Մի անգամ Հրաշքների աշխարհում

«Մի անգամ Հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Once Upon a Time in Wonderland), ամերիկյան ABC հեռուստեսության ֆենտեզի ժանրով հեռուստասերիալ՝ ստեղծված Ադամ Հորովիցի և Էդվարդ Կիտսիսի կողմից։ Համարվում է «Մի անգամ հեքիաթում» սերիալի սփին-օֆֆը։ Հեռուստասերալը հեռարձակվել է ABC հեռուստաալիքի 2013-2014 թթ. եթերաշրջանում, ամեն հինգշաբթի՝ սկսած հոկտեմբերի 10-ից[3]։ Գլխավոր հերոսուհին Ալիսան է Լուիս Քերոլի Ալիսը Հրաշքների աշխարհում գրքից[4]։

Picto infobox cinema.png
Մի անգամ Հրաշքների աշխարհում
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողԷդվարդ Քիթսիս
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքՄի անգամ հեքիաթում
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորRalph Hemecker?[2]
Գլխավոր
դերերում
Sophie Lowe?, Մայքլ Սոկա, Փիթեր Գադիոտ, Էմմա Ռիգբի, Նևին Էնդրյուս, Ջոն Լիթգոու, Վուպի Գոլդբերգ[2], Ben Cotton?[2], Իգգի Փոփ[2], Հեթեր Դորքսեն[2], Սթիվ Բաչիչ[2], Sarah-Jane Redmond?[2], Քրիստին Բաուեր վան Ստրատեն[2], Դևիդ Կիթ[2], Garwin Sanford?[2], Զուլեյկա Ռոբինսոն[2], Ջեսիկա Շրամ[2], Բարբարա Հերշի[2], Raza Jaffrey?[2], Ամիր Արիսոն[2] և Rekha Sharma?[2]
Գործադիր պրոդյուսերԷդվարդ Քիթսիս
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էհոկտեմբերի 10, 2013[1]-ից ապրիլի 3, 2014
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
ԸնկերությունABC Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television և Disney+
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Հեռուստասերիալը մեծ հաջողություն չունեցավ և փակվեց առաջին եթերաշրջանից հետո՝ 2014 թ.-ի մարտի 27-ին[5]։

ՍյուժեԽմբագրել

Վիկտորիանական Լոնդոնում ապրող փոքրիկ Ալիսան պատմում է զարմանահրաշ աշխարհի մասիին, որը գտնվում է ճագարի բնի մյուս կողմում։ Աղջկան ոչ ոք չի հավատում, և նա վերադառնում է Հրաշքների աշխարհ՝ ապացույցներ գտնելու։ Բայց այս անգամ բախտը կրկին չի ժպտում նրան. բոլորը Ալիսային համարում են խելագար։ Բժշկի հիմնական նպատակն է մոռացնել տալ Ալիսային այն ամենը, ինչ պատահել էր նրա հետ Հրաշքների աշխարհում։ Ալիսան համաձայնում է մոռանալ ամեն բան, որովհետև նրան ցավ էին պատճառում ջինի մասին հիշողությունները, ում նա սիրահարվել էր ու կորցրել։ Բայց համակրելի ու խորհրդավոր ջին-Սայրուսը հանգիստ չէր թողնում Ալիսային. հոգու խորքում նա գիտեր, որ իր պատմությունների աշխարհը գոյություն ունի։ Հենց վերջին պահին Սրտի Վալետն ու Սպիտակ ճագարը կանգնեցնում են Ալիսային և տանում Հրաշքների աշխարհ, որտեղ նրանց շատ փորձություններ ու արկածներ են սպասում։

Դերասաններ և կերպարներԽմբագրել

Հիմնական կազմԽմբագրել

  • Սոֆի Լոու - Ալիսա
  • Մայքլ Սոքա - ՈՒիլ Սքարլեթ/Սրտի Վալետ/Սպիտակ արքա
  • Փիթեր Գադիոթ - Սայրուս
  • Էմմա Ռիգբի - Անաստասիա/Կարմիր թագուհի/Սպիտակ թագուհի
  • Նավին Էնդրյուս - Ջաֆար
  • Ջոն Լիթգոու - Սպիտակ ճագարի ձայնը

