Ժոզե Մանուել Դուրան Բարոզու (պորտ.՝ José Manuel Durão Barroso [ʒu'zɛ mɐnu'ɛɫ du'ɾɐũ bɐ'ʁozu], մարտի 23, 1956(1956-03-23)[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա[4]), պորտուգալացի և համաեվրոպացի պետական և քաղաքական գործիչ։

Ժոզե Մանուել Բարրոզու
 
Կուսակցություն՝ Պորտուգալական կոմունիստական բանվորական կուսակցություն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ University of Lisbon School of Law?, Ջորջթաունի համալսարան, Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց և Ժնևի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 23, 1956(1956-03-23)[1][2][3][…] (68 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա[4]
Քաղաքացիություն  Պորտուգալիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կրթություն և գիտական կարիերա խմբագրել

Բարոզուն 1978 թվականին ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ավելի ուշ շարունակել է ուսումը Ժնևի համալսարանում, որտեղ 1981 թվականին ստացել էր քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Որոշ ժամանակ եղել է Լիսաբոնի համալսարանի պրոֆեսորի օգնական։ Ավելի ուշ ամերիկյան խոշորագույն կաթոլիկական Ջորջթաունի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հայրենիք վերադառնալուց հետո Լիսաբոնի Լուզիտան համալսարանում եղել է մասնավոր վարչական աշխատակից։

Բարոզուն նաև անգլիական Լիվերպուլի համալսարանի և գերմանական Խեմնից քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր է։

Վաղ քաղաքական կարիերա խմբագրել

Բարոզուն, դեռևս ուսանողական տարիներին լրջորեն տարվել էր քաղաքականությամբ։ 1974 թվականի ապրիլի 25-ի իրադարձությունների ժամանակ, որի ընթացքում Պորտուգալիայում տապալվել էր ֆաշիստական վարչակարգը, Բարոզուն ընդգրկվել է «Մարքսիզմ-լենինիզմին հարող ուսանողների ֆեդերացիայի» կազմում։ Դրանից հետո Բարոզուն միացել է մաոնիստական Պրոլետարիատի վերակազմավորման կուսակցության շարժմանը (այժմ՝ Պորտուգալական աշխատավորների կոմունիստական կուսակցություն) և մասնակցել է ուսանողական գործադուլներին և հանրահավաքներին։

1980 թվականին Բարոզուն համալրել է աջ-կենտրոնամետ Պորտուգալիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը, որն աշխարհում առավել ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ 1985 թվականին Բարոզուն առաջին անգամ սոցիալ-դեմոկրատների կառավարությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոն՝ դառնալով ներքին գործերի նախարարության պետական-քարտուղարի տեղակալ։ 1987 թվականին նա նշանակվում է Արտաքին գործերի պետական-քարտուղար։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է Մարգարիդե Սոուզա Ուվայի հետ։ Նրանք ունեն երեք զավակներ՝ Լուիշը, Գիլերմին և Ֆրանսիշկուն։

Բացի մայրենի պորտուգալերենից, Ժոզե Մանուել Դուրան Բարոզուն տիրապետում է անգլերենի և իսպաներենի, ազատ խոսում է ֆրանսերենով։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Մանուել Բարրոզու» հոդվածին։