Մարտիրոս Մանուկյան (նկարիչ)

հայ նկարիչ

Մարտիրոս Մանուկյան (օգոստոսի 5, 1947(1947-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Մարտիրոս Մանուկյան
Ի ծնեՄարտիրոս Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 5, 1947 (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Մոսկվայում, Լենինգրադում, 1968-1972 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1973 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1974-1986 թվականներին մասնակցել է միության կազմակերպած մի շարք ցուցահանդեսների։ 1987 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Ստեղծագործությունները ցուցադրվել են «Միրանդա», «Կոլեկթորզ Էդիշընս», «Արտ Բրիլիանտ» և այլ ընկերությունների ցուցասրահներում[1][2][3]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Նկարչի գաղտնիքը», 1986
  • «Գարուն», 1995
  • «Սաթե երազ», 1997
  • «Չվերադարձավ»
  • Անժելիկա
  • Ծաղրածու 2003
  • Զարթոնք

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (Հայաստանի նկարիչների միություն, 1972), Կիևում (1980), Լենինգրադում (1983), Նյու Յորքում (1990), Տոկիոյում (1995, 1998, 2001)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մարտիրոս Մանուկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Martiros Manoukian, 1947
  3. «Մարտիրոս Մանուկյանի ստեղծագործությունները artbrokerage.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել