Մարիա «Մաշա» Դաշկինա Մադդուքս (ուկրաիներեն՝ Марія «Маша» Дашкіна Меддукс, 1986, Կիև, Ուկրաինայի ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ուկրաինացի ժամանակակից պարուհի և պարի ուսուցիչ։ Նա Martha Graham Dance Company-ի նախկին գլխավոր պարուհի է և Wake Forest Dance Festival- ի հիմնադիրն ու տնօրենն է։

Մաշա Դաշկինա Մադդուքս
Ծնվել է1986[1]
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն
Ազգությունուկրաինացի
Մայրենի լեզուուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն
ԿրթությունNew World School of the Arts?
Մասնագիտությունպարուհի և ուսուցչուհի

Վաղ շրջան և կրթություն խմբագրել

Մարիա Դաշկինա Մադդուքսը ծնվել է Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Կիևում։ Մանկուց սովորել է դասական բալետ՝ վարժվելով Վագանովայի մեթոդով։ Նա տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպես երիտասարդ չափահաս և սովորել է Ռութ Վայզենի մոտ, Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում, Թոմաս Արմոր երիտասարդական բալետում։ Ավարտել է Նոր աշխարհի արվեստի դպրոցը[2]։

Կարիերա խմբագրել

2007 թվականին Դաշկինա Մադդուքսը միացել է Նյու Յորքի Martha Graham Dance Company-ին և ի վերջո ստացել գլխավոր պարուհու կոչում[3][4]։ Նա հանդես է եկել Մարթա Գրեմի բազմաթիվ գլխավոր դերերում, այդ թվում՝ Հարսնացուն՝ Ապալաչյան գարունում», Արիադնան՝ «Erand in the Maze», կինը կարմիր հագուստով՝ «Diversion of Angels», Եվա՝ «Battled Garden»-ում, «Սիրահարների խոսակցություն» դուետում և պարել է «Մահեր և Մուտքեր» ֆիլմերում, «Քրոնիկ»-ում՝ սթեփերի առաջնորդ, «Գիշերային ճանապարհորդություն» երգչախմբի ղեկավար, «Ֆեդրայում»՝ Արտեմիս և մենակատար «Սերենատա Մորիսկան»։ Գրեհեմի ստեղծագործությունների հետ մեկտեղ Դաշկինա Մադդուքսը կատարել է նաև ժամանակակից պարուսույցների գործեր, այդ թվում՝ Լարի Քեյգվինի, Ռիչարդ Մովեի, Լուկա Վեգետտիի, Լար Լյուբովիչի, Բուլարեյունգ Պագարլավայի, Ադոնիս Ֆոնիադակիսի, Աննա Սոկոլովի, Ռոբերտ Ուիլսոնի և Ազուր Բարտոնի ստեղծագործությունները։ Նա նկարահանվել է Martha Graham Technique-ի ուսուցողական տեսահոլովակում սկսնակների համար, որը ղեկավարել են Միկի Օրիհարան և Սյուզան Կիկուչին, իսկ պրոդյուսերը՝ Դենս Սփոթլայթը[2][5]։

Նա նկարահանվել է «Dance Magazine»-ում, Dior Magazine-ում, Broadway Dance Magazine- ում և նկարահանվել է Fall to Rise ֆիլմում, որի ռեժիսորն է Ջեյս Բարտոքը[6]։ Նա նաև մոդելավորել է պարային լուսանկարիչների համար և նկարահանվել է Գիլերմո Լիկուրգոյի «Դեսերտի ծաղիկ» և Քեն Բրովարի և Դեբորա Օրիի «Շարժման արվեստը» գրքերում[5][7]։

Դաշկինա Մադդուքսը բալետ և ժամանակակից պարեր է դասավանդել Մարթա Գրեհեմի Ժամանակակից պարերի կենտրոնում, Արվեստի Նոր աշխարհի դպրոցում, Թոմաս Արմոր երիտասարդական բալետ կենտրոնում, Գրինսբորոյում գտնվող Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, Իլոնի համալսարանում և Լոս Անջելեսի Քոլբերն դպրոցում։ 2017 թվականին նա հիմնադրել է Wake Forest Dance Festival-ը ՝ հանրային պարային փառատոն, որը ներկայացվել է ARTS Wake Forest-ի կողմից և Ուեյք Ֆորեստի այգիների և հանգստի բաժնի հետ համագործակցությամբ, և ծառայում է որպես դրա տնօրեն[2]։

Նա պարող ուսանողների համար ոչ առևտրային կրթաթոշակային հիմնադրամի՝ Dancing Angels Foundation-ի դեսպանն է[2][8]։

2018 թվականին նա ստացել է Alto Jonio լավագույն պարուհի մրցանակը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://armourdance.org/wp-content/uploads/2021/03/Community-In-Motion-Program-Overview.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 «About». Masha.Dance. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Masha Dashkina Maddux — NYC Dance ProjectNYC Dance Project». NYC Dance Project. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Anne Souder, soloist». Dance Magazine. 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Masha Dashkina Maddux». Wake Forest Dance Festival. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  6. «MASHA DASHKINA MADDUX». 2016 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Ken Browar and Deborah Ory - Masha Dashkina Maddux, Principal Martha Graham Dance Company, Dress by Dior (2018) - Available for Sale - Artsy». Artsy.net. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Ambassador». Dancing Angels Foundation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.