Մայքլ Վլամիս (անգլ.՝ Michael Vlamis, մարտի 27, 1990(1990-03-27), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և սցենարիստ, որն առավել հայտնի է «Ռոզուել, Նյու Մեքսիկո» հեռուստասերիալում կատարած Մայքլ Գերինի դերով։ Նկարահանվել է մի քանի կարճամետրժ ֆիլմերում։

Մայքլ Վլամիս
Ծննդյան թիվ՝մարտի 27, 1990(1990-03-27) (34 տարեկան)
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 4266732
michaelvlamis.com

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի մարտի 27-ին Իլինոյսի Չիկագո քաղաքում։ Տեղափոխվել է Կալիֆոռնիայի Չապմանի Համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան ձենարկատիրական ոլորտում[1]։

Կարիերա խմբագրել

Իր կարիերան սկսել է Modify Watches-ի մարքեթինգային հոլովակներում։ Հեռանալուց հետո դեբյուտ է կատարել «Նոր աղջիկ» հեռուստասերիալում և սկսեց նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։ Հայտնվել է «МемЕ! Հոլիվուդյան իրական պատմություն» կարճամետրաժ ֆիլմում, որը պատմում է 2017 թվականի Սնապչատում հրապարակված տեսանյութերի մասին, որտեղ մրցույթ էր անցկացվել 120 վայրկյան տևողությամբ տեսանյութերի միջև[2][3]։ 2019 թվականին դարձել է ռեփեր Մաք Միլլերի մասին պատմող կենսագրական «Blue Side Park» ֆիլմի սցենարիստ։ Հետո 2019 թվականին սցենարը հայտնվել է Սև ցուցակում, որը չպրոդյուսերավորված «ամենահանրաճանաչ» ֆիլմերի արձագանքն է[4][5][6]։ 2020 թվականին Քլոյե Բեննեթի հետ նկարահանվել է «5 տարի տարբերություն» ֆիլմում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ապրում է Կալիֆոռնիայի Արևմտյան Հոլիվուդում[8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2018 Պարույր Ռայան
2020 5 տարի տարբերություն Սեմի
2021 Հանգստյան գոտի Սեմ
2021 Լողավազաններ Մայքլ Նախաարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2012 Շատ մոտ Թրևոր Մեթյուս Հեռուստաֆիլմ
2013 Նոր աղջիկ Հիփսթեր Ջերքուարդ Էպիզոդ՝ "Tinfinity"
2013 Heartbreak High, ԱՄՆ Ուսանող / Զիլ տղա Մինի սերիալ՝ 1 էպիզոդ
2015 Պատմվածքներ 1 էպիզոդ
2016 Մեզ նույնպես Ռեքս
2017 VlamCarter Մայքլ / Թոմի Սալամի / Մայք Մինի սերիալ, սցենարիստ
2018 Ամեն ազատ օրերին Հեռուստասերիալ, 1 էպիզոդ
2019 - ներկա Ռոզուել, Նյու Մեքսիկո Մայքլ Գերին Հիմնական դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Exclusive Interview with Roswell, New Mexico's Michael Vlamis». Talk Nerdy With Us (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  2. Rao, Saniya (2019 թ․ մարտի 31). «Interview: CW's Michael Vlamis on his character, upcoming film and being a "hopeless romantic"». Saniya Rao (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)
  3. Spangler, Todd (2016 թ․ դեկտեմբերի 15). «Snapchat, Tribeca Film Festival Team on Contest for 120-Second Movies». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  4. «Mac Miller Biopic Is One of Hollywood's Most In-Demand Movie Scripts». HYPEBEAST. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  5. «Mac Miller biopic Blue Slide Park lands on Hollywood's 2019 Black List». The FADER (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  6. «Interview: 'Roswell, New Mexico' actor Michael Vlamis». EUPH. (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  7. «Michael Vlamis' New Film '5 Years Apart' to Premiere at LA Indie Film Fest». Nerds and Beyond (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  8. Kim, Jae-Ha. «Go Away With ... Michael Vlamis». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  9. «HISTORY». Michael Vlamis (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Վլամիս» հոդվածին։