Երկրորդական կազմԽմբագրել

  • Ջոնաթան Քոյն - բժիշկ Լիդգեյթ
  • Բարբարա Հերշի - Կորա/Սրտի թագուհի
  • Վուպի Գոլդբերգ - Միսիս Սպիտակ ճագարի ձայնը
  • Քիտ Դեվիդ - Չեշիրյան կատվի ձայնը
  • Իգգի Փոփ - Թրթուրի ձայնը
  • Բրայան Ջորջ - Սուլթան (ծեր բանատարկյալ)
  • Զուլեյկա Ռոբինսոն - Ամարա
  • Լորեն ՄակՆայթ - Էլիզաբեթ «Լիզարդ»
  • Փետա Սերժանտ - Ջաբերվոկա

ՍերիաներԽմբագրել

Անուն Ռեժիսոր Սցենարիստ Ցուցադրվել է
ԱՄՆ-ում
Վարկանիշ միլիոն
ԱՄՆ-ում
1 "Ներքև դեպի ճագարի բունը"
"Down The Rabbit Hole"
Ռալֆ ՀեմեկերԷդվարդ Կիտսիս, Ադամ Հորովից,
Զակ Էստրին & Ջեյն Էսպենսոն
հոկտեմբերի 10 20135,82[6]
Հրաշքների աշխարհից վերադարձած Ալիսան, ում ոչ ոք չէր հավատացել, բուժվում է հոգեբուժական հիվանդանոցում։ Սրտի Վալետն ու Սպիտակ ճագարը տանում են նրան Հրաշքների աշխարհ՝ գտնելու Սայրուսին։ Կարմիր թագուհին և Ջաֆարը միավորվում են, որպեսզի փոփոխեն կախարդանքի օրենքներն ու ի կատար ածեն իրենց ցանկությունները։ Հետապնդվող Ալիսան և Վալետը ուղևորվում են Գլխարկագործի տուն, որտեղ, հնարավոր է, թաքնվեր Սայրուսը։ Տունը դատարկ է լինում, բայց տան առջև Ալիսան գտնում է Սայրուսի կախազարդը։ 
2 "Վստահիր ինձ"
"Trust Me"
Ռոմեո ԹիրոնՌինա Միմոունհոկտեմբերի 17 20134,53[7]
Շատ տարիներ առաջ Ագրաբում մի վաճառականից Ջաֆարն իմանում է ջինի գոյության մասին։ Ջինն իր տիրոջ հրամանով փախչում է և հայտնվում Հրաշքների աշխարհում։ Մեր օրերում Ալիսան ու Վալետը կազմում են Սայրուսին ազատելու ծրագիրը։ Երբ նրանք հասկանում են, թե ով է իրենց իրական թշնամին, Ալիսան բացահայտում է Վալետին իրական ծրագիրը ու տանում է դեպի իրական գաղտնարան, որտեղ թաքնված էր կախարդական լամպը։ Բայց այն հայտնվում է Կարմիր թագուհու ձեռքում, իսկ հուսահատված Ալիսան գրություն է ստանում Սայրուսից։ 
3 "Անմոռուկ"
"Forget Me Not"
Դեվիդ ՍոլոմոնՌիչարդ Հեթեմհոկտեմբերի 24 20134,38[8]
Մի քանի տարի առաջ Հիասքանչ անտառում ՈՒիլ Սքարլեթը միանում է Ռոբին Հուդի ավազակախմբին, որպեսզի գտնի կախարդական հայելին իր սիրելի Անաստասիայի համար։ Մեր օրերում Ալիսան ու Վալետը փորձում են պարզել, թե ով է վերցրել լամպը։ Ջաֆարը, գտնելով Ալիսային ուղարկված գրությունը, Կարմիր թագուհու հետ մի հնար են փնտրում, որպեսզի ստիպեն Ալիսային երազանք պահել։ Ալիսան և Վալետը թակարդն են ընկնում, բայց կարողանում են ազատվել։ Նրանք իմանում են Սպիատակ ճագարի դավաճանության մասին։ 
4 "Օձը"
"The Serpent"
Ռալֆ ՀեմեկերԻեն Նեշնոյեմբերի 7 20133,55[9]
Շատ տարիներ առաջ Ագրաբում փոքրիկ Ջաֆարը դասերի է անցնում կախարդուհի Ամարայի մոտ։ Իսկ մեր օրերում Կարմիր թագուհին Վալետին բանտ է ուղարկում։ Չնայած Կարմիր թագուհու խնդրանքին՝ Վալետը հրաժարվում է փախչել։ Ալիսան Վալետի ընկերներից մեկի՝ Էլիզաբեթի հետ ուղևորվում է դեպի թագուհու դղյակը։ Կերպարանափոխված Ալիսան փրկում է Վալետին։ Ջաֆարը ստիպում է Ալիսային երազանք պահել, բայց երկրորդ անգամ նա հրաժարվում է, և Ջաֆարը Վալետին վերածում է արձանի։ 
5 "Քարի սիրտը"
"Heart of Stone"
Փոլ Ա. ԷդվարդսՔեթի ՈՒեկնոյեմբերի 14 20133,73[10]
Անցյալում ՈՒիլն ու Անաստասիան, կախարդական հայելու մեջ ցատկելով, հայտնվում են Հրաշքների աշխարհում, որպեսզի այնտեղ նոր կյանք սկսեն։ Երբ ՈՒիլը ցանկանում էր հանգիստ ապրել իր սիրելիի հետ, Անաստասիան երազում էր գահի մասին։ Վալետին ազատելու համար Կարմիր թագուհին առաջարկում է Ալիսային օգնել իրեն՝ Սայրուսի մասին տեղեկության փոխարեն, ով փախել էր Ջաֆարի բանտից։ 
6 "Ո՞վ է Ալիսան"
"Who's Alice?"
Ռոն ԱնդերվուդՋերոմ Շվարցնոյեմբերի 21 20133,53[11]
Ջաֆարը գնում է այն հիվանադանոց, որտեղ բուժվում էր Ալիսան, և բժիշկ Լիդգեյթը տրամադրում է նրան տեղեկություններ Ալիսայի մասին։ Հրաշքների անտառում Ալիսան հայտնվում է Սև անտառում։ Վալետը ազատվում է Կարմիր թագուհու օգնությամբ և գնում է Ալիսայի հետքերով, իսկ Սայրուսը փորձում է թաքնվել Կարմիր թագուհուց։ 
7 "Կեղտոտ արյուն"
"Bad Blood"
Կիարան ԴոնելլիՋեյն Էսպենսոնդեկտեմբերի 5 20133,24[12]
Մինչ Ալիսան ու Վալետը փորձում են Սայրուսին Ջաֆարի կղզուց դուրս բերելու ծրագրեր կազմել, Ջաֆարը Հրաշքների աշխարհ է բերում Ալիսայի հորը՝ Էդվինին, և ընդունում է նրա կերպարը, որպեսզի ստիպի Ալիսային օգտագործել իր երկրորդ ցանկությունը։ Անցյալում մորը կորցրած փոքրիկ Ջաֆարը հանդիպում է իր հորը՝ Սուլթանին, ում ատելությունը դեպի որդին ստիպում է Ջաֆարին չարանալ։ 
8 "Տուն"
"Home"
Ռոմեո ԹիրոնԷդվարդ Կիտսիս & Ադամ Հորովիցդեկտեմբերի 12 20133,30[13]
Անցյալում բացահայտվում է Սայրուսի պատմությունը։ Ալիսան փորձում է միավորվել Սայրուսի հետ և պատասխաններ ստանալ, թե ինչու Սպիտակ ճագարը դավաճանեց իրեն։ Ջաֆարի ու Կարմիր թագուհու տարաձայնությունը հասնում է իր գագաթնակետին։ Ալիսայից իրեն տրված երազանքի շնորհիվ ՈՒիլը ազատում է Ալիսային տանջանքներից, որի արդյունքում, Սայրուսի փոխարան, հենց ինքն է դառնում ջին։ 
