Մանե (ֆուտբոլիստ)
Ջոսե Մանուել Ջիմենես Օրտիզ (իսպ.՝ José Manuel Jiménez Ortiz, դեկտեմբերի 21, 1981[1][2][3], Տարիֆա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա, հայտնի է որպես Մանե, իսպ.՝ Mané), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Մանե իսպ.՝ Mané Jiménez | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 21, 1981[1][2][3] (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տարիֆա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գործունեություն
խմբագրելԾնվել է Տարիֆա քաղաքում, իր կարիերան սկսել է «Լինենսեի» երիտասարդական թիմում։ 2000 թվականից մասնակցել է Սերգունդա Բ-ի խաղերին հիմնական թիմի կազմում՝ ակումբում անցկացնելով 2 տարի և մասնակցելով 13 հանդիպման։ 2002 թվականին տեղափոխվել է «Դիտեր Սաֆրա» ակումբ, որտեղ անցկացրել է 8 խաղ և խփել 1 գոլ։ 2003 թվականից հանդես է եկել Սերգունդա Բ-ի Ատլետիկո Մադրիդ Բ ակումբում։ Ակումբում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 68 հանդիպման և խփել 14 գոլ։
2005-2006 թվականների խաղաշրջանի ընթացքում հանդես է եկել Սեգունդայի «Սյուդադ Մուրսիա» ակումբում, որի կազմում անցկացրել է 39 խաղ և խփել 2 գոլ, ակումբի հետ գրավել 4-րդ հորիզոնականը։
2006-2007 թվականների խաղաշրջանից խաղացել է «Ալմերիա» ֆուտբոլային ակումբում, որտեղ միանգամից դարձել է հիմնական կազմի խաղացող և օգնել իր ակումբին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը Սեգունդայում, ինչը նրան հնարավորություն է տվել հաջորդ խաղաշրջանից հանդես գալ Իսպանիայի բարձրագույն Լիգայում[4]։ 2009 թվականին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Մանեով հետաքրքրվում է «Վիլյառեալը»[5], սակայն 2009 թվականի հուլիսի սկզբին՝ «Ալմերիայի» կազմում ավելի քան հարյուր խաղ անցկացնելուց հետո, Մանեն տեղափոխվում է «Խետաֆե» ակումբ[6]։
2013 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ Մանեն տեղափոխվում է Իսրայելի ամենահայտնի «Մակաբի Թել Ավիվ» ակումբը, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[7][8]։ Նոր ակումբի կամզում իր առաջին խաղը Մանեն անցկացրել է 15 օր անց՝ մասնակցելով Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում անցկացված «Դյոր» ակումբի դեմ խաղին։
2013 թվականի դեկտեմբերի վերջին Մանեն վերադարձել է Իսպանիա՝ միանալով իր նախկին «Ալմերիա» ակումբին[9]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Սեգունդայի արծաթե մրցանակակիր – 2006/07
- Իսրայելի չեմպիոն – 2013/14
Հետաքրքիր փաստեր
խմբագրել2007-08 մրցաշրջանի ընթացքում «Ալմերիայի» կազմում Մանեից բացի հանդես են եկել նույն Օրտիս ազգանվամբ ևս երկու ֆուտբոլիստներ՝ Խոսե Օրտիսը և Խուան Մանուել Օրտիսը[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Biografia Mane». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Almeria defender Mane wanted by Villarreal
- ↑ «Mane joins Getafe». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Mané leaves Getafe for Maccabi Tel Aviv». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Defender "MANE" AGREES 2-YEAR-DEAL at MTA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Mane to return to Almeria
- ↑ Los Ortiz: un lujo para el Almería
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը BDFutbol կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանե (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |