Արմենակ Մանուկյան
Արմենակ Սարիբեկի Մանուկյան (ապրիլի 28, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, պատմաբան, լրագրող, գնդապետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2016)։
Արմենակ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1950 ապրիլի 28 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2002) |
Անդամակցություն | Հայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Արմենակ Մանուկյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱրմենակ Մանուկյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1972-2003 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության մարմիններում։ Գնդապետ է, հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից։
1997 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Խորհրդային իշխանությունը և եկեղեցին Հայաստանում 1920-1940 թվականներին» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2002 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Քաղաքական հետապնդումները և դրանց հետևանքները Հայաստանում 1920-1953 թվականներին» և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1]։
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Հայաստանի ժուռնալիստների և միջազգային ռազմածովագիրների միությունների անդամ է։ 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[2]։
Նրա պատմվածքները և վիպակները պատմափաստագրական են, թարգմանվել են ռուսերեն, քրդերեն, հրատարակվել են մերձավոր արտերկրում և սփյուռքում։ Նրա «Հիշիր հատուցման ժամը» վիպակը ռադիոբեմականացվել է, բազմաթիվ հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների, գիտական հոդվածների, մենագրությունների, հրապարակումների և գրքերի (նաև՝ գեղարվեստական) հեղինակ է[3]։
Անդամակցություն
խմբագրել- ՀՀ ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Ժուռնալիստիկա» մասնագիտական խորհրդի անդամ (2008-2009)
- ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
- ՀՀ գրողների միության անդամ (2002)
- ՀՀ ժուռնալիստների միության անդամ (1994)
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Հայ-վրացական կապերի ամրապնդմանը նպաստելու համար «Հայոս-Քարթլոս» (Վրաստան) ամսագրի հուշամեդալ, 1999
- Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ, 2000
- Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ, 2000
- ՀՀ ԱԱԾ պատվավոր աշխատակից, 2000
- «Լեռնիկը գնում է լեռները» պատմվածքը արժանացել է Մոսկվայում անցկացվող միջազգային գրական մրցանակաբաշխության առաջին մրցանակի, 2003
- «Ժանգի գույնը» վիպակը արժանացել է ԵԱՀԿ և ՀԳՄ գրական մրցույթի առաջին մրցանակի, 2006
Երկեր, աշխատություններ
խմբագրել- «Հավերժական գոյ», Երևան, 2009։
- «Պողպատե ձեռնոցներ», Երևան, 2006։
- «Հատուկ հանձնարարություն», Երևան, 2003։
- «Սպիտակ արծիվը», Երևան, 2003։
- «Սպիտակ արծիվը», Երևան, 2002։
- «Դոկտոր, դուք հետախո՞ւյզ եք», Երևան, 2000։
- Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները (1930-1938)։ «Ամրոց», Երևան, 1997, 284 էջ։
- «Անմեկնելի են Աստծո ճանապարհները», Երևան, 1998։
- Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թվականներին։ Երևան։ «Առերեսում» - Անի հրատարակչություն, 1999 - 264 էջ։
- Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թվականներին։ «Գիտություն», Երևան, 2002, 192 էջ[4]։
- Այլախոհական շարժումները Հայաստանում 1953-1988 թվականներին, Երևան, 2005։
- Ժամանակակից քաղաքական գործընթացներ։ Ուսումնական ձեռնարկ (հաստ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից), ԵՊՀ, Երևան, 2011, 125 էջ։
- Քաղաքական ուսմունքները նորագույն ժամանակներում։ Ուսումնական ձեռնարկ ԵՊՀ, Երևան, 2012, 168 էջ։
- Некоторые проблемы межгосударственных и межцивилизационных отношених на Южном Кавказе. ЕГУ, 2013, 36 с.
- Քաղաքական ուսմունքները նորագույն ժամանակներում։ Ուս. ձեռնարկ։ ԵՊՀ հրատարակչություն, 2015, 198 էջ։
- Հայաստանի հատուկ ծառայությունները (1918-2010)։ Մենագրություն։ Հեղինակային հրատարակություն, 2018, 214 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արմենակ Սարիբեկի Մանուկյան». www.ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Արմենակ Մանուկյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ Արմենակ Մանուկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ Մանուկյան, Արմենակ Սարիբեկի (2002). Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ. Գիտություն. ISBN 9785808000162.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Մանուկյան» հոդվածին։ |