Մանկական թատրոնների թանգարան

Մանկական թատրոնների թանգարան (ռուս.՝ Музей детских театров), նախկին թանգարան Մոսկվայում, որը գործել է 1981-2003 թվականներին։ Ցուցանմուշները կապված էին ռուսական մանկական թատրոնների պատմության հետ[1]։ 2008 թվականին բացվել է որպես Ա. Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի մանկական և տիկնիկային թատրոնների ֆոնդերի բաժին[2]։

Մանկական թատրոնների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրՄոսկվա

Պատմություն խմբագրել

Մանկական թատրոնների թանգարանը բացվել է 1981 թվականին Խորհրդային Բանակի փողոց, շենք 12 հասցեով[1]։ 2000-ական թվականների սկզբին թանգարանում հաշվվում էր ավելի քան 32 հազար պահպանման միավոր[3]։ Ցուցադրությունը կապված էր ռուսաստանյան առաջատար թատերական գործիչների անունների հետ, այն արտացոլում էր Ռուսաստանի մանկական թատրոնների ողջ բազմազանությունը[1]։

Թանգարանի ֆոնդերում եղել են թատերական-դեկորացիոն և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ, թատերական տիկնիկներ, զգեստներ, պլակատներ, ազդագրեր։ Ցուցանմուշների շարքում առանձնացել են մանկական թատրոնին առնչվող մշակութային գործիչների` Ռոբերտ Ֆալկի, Միխայիլ Չեխովի, Սամուիլ Մարշակի, Նատալյա Սացի, Սերգեյ Օբրազցովի, Վալենտինա Ստերանտովայի և այլոց հիշատակային իրերն ու արխիվները։ Առանձնակի արժեք է ներկայացրել 1910-1930-ական թվականների թատերական տիկնիկների հավաքածուն, որի մեջ մտել են մոսկովյան նկարիչ Եֆիմովների խամաճիկները, ստվերային և մատնային տիկնիկները, ինչպես նաև Եվգենի Դեմենիի ղեկավարած պետերբուրգյան թատրոնի խամաճիկ տիկնիկները։ Հավաքածուում եղել են նյութեր, որոնք նվիրված էին Գուլագ համակարգի մանկական թատրոնների գործունեությանը. էսքիզներ, ուրվանկարներ, տիկնիկներ, նամակներ, հուշագրություններ[3]։

2003 թվականին Մանկական թատրոնների թանգարանը փակվել է, իսկ նրա ցուցանմուշները հանձնվել են Ա. Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանին։ 2008 թվականին ստացված նյութերի հիման վրա բացվել է այդ թանգարանի մանկական և տիկնիկային թատրոնների ֆոնդերի բաժինը։ Բաժնի ֆոնդը բաղկացած է հինգ հավաքածուներից.

  1. դեկորացիոն-կերպարվեստային նյութեր,
  2. նյութաիրային,
  3. ֆոտո-, կինո-, ֆոնոփաստաթղթեր,
  4. գրավոր աղբյուրներ,
  5. ազդագրերի և ծրագրեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Музей детских театров // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  2. 2,0 2,1 Отдел фондов детских и кукольных театров // Государственный центральный театральный музей имени А. А. Бахрушина
  3. 3,0 3,1 Детских театров музей // Российская музейная энциклопедия / Гл. ред. А. А. Сундиева; Ред. Э. В. Расшивалова; Сост. М. М. Кленина, О. В. Кульбачевская; Худож. А. Ю. Никулин, А. Е. Смирнов.. — М.: Прогресс; Рипол Классик, 2001. — Т. 1. — С. 168—169. — 416 с. — ISBN 5-01-004536-4, 5-01-004537-0, 5-7905-1007-8