Մայքլ Էդվարդ «Մայք» Միլզ (անգլ.՝ Michael Edward "Mike" Mills, դեկտեմբերի 17, 1958(1958-12-17)[1][2][3], Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների, կոմպոզիտոր, առավել հայտնի է որպես ալտերնատիվ ռոք խմբի՝ R.E.M.-ի հիմնադիրներից մեկը[5]։ Չնայած այն բանի, որ Մայքը առավել հայտնի է որպես Բաս կիթառիստ, բեկ վոկալ և դաշնակահար, նա իր երաժշտական ռեպերտուարում ընդգրկում է նաև կիթառ և հարվածային գործիքներ։

Մայք Միլզ
Ծնվել էդեկտեմբերի 17, 1958(1958-12-17)[1][2][3] (65 տարեկան)
Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք[4]
Մասնագիտությունբասիստ, ստեղնահար, երաժիշտ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար և կիթառահար
Գործիքներբաս կիթառ, երգեհոն, դաշնամուր, կիթառ[4], բաս[4] և երաժշտական ստեղնաշար[4]
ԿրթությունՋորջիայի համալսարան
ԱնդամակցությունR.E.M., Hindu Love Gods, The Baseball Project?, Automatic Baby?, The Backbeat Band? և Big Star's Third?
 Mike Mills Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Միլզը ծնվել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանում։ Պատանի տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեյկոն քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, որտեղ 1970 ական թվականների սկզբին սովորել է Հյուսիսիարևելյան միջնակարգ դպրոցում։ Միլզի հայրը՝ Ֆրենկը, նույնպես երգիչ է եղել, իսկ մայրը՝ Էդորան, եղել է դաշնամուրի ուսուցչուհի, նա օգնում էր երեխաներին սովորել նվագել դաշնամուր, սիրել և զգալ երաժշտությունը։ Մայքը նահանգի համալսարաններից մեկում ծանոթացել և իր նոր ընկերների՝ Փիթեր Բակի և Մայք Ստայպի հետ հիմնել է իր առաջին խումբը, որը ստացել է R.E.M. անվանումը։

Միլզը, Բերին, Բակը և Ստայպը որոշեցին թողնել ուսումը և ստեղծել իրենց երաժշտական կարիերան։ Առաջինը նրանք ստեղծեցին R.E.M. անվամբ մի խումբ։ Կոլեկտիվը շատ կարճ ժամանակահատվածում գտավ Լեյբլ (I.R.S. Records), որը օգնեց նրանց թողարկելու անդրանիկ ալբոմը։

Միլզը խմբի երգերի հեղինակն է՝ «Nightswimming»[6], «Find the River», «At My Most Beautiful», «Why Not Smile», «Let Me In», «Wendell Gee», «(Не Go Back To) Rockville»[6], «Beat a Drum», «Be Mine» և «What’s the Frequency, Kenneth?»: Նաև Միլզը հայտնի է որպես հիանալի բեկ վոկալիստ։ Նրա ամենատպավորիչ ալբոմները Lifes Rich Pageant (1986) և Accelerate (2008) են։ Ի լրումն բեկ վոկալի նա նաև կատարել է Լիդ վոկալային երգեր, որոնցից են «Texarkana», «Near Wild Heaven», «Superman» և The Clique խմբի «Love is All Around» երգի կավեր տարներակը։

Մայք Միլզը հայտնի է նաև իր կոստյումների հավաքածուով, որոնք նա հաճախ կրում էր բեմ դուրս գալու ժամանակ։ 1994 թվականին Մայքը առաջին անգամ բեմ դուրս եկավ իր կոստյումով, իսկ մեկ տարի անց՝ 1995 թվականին, կոստյումներով մասնակցեց խմբի համերգային հյուրախաղերին։

Սկավառակագրություն

խմբագրել

Միլզը նաև եղել է Ատենս քաղաքի Greenhouse и Purr խմբի պրոդյուսերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 Montreux Jazz Festival Database
  5. Ankeny, Jason. «Mike Mills Biography». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 Hyden, Steven (2011 թ․ նոյեմբերի 16). «R.E.M.'s Mike Mills». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «MIKE GUESTS ON JASON RINGENBERG'S NEW ALBUM NATURE JAMS». R.E.M. 2012 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  8. «WEEKEND UPDATE: RECORD STORE DAY, DRESDEN, WILL ROCK 4 FOOD, FUTUREBIRDS, FINSTER, AND FUTURE MUSIC». R.E.M. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Միլզ» հոդվածին։