9 "Ոչնչից չվախենալ"
"Nothing to Fear"
Մայքլ ՍլովիսՌիչարդ Հեթեմ & Ջենի Կաոմարտի 6 20143,27[14]
Սայրուսը և Ալիսան աշխատում են Կարմիր թագուհու հետ, որպեսզի գտնեն Վալետին, մինչդեռ բախվում են զայրացած գյուղացիների հետ, որոնք փորձում են վրեժ լուծել թագուհուց։ Ջաֆարը գրավում է թագուհու ամրոցն ու փնտրում Ջաբերվոկա հրեշին։ Էլիզաբեթը գտնում է ջինի լամպը, որտեղ ՈՒիլն էր, և նրան են շնորհվում երեք ցանկությունները։ 
10 "Փոքրիկ կեղտոտ գաղտնիքներ"
"Dirty Little Secrets"
Ալեքս ԶակրժեվսկիԱդամ Նուսդորֆ & Ռինա Միմոունմարտի 13 20143,22[15]
Անցյալում Սայրուսն իր եղբայրների հետ վճարում է այն գինը, որի շնորհիվ նրանց մայրը կարողացավ ապրել։ Մեր օրերում Վալետն ու Կարմիր թագուհին առանձնանում են Ալիսայից և Սայրուսից՝ փորձելով միասին դիմագրավել Ջաբերվոկային։ 
11 "Գործի սիրտը"
"Heart of the Matter"
Դեվիդ ԲոյդՋենի Կաո & Քեթի ՈՒեկմարտի 20 20143,51[16]
Ալիսան և Սայրուսը իմանում են, որ Ջաֆարը գերի է վերցրել Կարմիր թագուհուն ու Վակետին։ Կարմիր թագուհու կյանքին վտանք է սպառնում և միայն Վալետը կարող է օգնել նրան՝ Ջաֆարին ասելով շատ կարևոր տեղեկություն։ Անցյալում Անաստասիան պատրաստվում է ամուսնանալ Կարմիր թագավորի հետ, երբ հանդիպում է Կորային (Սրտի թագուհի), ով նրան սովորեցնում է կախարդանք ու ստիպում ՈՒիլին անել շատ կարևոր քայլ։ 
12 "Բռնել գողին"
"To catch a thief"
Բիլի ԳեյրհարթԱդամ Նուսֆորդ & Ջերոմ Շվարցմարտի 27 20143,35[17]
Անցյալում Վալետը հետապնդում է Ալիսային, որպեսզի հետ ստանա իր սիրտը Կորայից։ Ներկա օրերում Վալետի ու Ալիսայի ընկերությունը փորձության է ենթարկվում Ջաֆարի հրամանի պատճառով։ Ջաբերվոկան փորձում է ազատվել Ջաֆարի իշխանությունից, ու Ջաֆարը ստիպված է լինում ընդհարվել իր նախկին գործընկերոջ հետ։ 
13 "Եվ ապրեցին նրանք..."
"And they lived..."
Կարի ՍքոգլանդԷդվարդ Կիտսիս, Ադամ Հորովից & Զակ Էստրինապրիլի 3 20143,38[18]
Ջաֆարը փոփոխում է կախարդանքի օրենքները և իր նոր ուժի շնորհիվ ստիպում է Անաստասիային ու իր հորը սիրել իրեն։ Սայրուսը Ամարայի հետ փորձում են դիմագրավել նրան։ Ջաֆարը վերակենդանացնում է մահացածների բանակը։ Ալիսան Սպիտակ ճագարի օգնությամբ նոր բանակ է հավաքում Ջաֆարի դեմ։ 

ԱրտադրությունԽմբագրել

2013 թ.-ի փետրվարին Էդվարդ Կիտսիսն ու Ադամ Հորովիցը պրոդյուսերներ Զակ Էստրինի և Ջեյն Հեսպենսոնի հետ հայտարարեցին «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի սփին-օֆֆի զարգացման մասին՝ նվիրված Ալիսային Հրաշքների աշխարհում։

Ի տարբերություն Լուիս Քերոլի հեքիաթի՝ հեռուստասերիալում հայտնվեցին նոր հերոսներ. օրինակ՝ Սայրուսը, հեղինակների խոսքերով՝ «էկզոտիկ, մեծահոգի ու լավատես», և Վալետը՝ «հեգնական տոնով մի արկածախնդիր, գործի մարդ, միայնակ ու սրտակեր»[19]։ 2013 թ.-ի մարտի 28-ին հայտարարվեց, որ գլխավոր դերը կստանա երիտասարդ բրիտանացի դերասանուհի Սոֆի Լոուն, իսկ նրա սիրելի Սայրուսին կմարմնավորի Փիթեր Գադիոթը։ Մայքլ Սոքան կխաղա Սրտի Վալետի դերը, իսկ Բարբարա Հերշին կունենա հնարավորություն կրկնելու իր Սրտի թագուհու դերը հիմնական սերիալից[20]։ Բացի դրանից, ապրիլին Փոլ Ռուբենսը ընտրվել էր Սպիտակ ճագարին հնչյունավորելու համար[21], իսկ Կարմիր թագուհու դերը տրվեց Էմմա Ռիգբիին[22]:Comic Con 2013-ի ժամանակ հայտարարվեց, որ «Կորուսյալների» նախկին աստց Նավին Էնդրյուսը կմարմնավորի չարագործ Ջաֆարին[23]:Սեպտեմբերին հայտնվեց տեղեկություն, որ Դեվիդ Քիտն ու Իգգի Փոփը կհնչյունավորեն Չեշիրյան կատվին ու Թրթուրին։

