Մայք Ուիլեր (Տարօրինակ դեպքեր)

Մայքլ «Մայք» Ուիլեր (անգլ.՝ Michael «Mike» Wheeler), Նեթֆլիքս հարթակի «Տարօրինակ դեպքեր» գիտական ֆանտաստիկա հեռուստասերիալի գեղարվեստական կերպար, որին մարմնավորել է կանադացի դերասան Ֆին Վուլֆհարդը։ Նա սերիալի գլխավոր կերպարներից մեկն է, ինչպես նաև Տասնմեկի ընկերը։

Մայք
Տարօրինակ դեպքերի հերոս
Ֆին Վուլֆհարդը Մայքի դերում
Առաջին անգամ հայտնվել է«Ուիլ Բայերսի անհետացումը» (2016)
ՍտեղծողԴաֆեր եղբայրներ
Տեղեկություններ
Ամբողջական անունՄայքլ Ուիլեր
Մականուն(ներ)
  • Մայք (անգլ.՝ Michael-ի կարճ ձև)
ՍեռԱրական
Ընտանիք
  • Կարեն Ուիլեր (մայր)
  • Թեդ Ուիլեր (հայր)
  • Նենսի Ուիլեր (ավագ քույր)
  • Հոլի Ուիլեր (կրտսեր քույր)

Կերպարի կենսագրություն խմբագրել

Առաջին եթերաշրջան խմբագրել

Սերիալի սկզբում Մայքը խաղում է Dungeons & Dragons խաղն իր լավագույն ընկերներ Դասթին Հենդերսոնի (Գեյթեն Մատարացո), Լուկաս Սինքլերի (Քալեբ Մաքլաֆլին) և Ուիլ Բայերսի (Նոա Շնափ) հետ 1983 թվականի նոյեմբերի 7-ին։ Մայքի մայրը ստիպում է նրանց վաղ ավարտել խաղը, և Մայքի ընկերները գնում են տուն։ Նույն գիշերը Ուիլը խորհրդավոր կերպով անհետանում է։

Հաջորդ օրը Մայքը, Դասթինը և Լուկասը, որոնք անհանգստացած էին Ուիլի անհետացումից, գնում են անտառ, որտեղ հայտնաբերվել է Ուիլի հեծանիվը և այնտեղ գտնում Տասնմեկ անունով մազերը սափրած աղջկա (Միլլի Բոբբի Բրաուն)։ Նրանք Տասնմեկին տանում են Մայքի տուն և թաքցնում են նրան նկուղում, որպեսզի «վատ մարդիկ» (Հոքինսի լաբորատորիայի գիտնականները, որոնք նրան գերության մեջ էին պահում) նրան չգտնեն։ Նրա անունն իմանալուց հետո Մայքը առաջարկում է նրան կարճ անվանել «Էլ» (անգլ.՝ Eleven):

Մայքը խնդրում է Տասնմեկին նրան և իր ընկերներին տանել այնտեղ, որտեղ գտնվում է Ուիլը։ Նա տանում է նրանց քարհանքի մոտ, որտեղ, ըստ երևույթին, հայտնաբերվել է Ուիլի դիակը։ Մայքը զայրանում է Տասնմեկի վրա, քանի որ նա չէր ասել իրեն Ուիլի մահվան մասին։ Աղջիկն իր գերբնական ուժերի շնորհիվ կապ է հաստատում Ուիլի հետ և տղաներին ապացուցում է, որ նա ողջ է։ Չորս հոգով նրանք գնում են դպրոց, դահլիճում հանդիպում է տեղի ունենում Ուիլի պատվին։ Հանդիպման ընթացքում Թրոյ և Ջեյմս անունով մի քանի խուլիգաններ սկսում են ծիծաղել՝ կատակելով Ուիլի ենթադրյալ մահվան մասին։ Մայքը սկսում է վիճել Թրոյի հետ։ Թրոյը ցանկանում է հարվածել Մայքին, սակայն այդ ժամանակ Տասնմեկը ստիպում է իր գերբնական ուժերով Թրոյին միզել իր տաբատի մեջ։

Նրանք վերադառնում են Մայքի նկուղ և պարզում են, որ Ուիլը մնացել է մեկ այլ աշխարհում, որը ստացել է «հակառակ կողմ» անվանումը, և նրան բռնել է հրեշը, որը հայտնի է որպես Դեմագորգոն։

