Մայքլ Անդրեաս Գելմուտ Էնդե
Մայքլ Անդրեաս Գելմուտ Էնդե (գերմ.՝ Michael Andreas Helmuth Ende, նոյեմբերի 12, 1929[1][2][3][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4][5] և Գարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[6] - օգոստոսի 28, 1995[1][2][3][…], Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի գրող, հեղինակ մի շարք մանկական ստեղծագործությունների, որոնցից առավել հայտնի է «Անվերջանալի պատմություն»-ը։ Այսօր Էնդեի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով և ունեն ավելի քան 20 միլիոն ընդհանուր տպաքանակ։ «Անվերջանալի պատմության» մոտիվներով նկարահանվել են համանուն կինոնկարներ։«Կախարդական ըմպելիք» (1989) («Սատանայական բնածին կոկտեյլը») հեքիաթի մոտիվներով է նկարահանվել «Վունշպունշ»(2000) հանրահայտ մուլտսերիալը։ Էնդեի ստեղծագործությունների շարքում կան նաև մի քանի պիեսներ, վեպեր և պատմվածքներ։ Սակայն նրան մեծ ճանաչում բերեցին հեքիաթները։
ԿենսագրությունԽմբագրել
Մայքլ Էնդեն ծնվել է սյուրռեալիստ նկարիչ Էդգար Էնդեի (գերմանացի) ընտանիքում։ Ավարտել է Շտուտգարտի [8] Վալդորֆյան դպրոցը և հետագայում հատուկ ուշադրություն դարձրել մարդաբանությանը (նրա անձնական գրադարանը ընդգրկում էր Ռ.Շտայների [9] 179 գիրք և ստեղծագործություններ)։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես թատրոնի դերասան։ Նա սկսեց հրատարակվել 1947 թվականից, սակայն հռչակ ձեռք բերեց շատ ավելի ուշ՝ «Ջիմ Պուգովկան և մեքենավար Լուկասը» (1960), «Մոմո» (1973), «Անվերջանալի պատմություն» (1979) ստեղծագործությունների հրապարակումից հետո։ Նա մահացել է 65 տարեկան հասակում ստամոքսի քաղցկեղից և թաղվել Վալդֆրիդհոֆի գերեզմանատանը։ Մինչ մահը նա շփվել է իր թարգմանչուհի Լիլիանա Լունգինայի հետ, որին էլ նվիրված է «Interlinear» - ի վերջին գլուխը։
Էնդեն ամուսնացած էր երկու անգամ , բայց երեխաներ չուներ։ 1952 թվականի նախօրեին ընկերների մոտ երեկույթի ժամանակ նա հանդիպում է դերասանուհի Ինգեբորգա Հոֆմանին։ Նրանք ամուսնացել են Հռոմում 1964 թվականին։ Հոֆմանը մեծ ազդեցություն ունեցավ ամուսնու գործունեության և կյանքի վրա ՝ հաճախ նրա հետ քննարկելով նրա ձեռագրերը։ Նրանց ամուսնությունը ավարտվեց 1985 թվականին, երբ 63-ամյա Հոֆմանը մահացավ թրոմբոէմբոլիզմից։ Երկրորդ անգամ Էնդեն ամուսնացավ 1989 թվականին ճապոնական գերմանուհի Մարիկո Սաթոյի հետ, ում հանդիպել էր 1976 թվականին։ Դեռևս ամուսնությունից առաջ Էնդեի մի քանի գրքերՍաթոն թարգմանել էր ճապոներեն, իսկ 1977-1980 թվականների ընթացքում նրանք գերմաներեն թարգմանեցին Քենձի Միյաձավայի մոտ մեկ տասնյակ հեքիաթներ։
ԷկրանավորումներԽմբագրել
°Ջիմ Բաթթոն (1974—1975) — մուլտսերիա
°Անվերջանալի պատմություն (կինոնկար) (1984)
°Մոմո (1986)
°Անվերջանալի պատմություն 2 (1989
°Անվերջանալի պատմություն 3 (1994)
°The NeverEnding Story (1995) — հեռուստանովել (2 եթերաշրջան)
°The Real Neverending Story (1999) — համակարգչային խաղ
°Վունշպունշ (2000) մուլտսերիալ
°Ջիմ Բաթթոն (2000-2001) - մուլտսերիալ (1 եթերաշրջան)
°Անվերջանալի պատմություն (2001) - հեռուսատնովել (1 եթերաշրջան)
°Մոմո (2001) - մուլտֆիլմ
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- 1960 — Բեռլին քաղաքi գրական մրցանակ երիտասարդ սերնդի համար
- 1961 — Մանկական գրքերի գերմանական մրցանակ
- 1974 — Մանկական գրականության գերմանական մրցանակ «Մոմո» վեպի համար
- 1980 — «Ոսկե սկավառակ» մրցանակ «Անվերջանալի պատմության» բեմադրման համար
- 1981 — Յանուշ Կորչակի անվան միջազգային գրական մրցանակի դափնեկիր «Անվերջանալի պատմություն» վեպի համար
- 1989 — «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան 60-ամյակի առթիվ
ԱզդեցությունըԽմբագրել
Որոշ լրատվամիջոցներ 2018 թվականին «Մոմո» խաղի ի հայտ գալը կապում էին Մայքլ Էնդեի նույնանուն վեպի սյուժեի հետ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://web.archive.org/web/20170324033124/http://jeugdliteratuur.org/auteurs/michael-ende
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.debate.org/reference/michael-ende
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.telegraph.co.uk/books/authors/the-neverending-story-celebrated-with-a-google-doodle/
- ↑ 6,0 6,1 6,2 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ https://web.archive.org/web/20160305025601/http://www.pfeiferauchen.de/specials/pfeifenraucher-des-jahres/
- ↑ «Michael Ende»։ Planet Schule։ 2008-02-20։ Վերցված է 2016-11-07
- ↑ «GRIN - Michael Endes Kinderliteratur unter dem Einfluss Rudolf Steiners»։ www.grin.com։ Վերցված է 2016-11-07
Արտաքին հղումներԽմբագրել
- Մայքլ Էնդեին նվիրված կայքէջ(գերմ.)
- Կենսագրություն(անգլ.)
- Կենսագրություն
- «Անվերջանալի գիրքը» իբրև նոր հեգնանքի հեքիաթ, կամ ինչ ընդհանրություն կա Մայքլ էնդեի և Ալիսթեր Քրոուլի միջև Archived 2014-07-05 at the Wayback Machine.
- Գրողի մասին գիտաֆանտաստիկայի պահոցում
- Մայքլ էնդե