Խաչիկ Մանուկյան (պատգամավոր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Վաղինակի Մանուկյան (օգոստոսի 2, 1959, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Խաչիկ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1985) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն
խմբագրելԽաչիկ Մանուկյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 2-ին Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1985 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1977-1980 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1985 թվականին եղել է ՀԽՍՀ շինարարական արդյունաբերության նախարարության մեխանիկական գործարանի արտադրամասի պետ, փոխտնօրեն, իսկ 1994 թվականին՝ «Հայջրշին» պետական կոմիտեում առևտրային վարչության պետ, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, նախագահ։ 2003 թվականի մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ[1]։ Ոչ մի կուսակցության չի պատկանում։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.