Մեթ Դաֆեր (անգլ.՝ Matt Duffer) և Ռոս Դաֆեր (անգլ.՝ Ross Duffer), հայտնի են որպես Դաֆեր եղբայրներ (անգլ.՝ The Duffer Brothers), գիտաֆանտաստիկ ֆիլմերի և սերիալների ամերիկացի կինոռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ։ Երկվորյակներ են։

Դաֆեր եղբայրներ
Դիմանկար
ԾննդավայրԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա, Դարհեմ
ՄասնագիտությունՌեժիսորներ, սցենարիստներ, կինոպրոդյուսերներ
 Matt & Ross Duffer Վիքիպահեստում

Նրանց ռեժիսորական և սցենարիստական դեբյուտը 2015 թվականի «Թաքնվածները» լիամետրաժ ֆիլմն է[1]։ Նույն թվականին նրանք մասնակցել են «Սոճիներ» հեռուստասերիալի սցենարի աշխատանքներին[2]։ Նրանց ամենահայտնի աշխատանքը «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալն է, որը ունի մեծ թվով մրցանակներ, այդ թվում MTV Movie & TV Awards 2017՝ «Լավագույն ԹիՎի շոու» անվանակարգում[3]։

Կյանք և կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դաֆեր եղբայրները մեծացել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարհեմ քաղաքում։ Երրորդ դասարանում ծնողների նվիրած Hi8 ձևաչափի տեսախցիկով նրանք սկսել են ֆիլմեր նկարել[4]։ Նրանք տեղափոխվել են Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջան, որպեսզի Չապմենական համալսարանում կինոարվեստ ուսումնասիրեն, որը ավարտել են 2007 թվականին[5]։

Կարիերայի սկիզբ։ «Թաքնվածները» և Wayward Pines» խմբագրել

Մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ստեղծելուց հետո նրանք գրել են «Թաքնվածները» հետապոկալիպսական ֆիլմի սցենարը, որը 2011 թվականին գնել է Warner Bros. Pictures ընկերությունը[6]։ Ֆիլմի վրա եղբայրները աշխատել են 2012 թվականին, վերջինս թողարկվել է 2015 թվականին։ Պրոդյուսեր Մ․ Շիլյամալան, կարդալով այս ֆիլմի սցենարը, Դաֆեր եղբայրներին վարձեց Fox-ի նոր՝ «Wayward Pines» սերիալի աշխատանքների համար[7]։

«Տարօրինակ դեպքեր» և Նեթֆլիքսի համագործակցություն խմբագրել

Հեռուստատեսության ոլորտում փորձ ձեռք բերելով, եղբայրները իրականացրեցին իրենց վաղեմի գաղափարը՝ «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալը[8]։ Սցենարին աջակցել է Շոն Լևիի 21 Laps ընկրությունը և որոշ ժամանակ անց գնվել է Նեթֆլիքս ընկերության կողմից[9]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի ամռանը և ուղեկցվել է կինոքննադատների դրական կարծիքներով, ովքեր նշել են սյուժեի ռիթմիկ զարգացումը, մթնոլորտը, դերասանական վարպետությունը, սաունդթրեքը, ռեժիսուրան, ինչպես նաև 80-ականների ֆիլմերին անդրադառնալը։ Նեթֆլիքսի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալների շարքում այն զբաղեցրել է երրորդ տեղը[10] և 2016 թվականի օգոստոսի 31-ին երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով[11]։ 2017 թվականի դեկտեմբերին երկարաձգվել է երրորդ եթերաշրջանով[12], որը թողարկվել է 2019 թվականի ամռանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
Ռեժիսոր Սցենարիստ
2015 Թաքնվածները Hidden Այո Այո
2015 Սոճիներ Wayward Pines Ոչ Այո
2016 Տարօրինակ դեպքեր Stranger Things Այո Այո

Կարճամետրաժ ֆիլմեր խմբագրել

  • We All Fall Down (2005)
  • The Big Toe (2006)
  • Eater (2007)
  • Saturday Night at Norm’s (2008)
  • The Milkman (2008)
  • Abraham’s Boys (2009)
  • Road to Moloch (2009)
  • Vessel (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Рецензия на фильм «Затаившись»». www.film.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Создатели «Очень странных дел»: «Мы настоящие гики»». THR Russia (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Knapp, J. D.; Knapp, J. D. (2017 թ․ մայիսի 8). «2017 MTV Movie and TV Awards: Complete Winners List». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Durham's Duffer Brothers land on Netflix».
  5. «The wild and strange summer of the Duffer brothers '07 and 'Stranger Things'». Chapman Newsroom (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Sneider, Jeff; Sneider, Jeff (2011 թ․ դեկտեմբերի 2). «Warners buys spec from recent grads». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Grater2017-06-30T13:20:00+01:00, Tom. «Emmys 2017: the Duffer Brothers talk 'Stranger Things'». Screen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Вайнона Райдер: «Сериалы Netflix и HBO ничем не уступают полному метру»». THR Russia (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Berkshire, Geoff; Berkshire, Geoff (2016 թ․ հուլիսի 22). «'Stranger Things': Shawn Levy on Directing Winona Ryder, Netflix's Viral Model». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  10. ««Очень странные дела» вошли в тройку самых рейтинговых шоу Netflix». Афиша. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  11. Мищенко, Тарас Мищенко Тарас (2016 թ․ օգոստոսի 31). «Сериал «Очень странные дела»/Stranger Things официально продлён на второй сезон». ITC.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  12. Cooper, Gael Fashingbauer. «Details about 'Stranger Things' season 3 are starting to trickle out». CNET (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել