Մանուկ Թոփուզյան

հայ իրավաբան
(Վերահղված է Մանուկ Լևոնի Թոփուզյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանուկ Լևոնի Թոփուզյան (մարտի 5, 1959(1959-03-05) կամ մարտի 5, 1949(1949-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ (2009-2014)։

Մանուկ Թոփուզյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1959(1959-03-05) (65 տարեկան) կամ մարտի 5, 1949(1949-03-05) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Մանուկ Լևոնի Թոփուզյանը ծնվել է 1949 թվականի մարտի 5-ին, Երևանում։

  • 1966 թ. ավարտել է Երևանի թիվ 64 միջնակարգ դպրոցը։
  • 1973 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 1977-1987 թթ. աշխատել է Երևանի «Նաիրիտ» ԳԱՄ-ում իբրև ավագ իրավախորհրդատու։
  • 1987-1991 թթ. աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում, որպես պետական արբիտր, կոլեգիայի անդամ։
  • 1991 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2000 թ. եղել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2000 թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Միաժամանակ հանդիսացել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ։
  • 2008 թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[1]։
  • 2008 թ. մայիսի 6-ին ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից[2]։
  • 2009 թ. հուլիսի 8-ի ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից[3]
  • 2009 թ. հուլիսի 8-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ[4] և պաշտոնավարել մինչև 2014 թ. հունիսի 4-ը։

Եղել է Հայկական ԽՍՀ-ում հիմնադրված և գործած ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ։

Ամուսնացած է, ունի 2 զավակ, 4 թոռ։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է ՝ ՀՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ֆ. Նանսենի ոսկյա մեդալով։ Հրետանու պահեստազորի սպա է։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Անդրանիկ Մանուկյան
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մանուկ Թոփուզյան

6 նոյեմբերի 2001-21 ապրիլի 2008
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Դավիթ Սարգսյանը որպես ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար
Նախորդող
-
ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ
Մանուկ Թոփուզյան

-6 մայիսի 2008
Հաջորդող
Արմեն Գևորգյան
Նախորդող
Զինավոր Ղուկասյան
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Մանուկ Թոփուզյան

8 հուլիսի 2009- հուլիսի 2014 թ.
Հաջորդող
Ալվինա Գյուլումյան

Ծանոթագրություններ

խմբագրել