2013 թ.-ի մայիսի 10-ին ABC հեռուստաալիքը կանաչ լույս վառեց հեռուստասերիլաի առաջին սերիային և պատվիրեց սերիալի նկարահանումները 2013-2014 թթ. եթերաշրջանի համար՝ հայտարարելով, որ Սպիտակ ճագարին կհնչյունավորի Ջոն Լիթգոուն։ Սկզբում նախատեսվել էր նկարահանել սովորական եթերաշրջան 13 սերիայից, բայց 2013 թ.-ի հունիսի վերջին հեռուստաալիքը հայտնեց լրացուցիչ սերաների թվի չավելացման մասին, չնայած նրան, որ սերիալի հեղինակներ Կիտսիսն ու Հորովիցը արդեն նախագծել էին ամբողջ առաջին եթերաջրջանը։ «Մենք իսկապես ցանկանում ենք պատմել պատմությունը՝ չանհանգստանալով, թե ինչպես այն երկարաձգենք ևս 5 տարի,-ասել է Էդվարդ Կիտսիսը,- Սա չպետք է լինի 22 սերիա պարունակող եթերաշրջան։ Չկապված նրան, թե ինչպես այն կավարտվի, մենք կպատմենք ամբողջ պատմությունը...»[24]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Kondolojy Amanda (մայիսի 14, 2013)։ «ABC 2013–14 Primetime Schedule: 'Marvel’s Agents of S.H.I.E.L.D.' on Tuesday, 'Revenge' Sticks With Sunday, 'Once Upon a Time' Spinoff on Thursday, 'DWTS' Downsized & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է մայիսի 17, 2013 
  4. «ONCE UPON A TIME IN WONDERLAND (ABC)»։ The Futon Critic։ Արխիվացված օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-17 
  5. «'Once Upon a Time in Wonderland' canceled: Which land should ABC spin-off next?»։ Entertainment Weekly։ 27 մարտի 2014։ Վերցված է 2014-04-01 
  6. Kondolojy Amanda (հոկտեմբերի 11, 2013)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory', 'The X Factor' & 'Glee' Adjusted Up; 'The Vampire Diaries' & 'The Millers' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2013 
  7. Bibel Sara (հոկտեմբերի 18, 2013)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory' & 'Grey's Anatomy' Adjusted Up; 'The Crazy Ones' & 'Elementary' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2013 
  8. Kondolojy Amanda (հոկտեմբերի 25, 2013)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory' & 'The Vampire Diaries' Adjusted Up; 'The Millers' and 'Scandal' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-30-ին։ Վերցված է հոկտեմբերի 25, 2013 
  9. Kondolojy Amanda (նոյեմբերի 8, 2013)։ «Thursday Final Ratings: 'Elementary', 'Scandal', 'The Vampire Diaries', & 'The Big Bang Theory' Adjusted Up; 'The Voice', 'The Millers', 'Sean Saves the World', 'Parenthood' & 'The Michael J Fox Show' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-08-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013 
  10. Bibel Sara (նոյեմբերի 15, 2013)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory' Adjusted Up; 'The X Factor', 'Parks and Recreation', 'The Millers', 'Sean Saves the World', 'Glee', 'The Michael J. Fox Show' & 'Parenthood' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2013 
  11. Kondolojy Amanda (նոյեմբերի 22, 2013)։ «Thursday Final Ratings: 'Big Bang Theory' & 'Grey's Anatomy Adjusted Up; 'The X Factor', 'Reign' & 'Glee' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-24-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2013 
  12. Kondolojy Amanda (դեկտեմբերի 6, 2013)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory' & 'The X Factor' Adjusted Up; 'Once Upon a Time', 'The Millers', 'Grey's Anatomy' & Scandal' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-09-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2013 
  13. Bibel Sara (դեկտեմբերի 13, 2013)։ «Thursday Final Ratings: 'The Vampire Diaries' Adjusted Up; 'The Big Bang Theory', 'The Sing-Off', 'Once Upon a Time in Wonderland', 'The Millers', 'The Crazy Ones', 'Two and a Half Men' & 'Elementary' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 13, 2013 
  14. Bibel Sara (մարտի 7, 2014)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory', 'Once Upon A Time in Wonderland', 'Parks and Recreation' & 'Elementary' Adjusted Up; 'The Millers' & 'Two and a Half Men' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-08-ին։ Վերցված է մարտի 7, 2014 
  15. Kondolojy Amanda (մարտի 14, 2014)։ «Thursday Final Ratings: 'Hell's Kitchen', 'Parks and Recreation' & 'Scandal' Adjusted Up; 'Reign', 'The Crazy Ones', 'Two and a Half Men' and 'The Millers' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-14-ին։ Վերցված է մարտի 14, 2014 
  16. Bibel Sara (մարտի 21, 2014)։ «Thursday Final Ratings: 'The Vampire Diaries', 'American Idol', 'Hell's Kitchen' & 'Parenthood' Adjusted Up Plus Final NCAA Tournament Numbers»։ TV by the Numbers։ Վերցված է մարտի 21, 2014 (չաշխատող հղում)
  17. Kondolojy Amanda (մարտի 28, 2014)։ «Thursday Final Ratings: 'Hell's Kitchen', 'Once Upon a Time in Wonderland', 'The Vampire Diaries' & 'Grey's Anatomy' Adjusted Up + Final NCAA Basketball Ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին։ Վերցված է մարտի 28, 2014 
  18. Bibel Sara (ապրիլի 4, 2014)։ «Thursday Final Ratings: 'The Big Bang Theory', 'Grey's Anatomy', 'Scandal' & 'Hell's Kitchen' Adjusted Up; 'American Idol', 'The Millers', 'The Crazy Ones' & 'Elementary' Adjusted Down»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է ապրիլի 4, 2014 
  19. Andreeva, Nellie. (March 19, 2013). «Eddy Kitsis & Adam Horowitz’s 'Once Upon A Time' Spin-off Set In Wonderland Takes Shape, Zack Estrin & Jane Espenson Join.» Deadline.com. Retrieved May 17, 2013.
  20. Mitovich Matt (ապրիլի 4, 2013)։ «Once Upon a Time Spin-Off Scoop: Queen of Hearts Cora May Reign Alongside Red Queen»։ TVLine։ Վերցված է ապրիլի 14, 2013 
  21. Gelman Vlada (ապրիլի 5, 2013)։ «TVLine Items: Paul Reubens Hops to Once Upon a Time Spin-Off, Sing-Off Judge Exits and More!»։ TVLine։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  22. Andreeva Nellie (ապրիլի 3, 2013)։ «Emma Rigby Cast In ABC’s ‘Once Upon A Time’ Spinoff As Red Queen»։ Deadline.com։ Վերցված է մայիսի 17, 2013 
  23. Comic-Con: Naveen Andrews Joining ABC's 'Once Upon A Time In Wonderland' As Jafar - Deadline.com
  24. Hibberd James (հունիսի 28, 2013)։ «'Once Upon a Time in Wonderland' getting more episodes -- EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Վերցված է հունիսի 29, 2013