Մարիա Մանուելա Դիաշ Ֆեռեյրա Լեյտի (արտասանվում է [ mɐnuˈɛlɐ fɨˈʁɐjɾɐ ˈlɐjtɨդեկտեմբերի 3, 1940(1940-12-03)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի կին քաղաքական գործիչ և տնտեսագետ, կրթության նախարար՝ 1993-1995 թվականներին, ֆինանսների նախարար՝ 2002-ից 2004 թվականներին, սոցիալ-դեմոկրատական կուսակցության (PSD) նախագահ՝ 2008–2010 թթ.։ Մանուելայի հորական պապի հայրը՝ Խոսե Դիաշ Ֆեռեյրան, եղել է պորտուգալացի բարձրաստիճան դիվանագետ։

Մանուելա Ֆեռեյրա Լեյտի
 
Կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Technical University of Lisbon? և Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 3, 1940(1940-12-03)[1] (83 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն  Պորտուգալիա
 
Պարգևներ
Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[2] և Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[2]

Կենսագրություն

խմբագրել

Մանուելա Ֆեռեյրա Լեյտին ծնվել ու հասակ է առել ավանդապահ ընտանիքում։ 1963 թվականին ավարտել է Լիսաբոնում գործող տնտեսական և ֆինանսական գիտությունների բարձրագույն ինստիտուտը (Instituto Superior de Ciências Económicas e Financeiras)՝ մասնագիտանալով տնտեսագիտության մեջ։ Աշխատել է Պորտուգալիայի Օեյրաշ քաղաքում գործող Գյուլբենկյան գիտահետազոտական ինստիտուտի՝ Instituto Gulbenkian de Ciência-ի տնտեսական և ֆինանսական կենտրոնում, ապա դարձել Պորտուգալիայի կենտրոնական բանկի՝ Banco de Portugal- ի աշխատակից։ 1986-1990 թվականներին եղել է ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեններից մեկը։

1985 թվականին անդամագրվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1990-1991 թվականներին եղել է պատասխանատու ղեկավար պետական բյուջեի գծով, 1993 թվականին նշանակվել պետքարտուղարի տեղակալ։ 1991 թվականին առաջին անգամ ընտրվել է հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, 1995, 1999 և 2002 թվականներին վերընտրվել։ 1996–2001 թվականներին եղել է խորհրդարանի փոխնախագահ, 2001–2002 թվականներին՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ PSD-ի պատգամավորական խմբի ղեկավար։

1993 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը վարչապետ Անիբալ Կավակո Սիլվայի կառավարությունում։ 2002 թվականի ապրիլի 6-ին վերադարձել է կառավարություն՝ որպես ֆինանսների նախարար Ժոզե Մանուել Բառոզուի կաբինետում։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2004 թվականի հուլիսի 16-ը, որից հետո դարձել է Banco de Portugal-ի խորհրդատու, իսկ 2006 թվականին՝ Banco Santander-ի կառավարիչ։

2008 թվականի մայիսի 31-ին Մանուելա Ֆեռեյրա Լեյտին կուսակցական համագումարում ընտրվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ՝ փոխարինելով Լուիս Ֆիլիպե Մենեժեշին[3]։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2010 թվականի մարտի 26-ը, երբ Պեդրո Պասոս Կոելյոն է ստանձնել PSD-ի ղեկավարությունը։ 2009-2011 թվականներին Մանուելան կրկին աշխատել է Պորտուգալիայի խորհրդարանում։

2016 թվականին նա նշանակվել է Պորտուգալիայի քաղաքացիական օրդերների կանցլեր[4]։

Մանուելա Ֆեռեյրա Լեյտին արժանացել է բազմաթիվ կառավարական պարգևների, այդ թվում՝ Քրիստոսի շքանշանի մեծ խաչի[5] և Ինֆանտ Հենրիի շքանշանի մեծ խաչի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  3. «Manuela Ferreira Leite vence directas no PSD». publico.pt (պորտուգալերեն). 31 maja 2008.
  4. «Presidente da República deu posse aos Chanceleres das Ordens Honoríficas». presidencia.pt (պորտուգալերեն). 23 marca 2006.
  5. «Cavaco condecora Manuela Ferreira Leite no Dia de Portugal». publico.pt (պորտուգալերեն). 8 czerwca 2011.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Ֆեռեյրա Լեյտի» հոդվածին։