Մանիկ Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանիկ Սմբատի Մելքոնյան (1923, Պեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Մանիկ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Պեմզաշեն, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՄանիկ Մելքոնյանը ծնվել է 1923 թվականին, Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ Սովորել է Լենինականի մանկավարժական տեխնիկումում։ 1940 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ, սակայն շուտով աշխատել է Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղի դպրոցում[1]։
1945 թվականին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Մանիկը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նա ծառայել է հակաօդային պաշտպանության զորամասերում, մասնագիտացել է կապի գործում։ Մանիկը մասնակցել է ճապոնական միլիտարիստների ջախջախմանը։ Վլադիվոստոկում, Մուկդենում և այլ քաղաքներում ապահովել է կապը հրետանային զորամասերի հետ[1]։
Պատերազմի ավարտից հետո Մանիկը զորացրվել է և վերադարձել հայրենի գյուղ։ Նա ոչ միայն կատարել է իր ուսուցչական պարտականությունները, այլև ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։
Մանիկ Մելքոնյանն արժանացել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար», «Գերազանց հրետանավոր» մեդալների, ինչպես նաև Մայրության փառքի 1-ին և 2-րդ աստիճանի մեդալների[1]։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Գերազանց հրետանավոր» մեդալ
- Մայրության փառքի 1-ին աստիճանի մեդալ
- Մայրության փառքի 2-րդ աստիճանի մեդալ