Մանիսա[2] (թուրքերեն՝ Manisa Dağı, Spil Dağı), լեռ Թուրքիայում, Մանիսա և Իզմիր մարզերում։ Նախկինում հայտնի է եղել Սիպիլ անվանմամբ[3][4] (հին հունարեն՝ Σίπῠλος): Բոզդագլար[tr] լեռների ճյուղավորում է, հնում հայտնի ինչպես Տմոլ[5][6][7] (Τμῶλος): Հիշատակվել է Հոմերոսի կողմից[8]։ Այն հանդիպում է լիդիական շատ առասպելների և պատմական հեքիաթների մեջ, որոնք այն համարում էին իրենց երկրի «սիրտը» (այժմ՝ Եգեյան տարածաշրջան)։ Սարի լանջին գտնվում էր Սիպիլի մոտակայքում գտնվող հին Մագնեսիա քաղաքը[9][10], որի տեղում այժմ Մանիսա քաղաքն է։

Մանիսա լեռ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորՄանիսայի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից1513 մետր
Երկարություն20 կմ
Լայնություն12 կմ

Ըստ ավանդույթի Զևսը Սիպիլի վրա Պանդարեուսին վերածեց լեռան, իսկ Տանտալոսը կայծակով հարվածեց և նրա գլխին շրջեց Սիպիլ լեռը[11]։ Պավսիանասը պնդում է, որ Սիպիլի վրա տեսել է Տանտալոսի գերեզմանը[12], գագաթում էր գտնվում Մայր Պլաստենայի տաճարը և Պելոպի գահը[13]։ Ավանդության համաձայն, Նիոբեն քարի է վերածվել մոր վշտից, և աստվածները նրան տեղափոխել են Սիպիլի գագաթ[8][14]։

Նկարագրություն խմբագրել

Սիպիլ լեռը տեղակայված է Մանիսա քաղաքից ոչ ավելի քան 5 կմ հեռավորոության վրա, լավ երևում է ճանապարհից, որը տանում է դեպի Իզմիր։ Բարձրությունը՝ 1517 մոտր ծովի մակարդակից։ Լեռը և հարակից անտառները 1968 թվականից համարվում են ազգային այգի, որը հատկապես հայտնի է իր վայրի վարդակակաչներով[15]։

Պատմություն խմբագրել

Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջում ժայռի մեջ փորագրվել է հին հունական աստվածուհի Նիոբեյի արձանը. առասպելները նրա ստեղծումը վերագրում են Բրոտեասին[16]։ Համաձայն բյուզանդիացի պաշտոնյա Յոհան Լիդի (VI դ.) խոսքերի՝ «Տիտանների ճակատամարտ» էպիկական բանաստեղծության (մ.թ.ա. VII դ.) անհայտ հեղինակը հաստատում է, որ Զևսը ծնվել է ոչ թե Կրետեում, այլ Սիպիլ լեռան մետ։

Սիպիլիս կամ Սիպիլում անվանումները գործածվել են Պլինիոս Ավագի (I դ.) կողմից որպես տեղանուն, որտեղ տեղակայված է եղել ուշագրավ քաղաքը, Տանտալիդա անունով, իր հիմնադիր Տանտալոսի անունից, ով ղեկավարում էր շրջանը[17]։

Մեր թվարկությունիցառաջ լեռան շրջակայքում էլեկտրահանք էին արդյունահանում[18]։

Տես նաև խմբագրել

  • Մանիսայի Տարզանը
  • Յամանլար
  • Թուրքիայի լեռներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Карты государств (ГУГК и Роскартография)//Греция//2001
  3. Н. Обнорский (1890–1907). «Сипил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. ВТ-РСКД//Sipylus//էջեր=1257
  5. Гомер. Илиада. II, 866
  6. Н. Обнорский (1890–1907). «Тмол». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. ВТ-РСКД//Тмол//страницы=1399
  8. 8,0 8,1 Гомер. Илиада. XIV, 614
  9. ВТ-РСКД//Magnesia//страницы=814
  10. Страбон. География. XII, 8, 18; с. 579
  11. Антонин Либерал. Метаморфозы. XXXVI, 3
  12. Павсаний. Описание Эллады. II, 22, 3
  13. Павсаний. Описание Эллады. V, 13, 7
  14. Софокл. Антигона 823—833
  15. Spil Dağı Milli Parkı (թուրքերեն) на сайте parklarimiz.com
  16. Павсаний. Описание Эллады III 22, 4
  17. «Гора Сипил». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. (անգլ.) на сайте mlahanas.de
  18. «Древнейшее золото — Лидия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. (ռուս.) на сайте urm.ru

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիսա լեռ» հոդվածին։