Ուիլի հուղարկավորությունից հետո տղաները հարցնում են իրենց ուսուցչին՝ Պարոն Քլարկին, այլընտրանքային չափումների մասին և որոշում են, որ հակառակ կողմի դարպասները կունենան ուժեղ էլեկտրամագնիսական դաշտ, և նրանք կարող են օգտագործել կողմնացույցը՝ այն գտնելու համար։ Ի վերջո, նրանք պարզում են, որ Տասնմեկը կեղծել է կողմնացույցը, որպեսզի թույլ չտա նրանց հասնել լաբորատորիա։ Մայքի և Լուկասի միջև վեճ է սկսվում, որն, ի վերջո, վերածվում է ծեծկռտուքի, ինչի արդյունքում Տասնմեկը Մայքին պաշտպանելու համար վիրավորում է Լուկասին։ Տասնմեկը փախչում է, Լուկասը զայրացած հեռանում է՝ թողնելով Մայքին և Դասթինին մենակ։

Քայլելու ընթացքում Մայքը և Դասթինը հանդիպում են Թրոյին և Ջեյմսին, որոնք սպառնում են վնաս հասցնել Դասթինին, եթե Մայքը չցատկի բարձր ժայռից։ Մայքը ցատկում է ժայռից, սակայն Տասնմեկը բռնում է նրան իր ուժի միջոցով։ Աղջիկը բարձրացնում է իր ձեռքերը և վախեցնում է Թրոյին, որը սարսափած փախչում է։ Տասնմեկը, Մայքը և Դասթինը գրկախառնվում են։

Երեքն էլ վերադառնում են Մայքի տուն, որտեղ Լուկասը ռացիայով տեղեկացնում է նրանց «վատ մարդկանց» մոտենալու մասին։ Այս երեքին հետապնդում են Հոքինսի լաբորատորիայի բազմաթիվ գործակալները՝ դոկտոր Բրեների գլխավորությամբ։ Նրանք կարողանում են փախչել և հանդիպում են Լուկասին։ Մայքը Լուկասի հետ հաշտվում է։

Մայքի ավագ քույրը՝ Նենսին (Նատալիա Դայեր), և ոստիկանության շեֆը՝ Ջիմ Հոփերը (Դեյվիդ Հարբոր), օգտագործում են Ուիլի ռացիան՝ կապվելու Մայքի հետ, որը նրանց տեղեկացնում է իրենց գտնվելու վայրը։ Հոփերը փրկում է տղաներին և Տասնմեկին, ինչից հետո նրանք ուղևորվում են դպրոց։ Լողավազանում լցնում են ջուր և աղ, որպեսզի Տասնմեկը իր ուժերը օգտագործելով գտնի Ուիլին։ Մինչ Հոփերը և Ջոյսը՝ Ուիլի մայրը (Վայնոնա Ռայդեր), գնում են Ուիլին փնտրելու, այդ ընթացքում Մայքը, Տասնմեկը, Լուկասը և Դասթինը մնում են դպրոցում։ Դպրոցում լինելու ընթացքում Մայքը Տասնմեկին հրավիրում է դպրոցի ավարտական երեկոյին և նրանք առաջին անգամ համբուրվում են։ Դպրոց են գալիս բժիշկ Բրեները և նրա օգնականները։ Տասնմեկը սպանում է Բրեներին։ Տասնմեկը և Դեմագորգոնը բախվում են միմյանց, Տասնմեկը սպանում է արարածին և հաջողություն է մաղթում Մայքին։

Երկրորդ եթերաշրջան խմբագրել

Երկրորդ եթերաշրջանի սկզբում Մայքը փորձում է ռացիայի միջոցով կապվել Տասնմեկի հետ։ Մայքը հանդիպում է Դասթինի, Լուկասի և Ուիլի հետ, և Ուիլը ունենում է տեսիլքներ հակառակ կողմի հետ կապված։ Հաջորդ օրը Դասթինը և Լուկասը սիրահարվում են նոր աշակերտուհի Մաքսին (Սեդի Սինկ) և փորձում են նրան միացնել իրենց խմբին, Մայքը չի համաձայնում։ Մայքը կռվում է Լուկասի և Դասթինի հետ։ Հելոուինի ժամանակ Ուլը լինում է Մայսքի հետ և տեսնում է տեսիլք։ Հաջորդ օրը աղբամանի միջից Դասթինը գտնում է նոր տեսակի արարած և նրան անվանում է Դարտանյան։ Երբ Ուիլը տեսնում է այդ արարածին, ասում է, որ այն հակառակ կողմից է։ Մայքը ցանկանում է սպանել նրան, և Դարտանյանը փախչում է։ Դարտանյանի որոնումների ժամանակ Մաքսը Մայքին փորձում է համոզել նրան թույլ տալ միանալ թիմին։ Հենց այդ պահին Տասնմեկը լինում է դպրոցում և կարծում է, թե Մայքը ֆլիրտ է անում Մաքսի հետ։ Խանդից աղջիկը իր գերբնական ուժերով նետում է Մաքսին սքեյթբորդի վրայից։ Մայքը կասկածում է, որ այս ամենի հետևում կանգնած է Տասնմեկը, բայց Տասնմեկը արդեն անհետացել էր։ Հենց այդ պահին Ուիլը կրկին ունենում է տեսիլք, հակառակ կողմի արարածի ոգին մտնում է նրա մեջ։

Մայքը մնում է Ուիլի հետ և միայն նա է իմանում հակառակ կողմի հրեշի մասին։ Ուիլը կրկին տեսնում է տեսիլքներ և սկսում է նկարել թունելներ։ Ջոյսի նոր ընկերը՝ Բոբը, հասկանում է, որ տղան նկարում է Հոքինսի քարտեզը։ Ուիլը տեսիլքի միջոցով տեսնում է, որ Հոփերը ծուղակի մեջ է, և քարտեզի միջոցով նրանք գտնում են Հոփերի գտնվելու վայրը։ Ջոյսը և Բոբը գնում են Հոփերին փրկելու։ Հոքինսի լաբորատորիայի բժիշկները սկսում են այրել հակառակ կողմի արարածին, և այդ պահին Ուիլը սկսում է գոռալ։ Նա նույնպես զգում է ցավ։ Տղային տեղափոխում են Հոքինսի լաբորատորիա, որպեսզի կարողանան բուժել։

Արթնանալուց հետո Ուիլը չի ճանաչում Բոբին և իր բուժող բժշկին, Մայքին նա հազիվ է ճանաչում։ Երբ բժիշկ Օուենսը փորձեր է կատարում, նա ասում է, որ Ուիլը վարակվել է հակառակ կողմի արարծի վիրուսով և համարվում է վիրուսի տերը։ Երբ նրանք սկսում են այրել հակառակ կողմի արարածից մի մասը, Ուիլը սկսում է գոռալ և ցավ զգալ։ Ուիլը գիտանաններին ասում է, որ նրանք կարող են թունելով իջնել և հաղթել Դեմոգորգոնին, սակայն դա լինում է ծուղակ։ Ուիլին կառավարում է հակառակ կողմի հրեշը։ Դեմագորգոն արարածները լաբորատորիայից դուրս են գալիս և սպանում են բոլոր գիտնականներին։ Մնացածը փորձում են փախչել, սակայն էլեկտրականությունը լինում է անջատված, և լաբորատորիայի դռները առանց էլեկտրականության հնարավոր չի լինում բացել, Բոբը որոշում է իջնել նկուղ՝ այն միացնելու նպտակով։ Նա կարողանում է միացնել էլեկտրականությունը, բայց լաբորատորիայից դուրս գալու ճանապարհին Դեմագորգոն արարածները սպանում են նրան։

Դասթինը կռահում է, որ Ուիլը Դեմագորգոնի բանակից է և արարածի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու դեպքում Ուիլը կմահանա Դեմագորգոնների հետ միասին։ Նրանք որոշում են Ուիլին տանել անծանոթ վայր և փորձել նրա միջից հանել Դեմագորգոնի ոգին։ Ջոյսի տունը նրանք դատարկում են և Ուիլի համար դարձնում են անծանոթ։ Մայքը, Ջոյսը, Հոփերը և Ջոնաթանը փորձում են հարցաքննել Ուիլին։ Այնուհետև Հոփերը նկատում է, որ Ուիլը նրանց հետ կապվում է Մորզեի այբուբենի միջոցով՝ պահանջելով փակել հակառակ կողմի դարպասները։ Դրանից հետո զանգում է հեռախոսը և Ուիլը լսում է դրա ձայնը, նա հասկանում է, որ գտնվում է իրենց տանը և Դեմագորգոնները գտնում են նրանց։ Երբ նրանք շրջապատված են Դեմադոգներով, Տասնմեկը այդ պահին ժամանում է և ոչնչացնում նրանց։ Չնայած Մայքը ուրախ էր, որ աղջիկը ողջ է մնացել՝ նա շուտով իմանում է, որ Հոփերը թաքցրել է նրան, և սկսում է թշնամաբար վերաբերվել նրան։ Խումբը մշակում է պլան, ըստ որի՝ Ջոյսը, Ջոնաթանը և Նենսին գնում են Հոփերի խրճիթ՝ Ուիլի միջից Դեմագորգոնի ոգին քշելու նպատակով։ Ջոյսը կռահում է, որ այսքան ժամանակ Ուիլը վարակված է եղել վիրուսով, և նրանք պայմաններ են ստեղծել վիրուսի համար։ Նրանք վառում են կրակ և Ուիլին կապում են, քանի որ Դեմագորգոնը սիրում էր սառնություն։ Արարածի ոգին դուրս է գալիս Ուիլի միջից։

Վերադառնալով տուն՝ Մայքը մի ծրագիր է մշակում, թե ինչպես կարելի է շեղել Դեմագորգոններին Հոքինսի լաբորատորիայից, որպեսզի Տասնմեկը և Հոփերը ապահով հասնեն դարպասներին։ Նախքան այս ծրագիրը իրականացվելը Մաքսի դաժան ավագ եղբայրը՝ Բիլլին, ժամանում է տուն՝ Մաքսին որոնելու նպատակով։ Սթիվը փորձում է միջամտել, ինչն ավարտվել է նրանով, որ Բիլլին դաժան ծեծի է ենթարկվում Սթիվի կողմից։ Մաքսը, ի վերջո, քնեցնում է իր եղբորը և առևանգում է նրա մեքենան, նրանք հասնում են Դեմոգոգոնների գլխավոր օճախ։ Խումբը մտնում է թունելով ու բենզին է լցնում։ Այնուհետև Սթիվը այրում է օջախը, և խումբը փախչում է։

Ամիսներ հետո Մայքը Տասնմեկին հրավիրում է դպրոցի ավարտական երեկույթին, նրանք պարում են և առաջին անգամ համբուրվում են՝ որպես զույգ[1]։

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Մայքը և Ջեյնը սկսում են հանդիպել և ամեն երեկո կրքոտ համբուրվում են։ Հոփերին նյարդայնացնում է այդ ամենը և իրեն զգում է անհարմար։ Ջոյսի հետ խորհրդակցելուց հետո, նա պատրաստվում է Մայքի և Ջեյնի հետ խոսել այդ թեմայով։ Սակայն ամեն ինչ այլ կերպ է դասավորվում։ Հոփերը սպառնում է Մայքին, որ եթե Ջեյնից հեռու չմնա ապա նա կարգելի Ջեյնին հանդիպել տղայի հետ։ Վախենալով Հոփերից Մայքը Ջեյնին ստում է և ասում է նրան, թե իր տատիկը մահանում է և երկար ժամանակ նրանք չեն կարող հանդիպել։ Սակայն Մայքն իրեն մեղավոր է զգում ստելու համար և Լուկասի առաջարկով գնումներ է կատարում՝ ներողություն խնդրելու համար։ Ամեն ինչ լինում է թանկ և նա ոչինչ չի գնում։ Խանութում լինում են նաև Ջեյնը և Մաքսը, աղջիկը Մայքին տեսնելով ասում է, որ թողնում է նրան[2]։

Մայքը և Լուկասը սկսում են քննարկել «կանանց տրամաբանությունը» և Ուիլը նյարդայնանում է, նա չի սիրում ռոմանտիկ հարաբերություններ և անվերջ տղաներին ասում է, որ խաղան իրենց սիրելի Dungeons and Dragons խաղը։ Մայքը արագ ձևով ավարտում է խաղը և դրանից հետո Ուիլը կռվում է նրա հետ։ Իրենց մեղավոր զգալով, Մայքը և Լուկասը հաշտվում են Ուիլի հետ, որն այնուհետև պատմում է նրանց, որ ամռանը երկու անգամ զգացել է Դեմագորգոնի ներկայությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What was the deal with Mike Wheeler in 'Stranger Things 2'?». Mashable (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Romano, Evan (2019 թ․ հուլիսի 11). «The Definitive Power Ranking of Every Stranger Things Character After Season 3». Men’s Health. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.