Մանոլո Կարդոնա

կոլումբիացի դերասան և մոդել

Մանոլո Կարդոնա (իսպ.՝ Manuel Julián Cardona Molano; ապրիլի 25, 1977(1977-04-25), Popayán, Կոլումբիա), կոլումբիացի դերասան և մոդել։ Նկարահանվել է մեքսիկական և կոլումբիական մի շարք հեռուստասերիալներում[1]։

Մանոլո Կարդոնա
Ծնվել էապրիլի 25, 1977(1977-04-25) (46 տարեկան)
ԾննդավայրPopayán, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Մանոլո Կարդոնան ծնվել է 1977 թվականի ապրիլի 25-ին Կոլումբիայի Պոպայան քաղաքում։ 14 տարեկանում իր առաջնախաղն է ունեցել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով կոշիկի գովազդում։ Որպես մոդել հանդես է եկել ցուցադրությունների ժամանակ։ 1995 թվականին տեղափոխվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Համալսարանում ուսումնասիրել է ֆինանսներ և միջազգային հարաբերություններ։ Հեռուստասերիալներում իր առաջին դերը ստացել է «Հայրեր և որդիներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Նիկոլա Ֆրանկոյի դերը։ Մանոլո Կարդոնան առավել հայտնի է դարձել «Գրողը տանի» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի համար։ Զուգահեռաբար զբաղվել է նաև համակարգչային տեխնոլոգիաներով, բացել է subastaplaza.com համացանցային պորտալը։ Շարունակաբար նկարահանվել է հեռուստասերիալներում, ինչպես օրինակ «Amor a Mil» (2001) հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հեկտոր Աֆանադորի դերը, «Համաձայնություն / El Cartel de Los Sapos», որտեղ մարմնավորել է Մարտին Գոնսալեսի դերը և այլն։ Նկարահանվել է նաև Ռաջա Գոսնելի «Փոքրիկը Բևեռլի Հիլսից» ֆիլմում, որտեղ խաղացել է Սեմ Կորտեսի դերը։ Խավիեր Ֆուենտես Լեոնի «Ստորջրյա հոսանք» ֆիլմում։ Այնտեղ մարմնավորել է Սանտիագոյին՝ երիտասարդ տղայի, ով սիրահարվում է Միգելին (Քրիստիան Մերկադո)[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Գրողը տանի (հեռուստասերիալ) (1999 թ.) Խուան Դիաբլո Կանտոր
  • Սրտերի գողը (հեռուստասերիալ) (2003 թ.) Գուստավո Վելասկո
  • Գնչուներ (հեռուստասերիալ) (2004-2005 թթ.) Սեբաստիան Դոմինգես
  • Ռոսարիո-մկրատներ (2005 թ.) Էմիլիո
  • Իմ եղբոր կինը (2005 թ.) Գոնսալո
  • Մարինա (հեռուստասերիալ) (2006-2008 թթ.) Ռիկարդո Ալարկոն Մորալես (սկսած 15-րդ սերիայից)
  • Վերջին պահին (հեռուստասերիալ) (2007-2009 թթ.) Պաբլո
  • Համաձայնություն (հեռուստասերիալ) (2008 թ.) Մարտին
  • Փոքրիկը Բևեռլի Հիլսից (2008 թ.) Սեմ Կորտես
  • Առանց կրծքի չկա դրախտ (հեռուստասերիալ) (2008-2009 թթ.) Մարտին Լա Ռոկա
  • Ստորջրյա հոսանք (2009 թ.) Սանտիագո
  • Վերջին մահ (2009 թ.) Դևիդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Empire. «Manolo Cardona». Empire (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Manolo Cardona». TVGuide.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոլո Կարդոնա» հոդվածին։