Մայքլ Քիթչեն (անգլ.՝ Michael Kitchen, հոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1], Լեսթեր, Անգլիա), բրիտանացի թատրոնի և հեռուստատեսային դերասան, պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Ֆոյլի պատերազմը» խուզարկուական ֆիլմից՝ Քրիստոֆեր Ֆոյլի դերով։

Մայքլ Քիթչեն
Ծնվել էհոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԼեսթեր, Անգլիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և The City of Leicester College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն

Կենսագրություն խմբագրել

Քիթչենը ծնվել է Լեսթերում։ Դպրոցից հետո աշխատել է Ազգային երիտասարդական թատրոնում և Բելգրադի թատրոնում, ապա ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։

Դերասանի կարիերա խմբագրել

1970-ական թվականներից որպես հրավիրված դերասան նկարահանվել է տարբեր բրիտանական սերիալներում․ այդ թվում՝ BBC հեռուստաընկերությունում՝ «Այսօրվա թատրոնը» (անգլ.՝ Play for Today), «Լուսանցքների մեջտեղում» (անգլ.՝ Between the Lines), «Դելզիլը և Պեսկոուն» (անգլ.՝ Dalziel and Pascoe), «7 օր Մերլինի հետ» (անգլ.՝ My Week with Marilyn), ITV հեռուստաընկերությունում ՝ «Օլիվեր Թվիսթ» (անգլ.՝ Oliver Twist), «Թրիլլեր» (անգլ.՝ Thriller), «Բեստի» (անգլ.՝ Beasts), «Դաստիարակ» (անգլ.՝ Minder), «Օրինագետ» (անգլ.՝ Chancer), «Մորսի տեսուչ» (անգլ.՝ Detective Chief Inspector Endeavour Morse), «Հետախույզ Ջեք Ֆրոստ» (անգլ.՝ A Touch of Frost), «Միշտ և բոլորի համար։» (անգլ.՝ Always and Everyone).

1976 թվականին «Սերան և ձիթայուղը» (անգլ.՝ Brimstone and Treacle) հեռուստատեսային դրամայում նա կատարել է Մարտինի դերը։ 1980 թվականին կատարել է Փիթերի դերը «Գտնել գնացքում» հեռուստաֆիլմում՝ ըստ Սթիվեն Պոլյակովայի համանուն պիեսի։ 1982-1983 թվականներին մասնակցել է BBC-ի շեքսպիրյան ներկայացումներին․ «Լիր արքա» (Էդմունդի դերում) և «Սխալների կատակերգություն» (Անտիֆոլի դերում)։

Իր այլ դերասանական աշխատանքներից են Ռոհուս Միշի դերը «Աղբանոց» հեռուստաֆիլմում, Բերկլի Քոուլի դերը «Աֆրիկայից» ֆիլմում, Անգլիայի թագավորի դերը «Խաղալ թագավոր» սերիալում (BBC, 1993 թ.), կապիտան Վիլյամ Թաունսենդդի դերը The Hanging Gale (BBC, 1995 թ.) սերիալում, Բիլ Թաների դերը «Ոսկե աչք» և «Եվ ամբողջ աշխարհն է քիչ» ֆիլմերում, Յեն Հեյվերի դերը «Կյանքի ապացույց» ֆիլմում։

2002 թվականից Մայքլ Քիթչենը ներկայանում է որպես «Ֆոյլի պատերազմ» խուզարկուական ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար[2]։

Անձնական կյանք խմբագրել

Մայքլ Քիթչենն ամուսնացել է Ռովեն Միլլերի հետ։ Նրանք ունեն երկու որդի։

Ֆիլմագրություն խմբագրել

1981 թ.- Աղբանոց

1985 թ.- Աֆրիկայից

1990 թ.- Ճակատագրի անկայունություններ (նախնական՝ Ճակատագրի հիմարություններ)

1990 թ.- Ռուսական տուն (նախնական՝ Ռուսական բաժին)

1991 թ.- Դյութական ապրիլ

1994 թ.- Ֆատերլյանդ

1995 թ.- Ոսկե աչք

1995 թ.- Գողը

1999 թ.- Եվ ամբողջ աշխարհն է քիչ

2000 թ.- Կյանքի ապացույց

2001 թ.- Լորնա Դուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Maggie Brown. (2013 թ․ մարտի 10). «Foyle's War returns – in a world of prefabs and rations» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել