Մանուել դե Գոնգորա ի Մարտինես

Մանուել դե Գոնգորա ի Մարտինես (իսպ.՝ Manuel de Góngora y Martínez, հունվարի 13, 1822, Տաբերնաս, Ալմերիա, Իսպանիա - ապրիլի 10, 1884, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հնագետ, արխիվարիուս, գրադարանավար, Գրանադայի փաստաբանների միության անդամ։

Մանուել դե Գոնգորա ի Մարտինես
Manuel de Góngora y Martínez
Ծնվել էհունվարի 13, 1822(1822-01-13)
Տաբեռնաս, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էապրիլի 10, 1884(1884-04-10) (62 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունհնագետ, փաստաբան, համալսարանի դասախոս, գրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Գրանադայի համալսարան
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունReal Academia de Bellas Artes de Nuestra Señora de las Angustias? և Royal Sevillian Academy of Good Letters?
Ալմա մատերԳրանադայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Ինչով է հայտնիԱլմերիայի Արձանագրությունների քարանձավի հայտնաբերում
 Manuel de Góngora y Martínez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանուել դե Գոնգորա ի Մարտինեսը ծնվել է 1822 թվականի հունվարի 13-ին Իսպանիայի Ալմերիա պրովինցիայի Տաբերնաս համայնքում։ Ընդունվել է Գրանադայի համալսարան և սովորել իրավունք։ 1868 թվականին հայտնաբերել է Ալմերիայի Արձանագրությունների քարանձավը, որը տեղակայված է Վելես Բլանկո համայնքում։ Քարանձավում բացի ժայռային «կտավները», գտել է նաև Ինդալոյի զարդապատկերը։ Եղել է Գրանադայի համալսարանի Փիլիսոփայության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, Խաենի ինստիտուտի փոխտնօրենը, իսկ 1858 թվականից Համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 1866 թվականին ընտրվել է Հռոմի, Բեռլինի և Փարիզի Հնագիտական ինստիտուտների անդամ։ Եղել է Սևիլիյայի գրչության ակադեմիայի և Գրանադայի Real Academia de Bellas Artes de Nuestra Señora de las Angustias ակադեմիայի անդամ։

Աշխատություններ խմբագրել

  • Antigüedades prehistóricas de Andalucía (1868)
  • Viaje literario por las provincias de Granada y Jaén (1860)
  • A la Hermanita Carmen y a las monjas del convento de Santa Catalina de Zafra de Granada (1873)
  • Lecciones de historia universal (1878)
  • Lecciones de historia universal y particular de España (1878)
  • Monumentos del antiguo Reino de Granada (1870)
  • Memoria sobre la cueva de los Murciélagos
  • Nociones de historia universal (1882)
  • Nociones de Historia Universal y de España (1882)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել դե Գոնգորա ի Մարտինես» հոդվածին։