստաշրջան)
Վտանգի տակ 1990-ական թվականներին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ֆիզիկական և աշխարհագրական բնութագիր

խմբագրել

Արգելոցի տարածքում գտնվում է Գվինեայի և Կոտ դ'Իվուարի ամենաբարձր գագաթը՝ Ռիչարդ Մոլար լեռը, որի բարձրությունը 1752 մետր է։ Նրանով անցնում է երկու երկրների միջև սահմանը։ Լեռը ծածկված է խիտ անտառներով և լեռնային մարգագետիններով։ Ունի գերիշխող դիրք սավաննայի նկատմամբ[3]։

Արգելոցների զոնավորման կոնցեպցիայի համաձայն մակերեսը կազմում է 1452 կմ²։ Բաժանված է երեք հիմնական գոտիների.

  1. միջուկ` 217,8 կմ²,
  2. համագործակցության սահման` 882,8 կմ²
  3. բուֆերային գոտին` 351,4 կմ²[2]։

Արգելոցի առավել չորային մասը գտնվում է Գվինեայում, որտեղ տեղումների քանակը կազմում է տարեկան 2000 մմ[3]։

Ֆլորա և ֆաունա

խմբագրել
 

Արգելոցում ներկայացված են բուսականության երեք հիմնական տեսակներ.

  • լեռնային մարգագետիններ,
  • անտառներ
  • սավաննա։

Լեռան գագաթին աճում են մարգագետիններ, հիմնական Loudetia kagerensis տեսակով։ Լանջերին հանդիպում են Protea occidentalis, մրտազգիներ (Myrtaceae) ևCyathula cyindrica: 1000-ից 1600 մ բարձրություններում սավաննային հաջորդում է ջրային պաշտպանության անտառներով։ Անտառները հիմնականում տեղակայված են հովիտներում և լեռան ստորոտում։ Անտառի բնորոշ տեսակներից է տրիպլոխիտոն կարծրախեժը (Triplochiton scleroxylon), Chlorophora regia, Morus mesozygia, Terminalia ivorensis, լոֆիրա թևավոր (Lophira procera), Tarrietia utilis և Mapania[3]:

Արգելոցում բնակվում են էնդեմիկներ։ Այստեղ առկա է կենդանածին դոդոշ (Nimbaphrynoides occidentalis), ինչպես նաև արևմտյան շիմպանզեի ենթատեսակը։

Փոխարաբերությունները մարդու հետ

խմբագրել
 

Գվինեայի և Կոտ դ'Իվուարի տարածքում՝ Մոն Նիմբան, 1944 թվականին հայտարարվել է արգելավայր։ 1970-ական թվականներին լեռներում իրականացվում էր օգտակար հանածոների ինտենսիվ արդյունահանում։ 1980-ական թվականների սկզբին արգելոցը դարձավ Համաշխահային ժառանգության օբյեկտ և կենսոլորտային տարածք[3]։

1992 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ Հիմնական պատճառներից մեկը նշվել է օգտակար հանածոների արդյունահանումը, ինչպես նաև փախստականների ներհոսքը։ Տարածքի դիտարկման արդյունքում 1993 թվականին ընդունվել են Գվինեայում համաշխարհային ժառանգության օբեկտ Մոն Նիմբա արգելոցի նոր սահմանները[4]։ Ներկայումս արգելոցի տաժածքը 125,4 կմ² է[3]։

Հիմնական խնդիրները կապված են տարածաշրջանում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև Nzérékoré և Danane բնակավայրերի միջև ավտոճանապարհի շինարարությամբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mount Nimba Strict Nature Reserve» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «MONTS NIMBA» (անգլերեն). Человек и биосфера. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Monts Nimba» (անգլերեն). BirdLife International. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Mount Nimba Strict Nature Reserve: Threats to the Site (1992)» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթ-Նիմբա» հոդվածին։