Ստյուարտ Աթուել
Ստյուարտ Սթիվեն Աթուել (անգլ.՝ անգլ.՝ Stuart Steven Attwell, հոկտեմբերի 6, 1982, Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը սպասարկում է Պրեմիեր լիգայի, Անգլիայի ֆուտբոլի լիգայի և Անգլիայի ազգային գավաթի մրցումները[1]։ Պրեմիեր լիգայի հանդիպումները նա սկսել է մրցավարել 2008 թվականին՝ դառնալով այդ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մրցավարը, սակայն 2012 թվականի փետրվարին նա հեռացվել է մրցավարների ընտրված խմբից և ընդգրկվել Ֆուտբոլային լիգայի մրցավարների ցուցակում։ 2016 թվականից նա կրկին սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումները։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1982 (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մրցավարական կարիերա
խմբագրել2004 թվականին ավարտել է Ստաֆորդշիրի համալսարանը։ Անգլիայի ցածր լիգաների հանդիպումներում աշխատել է որպես ֆուտբոլի մրցավար, որից հետո իր աշխատանքը շարունակել է Վեսթ Միդլենդս ֆուտբոլային լիգայում և Անգլիայի ֆուտբոլային լիգայում[2]։
Անգլիայի ֆուտբոլային լիգայում իր առաջին հանդիպումը սպասարկել է 2007 թվականի օգոստոսի 11-ին։ Անգլիայի ֆուտբոլային չեմպիոնշիպիլում իր առաջին խաղը վարել է 2007 թվականի դեկտեմբերի 26-ին՝ «Շեֆիլդ Յունայթեդ»-«Բլեքփուլ» հանդիպմը։ 2008/09 մրցաշրջանում նա ընդգրկվել է մրցավարների ընտրված խմբում, ինչը նրան թույլ է տվել սպասարկել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 25 տարեկանում նա դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ մրցավարը[3][4]։ Նրա Պրեմիեր լիգայի առաջին խաղը եղել է «Բլաքբըրն Ռովերսի» և «Հալլ Սիթիի» միջև՝ 2008 թվականի օգոստոսի 23-ին։
2012 թվականի փետրվարին Մայքլ Օլիվերը դուրս է մնացել մրցավարների ընտրված խմբից և ընդգրկվել Ֆուտբոլային լիգայի խաղերի մրցավարների ազգային ցուցակում[5]։ Այսպիսով, նա այլևս չէր կարող սպասարկել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ նա կրկին ընդգրկվել է «Ընտրովի մրցավարների խմբի» ցուցակում և սկսել է ներգրավվել Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկելու գործում։
Վիճակագրություն
խմբագրելՄրցաշրջան | Խաղեր | Ընդհանուր | մեկ խաղի հաշվարկով | ընդհանուր Կաղապար:Հեռացում | Կաղապար:Հեռացում մեկ խաղի հաշվարկով |
---|---|---|---|---|---|
2007/08 | 32 | 52 | 1,62 | 9 | 0,28 |
2008/09 | 30 | 94 | 3,13 | 8 | 0,26 |
2009/10 | 26 | 95 | 3,65 | 4 | 0,15 |
2010/11 | 25 | 79 | 3,16 | 2 | 0,08 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McKenzie, Andrew (2008 թ․ հունիսի 25). «Premier League names youngest ref» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Staffs graduate is Premier League's youngest ever referee» (անգլերեն). Staffordshire University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Vitalnetwork Ltd. «Ref Watch: Stuart Attwell» (անգլերեն). Hereford.vitalfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Cheese, Caroline (2008 թ․ օգոստոսի 23). «Blackburn 1-1 Hull» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «PGMOL Coaching Structure 2008/09 Confirming Attwell as a Select Group Referee» (PDF) (անգլերեն). Refworld.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль на сайте Премьер-лиги Արխիվացված 2021-05-17 Wayback Machine (անգլ.)
- Профиль на сайте Refworld.com (անգլ.)
- Профиль Արխիվացված 2019-06-17 Wayback Machine на сайте RateTheRef.net (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Աթուել» հոդվածին։ |