Մանալ Ալ Դուայան (արաբ․՝ منال الضويان‎‎ Manāl aḍ-Ḍawayān; 1973[1], Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1])[3], ժամանակակից արվեստի ներկայացուցիչ Սաուդյան Արաբիայից, առավելապես հայտնի է իր «Կասեցված միասին» ինստալյացիայով, որը 2011 թվականին ցուցադրվել է Բարջիլ արվեստի հիմնադրամի Home Ground ցուցահանդեսում։

Մանալ Ալ Դուայան
Մանալ Ալ Դուայանը 2012 թվականին
Ծնվել է1973[1]
ԾննդավայրԶահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մասնագիտությունլուսանկարիչ
Ժանրինստալյացիա և լուսանկարչություն
Պարգևներ
Կայքmanaldowayan.com
 Manal Al Dowayan Վիքիպահեստում

Նրա աշխատանքները ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում, ինչպիսիք են 2012 թվականի Soft Power (Փափուկ ուժ) ցուցադրությունը Ալ-Ռիադի Ալան արվեստի կենտրոնում, 2013 թվականի Journey of Belonging ցուցադրությունը, անհատական ցուցահանդես է ունեցել Ջիդդայի Աթհր պատկերասրահում, 2017 թվականին մասնակցել է 100 Masterpieces of Modern and Contemporary Arab Art ցուցադրությանը Փարիզում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2015 թվականի Հյուստոնի բիենալեում, Նոր Օռլեանի և Վենետիկի բիենալեներում[4]։ Մանալի աշխատանքները տարաբնույթ են, լուսանկարչությունից մինչև ինստալյացիա և կենտրոնացած են Սաուդյան Արաբիայի հասարակությունում կնոջ դերի քննադատության վրա։

Վաղ կյանք խմբագրել

Ալ Դուայանը ծնվել է 1973 թվականին, Սաուդյան Արաբիայի արևելյան Դհահրան շրջանում։ Համալսարան է ընդունվել և այն ավարտել համակարգային վերլուծության և դիզայնի մագիստրոսի աստիճանով։ Մինչև արվեստագետի կարիերան աշխատել է նավթային գործարանում[5]։ Մանալի արվեստն ուսումնասիրում է անձնական ու քաղաքական հարցեր, որոնք կապված են ծայրահեղ պահպանողական Սաուդյան Արաբիայում կնոջ իրավունքներին, այդ թվում՝ կնոջ համար ճանապարհորդելու, մեքենա վարելու արգելքներին։ Մանալ Ալ Դուայանն այժմ ապրում է Լոնդոնում, որտեղ աշխատում է տեղի Արքայական քոլեջում ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մագիստրոսական ծրագրի ուղղությամբ[6]։

Լուսանկարչություն խմբագրել

Մանալ Ալ Դուայանի վաղ աշխատանքները հիմնականում սև ու սպիտակ էին։ Դրանք ներառում են աշխատանքներ նրա «Ես եմ», «Կարոտախտը մեզ հետ է» և այլ հավաքածուներից[6]։ 2005 թվականին արված «Ես եմ» ֆոտոշարքը ոգեշնչվել է Աբդուլլահ Ալ Սաուդ թագավորի ելույթից, որտեղ վերջինս նշել է Սաուդյան Արաբիայի հասարակության կառուցման ու կայացման գործում կանանց մասնակցության կարևորության մասին։ Հակասական պնդումը շատ է քննարկվել, ինչպես կանանց իրավունքների պաշտպանների, այնպես էլ՝ դրանց դեմ պայքարողների կողմից։ Այդ ելույթից Ալ Դուայանը ոգեշնչվել է լուսանկարել կանանց. նա հավատում էր, որ թագավորը դիմում էր ինժեներից մինչև մայրեր և գիտնական կանանց։ Լուսանկարչի շարքերը նպատակ ունեին ցույց տալ Սաուդյան Արաբիայի կանանց կարևորությունը[7]։

«Շարժման լուսանկարներ» շարքը (2011) նպատակ ուներ ցույց տալ, թե որքան դժվարություններ ունեն կին արվեստագետները Սաուդյան Արաբիայում, երբ ստիպած են ամեն օր առերեսվելու կառավարության կողմից իրենց տեղաշարժմանն անընդհատ խոչընդոտելուն։ Կին լինելով՝ Ալ Դուայանն իրավունք չուներ մեքենա վարել, փոխարենը նա տղամարդ վարորդ ուներ, որը վարում էր մեքենան, իսկ ինքը լուսանկարներ էր անում շարժվող մեքենայի ընթացքից։ Լղոզված լուսանկարները ցույց էին տալիս, որ նա ուղղակի չէր կարող կանգնեցնել մեքենան, դուրս գալ դրա միջից ու ստեղծել իր արվեստը։

Ինստալյացիա խմբագրել

 
Մանալ Ալ Դուայանը՝ «Փափուկ ուժ» ցուցադրության ֆոնին

2012 թվականին Ալ Դուայանի ինստալյացիան ներկայացվել է «Մենք խոսելու կարիք ունենք» ցուցադրությանը Ջիդդայում, Սաուդյան Արաբիայում։ Ներկայացումը բարձրաձայնել է Սաուդյան Արաբիայում բարեփոխումներ իրականացնելու կարիքը։ Այն Սաուդյան Արաբիայի ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ամենամեծ ու ծայրահեղական ցուցադրությունն էր, որում ներկայացված բոլոր արվեստագետները քաղաքական հետապնդման են ենթարկվել իրենց այլախոհական արտահայտությունների համար։ Ալ Դուայանի «Էսմի, իմ անունը» աշխատանքն իրենից ներկայացրել է փայտե ուլունքների շարք, որոնց վրա գրված են եղել կանանց անուններ և կախված են եղել բեդվին կանանց կողմից գործած բրդե պարանով։ Սաուդյան Արաբիայում կնոջ անունը հանրության մեջ արտաբերելն ամոթալի է համարվում։ Այս սովորույթը կնոջը զրկում է ինքնությունից, և ըստ Ալ Դուայանի՝ «կապված է անհատի ինքնության մի քանի տարրերի հետ, իսկ մարդու անունն այդ տարրերի մեջ կարևոր դեր ունի»[8]։ Ալ Դուայանի աշխատանքները նպատակ ունեն Սաուդյան հասարակության մեջ կնոջ դերի փոփոխության։

Ալ Դուայանի ամենահայտնի աշխատանքը «Կասեցված միասին» (2011) աշխատանքն է[9], որը բաղկացած է առաստաղից կախված 200 սպիտակ ապակե աղավնիներից։ Յուրաքանչյուր աղանվի, որը խորհրդանշում է ազատությունը, իր վրա կրում է ճանապարհորդության թույտվության փաստաթուղթը, մի բան, որ յուրաքանչյուր կին Սաուդյան Արաբիայում պարտավոր է ունենալ՝ ճանապարհորդելուց առաջ։ Փաստաթուղթը պետք է հաստատված և ստորագրված լինի կնոջ տղամարդ ուղեկցողի կողմից, որը կարող է լինել նրան հայրը, եղբայրը կամ ամուսինը։ Ճանապարհորդական վկայականները, որոնք ցուցադրել է արվեստագետը, ուղարկել են նրան կանայք Սաուդյան Արաբիայի տարբեր ծայրերից։ Վկայականները վեց ամսից վեց տարվա պատմություն ունեն և ցույց են տալիս կանանց իրավունքների կրճատման պատմությունը։ Ալ Դուայանն այսպես է նկարագրում աշխատանքը. «Աղավնիների այս ինստալյացիայում ես բացահայտում եմ շարժման կասեցումը։ Սաուդյան Արաբիայի շատ առաջատար կանայք, հիանալի գիտնականներ, կրթության աշխատողներ, ինժեներներ, արվեստագետներ և առաջնորդներ, տրամադրել են ինձ իրենց վկայականներն այս աշխատանքում ընդգրկելու համար։ Այս կանայք նոր հորիզոններ են նվաճում իրենց հասարակության համար, սակայն երբ գալիս է նրանց ճանապարհորդելու ժամանակը, նրանց վերաբերում են «ինչպես աղավնիների երամի»»[10]։

Ալ Դուայանի աշխատանքը ներկայացվել է Բրիտանական թանգարանում, Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարանում և Մաթհավ ժամանակակից արվեստի թանգարանում (Քաթար) և այլ վայրերում[11]։

Հրապարակումներ խմբագրել

Home Ground Contemporary Art from the Barjeel Art Foundation, հրապարակվել է Կանադայում, 2015 թվականին, Ագա Խան թանգարանի կողմից 978-1-926473-05-5

«Գույն և գիծ», 978-9948-18-110-1

«Անցնելով ճանապարհը», "The Forecast Issue: A View Beyond The Horizon," Issue 07, 2018։ Հրապարակվել էThe Monocle Magazine-ի կողմից։

«Ես եմ», the "Visual Research and Social Justice"։ Հրապարակվել է 2017 թվականի դեկտեմբերին։

Imperfect Chronology: Arab Art from the Modern to the Contemporary - Works from the Barjeel Foundation, 978-3-7913-5485-9

«Արա դա» (արաբերեն), հրապարակվել է 2016 թվականին, 978-9948-446-72-9[12]

Մրցանակներ խմբագրել

  • 2014 թվական, Արաբ կանանց մրցանակ արվեստում[13]։
  • 2019 թվականին Մանալը ներառվել է BBC 100 Women ցանկում, որպես աշխարհի ամենաազդեցիկ ու ոգեշնչող կանանցից մեկը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://edgeofarabia.com/artists/manal-al-dowayan
  2. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  3. «Manal AlDowayan». Edge Of Arabia - Contemporary art and creative movements from the Arab World. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «MANAL ALDOWAYAN | EXHIBITIONS». www.manaldowayan.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  5. «Manal AlDowayan». Contemporary Arts Center New Orleans. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 «MANAL ALDOWAYAN | CONTEMPORARY ARTIST». www.manaldowayan.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Manal Al-Dowayan». universes.art (անգլերեն).
  8. «ArtAsiaPacific: Edge Of Arabia We Need To Talk». artasiapacific.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  9. «Suspended Together – Design of The World». Design of the World. 2012 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  10. «A flight of identity». Arab News (անգլերեն). 2011 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  11. Bregman, Alexandra (2017), I Am Here: Manal AlDowayan Challenges Boundaries at Rojas + Rubensteen, Cultbytes
  12. «MANAL ALDOWAYAN | CONTEMPORARY ARTIST». www.manaldowayan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  13. «A Dialogue With Artist Manal AlDowayan On The Identity & Disappearance Of The Saudi Woman». American University of Sharjah (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 1.
  14. «BBC 100 Women 2019». BBC.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանալ Ալ Դուայան» հոդվածին։